Ոստիկանությունը՝ Իջևանում թուրքի հայտնաբերման մասին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Գրել է «Հրապարակ»-ն ու մանրամսնել, որ Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով հեռախոսով խոսել է թուրքերեն։
Ըստ աղբյուրի, ուղևորները նկատել են, որ այդ անձը զանգերը ստացել է թուրքական հեռախոսահամարներից: Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի կանգնեցնի երթուղայինը և ոստիկանություն են դիմել:
Panorama.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին. «Ահազանգ ստացվել է, համապատասխան մարմինները զբաղվում են։ Այլ մանրամասներ չկան»։