Ադրբեջանական բանակը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» «Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր


Իմ տղեն դիրք լքող չի․ գերեվարվածի մայր

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ադրբեջանի զինված ուժերի կողմից երեկ՝ օգոստոսի 16-ին, գերեվարված վարժական հավաքի մասնակից 40-ամյա Գագիկ Ոսկանյանը Երևանի բնակիչ է, ամուսնացած չէ։ Oragir.News-ն այսօր զրուցել է գերեվարված պահեստազորայինի մոր՝ Աշխեն Ավետիսյանի հետ, վերջինս մանրամասներ է հայտնել կատարվածից։ «Համացանցից իմացանք դեպքի մասին, հետո կարդացինք, որ տղաս վիրավոր է, ոտքին են խփել։ Իմ երեխուն դիրքից են տարել, ոչ թե նա է ինքնակամ լքել դիրքը։ Մեկ ասում են՝ գնացել է զուգարան, այնտեղից են տարել, մեկ ասում են՝ լքել է, բայց իմ երեխուն պոստից են տարել, որովհետև անտերություն է, ո՛չ ղեկավար ունենք, ո՛չ հրամանատար»,- նշեց նա։ Գերեվարված Գագիկի մայրը պատմեց, որ զինկոմիսարիատից թուղթ են ստացել, որ որդին օգոստոսի 3-ին պետք է վարժական հավաքների մեկնի։ «Օգոստոսի 3-ին գնացել է, 5 օր անցավ, եկավ, լողացավ, ասաց՝ մեզ տանում են Ջերմուկ ու գնաց։ Սկզբում գնացել են Արարատ, այնտեղից էլ քշել են Ջերմուկի սարերը, որտեղ լիքը թուրքեր են, նրանք Ջերմուկի բարձունքները գրավել են, իրենց «տունն» է»,- պատմեց տիկին Աշխենը։ Նրան զայրացրել է այն հանգամանը, որ տղան պատրաստակամ մեկնել է հավաքների, սակայն այսօր ՊՆ-ն կատարվածը ներկայացնում է որպես դասալքություն․ «Իմ անունից ասեք, որ իմ տղան դասալիք չէ, իմ տղան դիրք լքող չէ, տղայիս դիրքից են տարել։

Սկզբում գրեցին՝ դիրքը լքել է, հետո փոխեցին՝ իբր անհայտ հանգամանքներում, հետո էլ՝ կարող է դատեն»։ Տիկնոջ խոսքով՝ մինչ այս պահը ոչ մի պաշտոնյա չի այցելել իրենց։ «Իշխանության որևէ ներկայացուցիչ մեզ չի հանդիպել, չի զանգել։ Մենք ենք գնացել այստեղ-այնտեղ, դիմել Կարմիր խաչ, որ գործին ընթացք տան, բայց ասացին՝ արդեն հայց են ներկայացրել։ Սպասում ենք։ Աստված գիտի՝ էլ կտեսնե՞մ երեխուս, կխոսե՞մ հետը»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այդ հաղորդագրությունից քիչ անց ադրբեջանական կողմը հաղորդեց, թե կա գերեվարված հայ անձ:

Ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հրապարակեցին գերեվարված տղամարդու լուսանկարն ու տվյալները՝ Գագիկ Աշոտի Ոսկանյան, 1983 թվական։ Նշենք նաև, որ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան։

Անի Ներկարարյան 

«Իմ սիրտը զբաղված է». Յանա Դանիելյանի խոստովանությունըՍելավային հոսքերի պատճառով Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԴՈՄՈՒՍ OUTLET՝ հարմարավետություն բոլորի համարՌուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. փոխարժեքն` այսօրԱդրբեջանական բանակը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի«Արցախ» ջազ նվագախմբի բացօթյա համերգը՝ Երևանում (տեսանյութ)Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Արմավիր» մասնաճյուղը Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՔաղբանտարկյալների թվի աճը՝ որպես իրավական և քաղաքական խնդիրԲջնի գյուղում մեքենա է այրվելԲյուջեից խլված 6 մլն դոլարը չի վերադարձվի. Սնուփ Դոգի փոխարեն՝ Ջեյ Լո. ով է կազմակերպիչը. «Ժողովուրդ»ՔՊ-ի ներսում մշուշոտ վիճակ է. Փաշինյանը տեսադաշտից «անհետացել» է. «Ժողովուրդ»Բոյկոտ, ոչ թե կոմպրոմիս. Նաիրի Սարգսյանը դեմ է հայտարարագրման առաջարկվող շեմինՍյունիքում ՀՀ նախագահը հայտարարում է, թե երկրում «լիքը փող կա»․ Հրայր ԿամենդատյանՆույնիսկ ՔՊ-ականները չեն ուզում մտնել հակաեկեղեցական արշավի մեջ. Ավետիք ՉալաբյանԱրժե՞, որ ես տխրեմ, ինչ է թե այս իշխանությունը որոշել է ինձ պատկանող հողատարածքը խլել, երբ այդ իշխանությունը մեզանից խլում է ավելին՝ մեր հայրենիքըՎահագն Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական և հակասահմանադրական է և հիմա կարող է քննարկվել ընդամենը մեկ հարց՝ արդյո՞ք այս մարդն իրավունք ունի զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը. ՍուրենյանցՆոր արևային վահանակները աշխատում են նույնիսկ շենքերի ներսումՈւԵՖԱ-ն թարմացրել է ազգային ասոցիացիաների վարկանիշը․ Հայաստանը պահպանել է դիրքերը Սարգիս Սարգսյանը՝ Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոնՍոֆի Դևոյանը նախահարսանեկան արարողությունից կադրեր է հրապարակելԼիտվայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառովՎահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս. նրան ուղեկցել են Սյունիքի մարզպետն ու Գորիսի համայնքապետը (տեսանյութ)Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և ՈւիթքոֆըՍտեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. ԶատուլինԾանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի փոխարենՆԳՆ-ն զգուշացնում էԱնահիտ Ավանեսյանն արձակուրդ է մեկնել․ ով է փոխարինելուՈչ ոք Փաշինյանի ուղղորդմամբ չպետք է գնա Էջմիածին` հակաեկեղեցական հավաքի. Մենուա ՍողոմոնյանՀոսանքի ու ջրի, սպասվող նաեւ գազի անջատումներով մեզ պատրաստում են մութ ու ցուրտ ձմեռներին. Ստեփան ԴանիելյանԵս ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ երեխայի ծնունդն ընդունած հայ բժիշկը մեկնաբանություն է տվելԱրցախի հարցի վերակենդանացում` ահա´ գերխնդիրներից մեկը. Դավիթ ՍարգսյանԱրևի ճառագայթների ազդեցությունը բնակչության վրա 3-ից 10 անգամ ավելի բարձր է. Երևանում ծառերը հատվում են առանց մասնագիտական վերահսկողության. Քրիստինա ՎարդանյանFastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները Team-ը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները Զարհուրելի և դաժան հանցագործություն՝ ՍյունիքումՖիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը՝ մամուլի թշնամի Ինչո՞ւ է ՊՆ-ն առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ հարց՝ ՄԻՊ-ինՓաշինյանը հանրային միջոցները չարաշահում է անձնական նպատակներով Զախարովան վերածվել է Ադրբեջանի խոսափողի Վերաքննիչը մերժեց Միքայել Սրբազանին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպում է ուսանողական ամառային ճամբարՍաստիկ շոգ՝ Հայաստանում․ Գագիկ Սուրենյանի կոչըԼավ լուր՝ վարորդների համարԿաննից՝ Վենետիկ․ «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի Հայաստանը Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրը ՄՊՀ-ն պարզել է, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում հեղուկ գազի թանկացումըԹուրքական կողմի հետ սահմանի բացումը ունի իր գինը՝ դա ցեղասպանության ուրացումն է. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված