Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Գազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ Ամստերդամ Մեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր Ավետիսյան IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասին


Ադրբեջանի «բնապահպանական» տեռորը և Փաշինյանի անգործությունը

Վերլուծություն

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը քարոզչական հարձակման է անցել բոլոր ուղղություններով, առիթը բաց չի թողնում Հայաստանին և Արցախին մեղադրելու հնարավոր բոլոր մեղքերի մեջ, մինչ փաշինյանական վարչախումբը միտումնավոր մատնվել է անգործության և համառորեն չի պատասխանում Ադրբեջանի մեղադրանքներին։ Այդկերպ, Բաքվին հաջողվում է միջազգային հանրության մոտ առաջ մղել իր կեղծ նարատիվները։ Ամենավտանգավոր ուղղություններից մեկը, որտեղ Ադրբեջանը, ցավոք, լուրջ հաջողություններ է գրանցել, «բնապահպանությունն» է, որն օգտագործելով էլ կեղծ մեղադրանքների տարափ է տեղում հայկական կողմի վրա։ Ընդ որում, տասնամյակներ շարունակ և այժմ էլ Ադրբեջանն է համարվում էկոլոգիան վնասող երկիր։ Զարմանալի չէ, որ հենց բնապահպանությունն էլ պատրվակ դարձավ Ադրբեջանի համար Լաչինի միջանցքը փակելու համար։

Ադրբեջանի լկտիությունն այն աստիճան է հասել, որ պահանջում է Հայաստանից՝ դադարեցնել հանքարդյունաբերությունը Սյունիքում, կանգնեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքը, Երասխում մետալուրգիական գործարան չկառուցել, փակել ատոմակայանը, քանի որ դրանք վնասում են իր շրջակա միջավայրը։ Ադրբեջանն այս ամենի համար, որպես հիմք է օգտագործում նաև հայաստանյան ու սփյուռքի էկոակտիվիստների «ահազանգերը»՝ կապված հանքարդյունաբերության առաջ բերած ռիսկերի հետ։ Ադրբեջանական կողմը միջազգային տարբեր հարթակներում այդ «ահազանգերը» խտացված գույներով ներկայացնելու հետ մեկտեղ պնդում է, թե՝ տեսեք, հենց հայերն են խոսում այդ վտանգի մասին։ 

Շաբաթներ առաջ բնապահպանական մի շարք կազմակերպություններ Ադրբեջանից, դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով բնությանը վնաս հասցնելու մեջ։ Թեման շարունակել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը դիմել էր միջազգային հանրությանը «Հայաստանի էկոլոգիական տեռորի հետ կապված», ընդ որում մեղադրանքների հիմնական սլաքն ուղղում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահանքային կոմբինատի դեմ՝ նրանց մեղադրելով ծանր մետաղներ պարունակող թափոններ արտանետելու մեջ՝ իբր հայտարարելով, թե աղտոտումն ուղակիորեն ազդում է Ադրբեջանի տարածքում գտնվող Օղչուչայ և Արազ (Արաքս) գետերի վրա, ինչը վտանգում է տարածաշրջանի բնակչության առողջությանը։

Մինչ Հայաստանի դեմ նման քարոզ է իրականացվում, որը, փաստենք, լուրջ հետևանքներ կարող է ունենալ, քանի որ միջազգային հանրությունն առանձնակի զգայուն է այս հարցերում, Ադրբեջանն ինքը շարունակում է աղտոտել շրջակա միջավայրը, վանսել ոչ միայն իր, այլև հարևան երկրների բնակչության առողջությունը։ 2022 թվականի Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանն աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցրել է 104–րդ տեղը։ Էկոլոգիական առումով ռիսկեր են պարունակում Ադրբեջանի քիմիական արդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը, շինանյութերի արտադրությունը, մետալուրգիան, հանքարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ հունիսին Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները բողոքի էին դուրս եկել ոսկու հանքի շահագործման դեմ, որի համար թունավոր նյութի ևս մի պոչամբար է կառուցվում։  Բնակիչներն ահազանգում էին, որ թունավոր նյութերն ազդում են իրենց առողջության վրա՝ պատճառ դառնալով հիվանդությունների, սակայն այդ մարդկանց ձայնը լսելու փոխարեն, նրանց դեմ իրավապահները բիրտ ուժ կիրառեցին։

Մինչ այսպես կոչված «հեղափոխությունը» Ադրբեջանը երբեք չի խոսել բնապահպանական խնդիրների մասին՝ գիտակցելով, որ այդ հարցում չի կարողանալու մրցել Հայաստանի հետ, սակայն այսօր, երբ Հայաստանում դաշնակիցներ է գտել՝ ի դեմս փաշինյանական վարչախմբի լռության, անխնա չարաշահում է այդ հարցերը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձկան պես լուռ է, որևէ կերպ չի պատասխանում թշնամու մեղադրանքներին և հոխորտանքներին։

Նարինե Մելիքյան

Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԳազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ ԱմստերդամՄեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր ԱվետիսյանIDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասինՄիջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր ԿամենդատյանՆուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել էԹրամփն ունակ չէ խաղաղության երաշխավոր լինելու. Մենուա Սողոմոնյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Իջևանում գործադուլ արած հնդիկների մասին Զորամասում մահացած 19-ամյա Վահեն Մարտունուց է, ընտանիքի կրտսեր որդին Կրեմլն անդրադարձել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցին 19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցԻջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ»Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆԻսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն ԱՄՆ–ում կնքված համաձայնագրի մութ կողմերըԴոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ ԶելենսկիՍոֆի Դևոյանի և Կիմ Առաքելյանի հարսանեկան առաջին ֆոտոշարքը. Լուսանկարներ Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԻրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված