Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին


Արցախում պատասխանատվություն ունի առաջին հերթին նախագահը

Վերլուծություն

Արցախում, անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից, պարտավորություններ, անելիքներ ու ամենակարևորը, պատասխանատվություն ունի առաջին հերթին Արցախի նախագահը: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատն» է այս մասին հայտարարություն տարածել՝ միաժամանակ տեղին համարելով Արայիկ Հարությունյանի վերջին ուղերձի կարևոր շեշտադրումները։ «Ծանրագույն շրջափակումն ու ներկայիս պաշարումը պահանջում են ճիշտ մշակված ճգնաժամային կառավարում բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսական խնդիրների լուծումից, պետական պահուստների կառավարումից մինչև աղբահանություն ու բնակչության տարրական կենսական կարիքների բավարարում: Որքան բարդ է իրավիճակը, այնքան այն ավելի շատ ջանքերի, մտքի գերլարում է պահանջում, դա անվիճելի է: Պահանջում է ուսումնասիրել շրջափակման իրավիճակներում հայտնված երկրների ու քաղաքների փորձը, քննարկել բոլոր տարբերակներն ու առաջարկները, ներգրավվել բոլոր կարող ուժերին ու փորձել գտնել ամենառացիոնալ լուծումները: Պահանջում է մշակված գործողությունների հետևողական ու հաջորդական իրականացում, համակարգային ու թափանցիկ աշխատանք, բացառիկ կարգապահություն ու խիստ մոտեցում նրանց նկատմամբ, ովքեր չեն պահպանի սահմանված կարգը»,- նշել են նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի համակարգած ճակատից:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն ամիսներ առաջ կոնկրետ առաջարկներ էր ներկայացրել Արցախի նախագահին: Եթե գոնե դրանցից մի քանիսն այս ընթացքում իրականացված լինեին, հիմա ներսում մի շարք կարևոր հարցեր կարող էին լուծում ստանալ կամ այսպիսի սուր դրսևորում չունենալ: Մինչդեռ տպավորություն է, որ այս բարդագույն վիճակում ամեն ինչ թողնված է ինքնահոսի: «Եթե հայտարարվում է, որ մեր նպատակը հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարն է, ապա մենք ամեն ինչ, ամեն մի՝ անգամ փոքր ռեսուրս պետք է ուղղենք մեր ժողովրդին այդ նպատակի համար երկարաժամկետ պայքարի պատրաստելուն և ո՛չ միայն պատրաստելուն, այլև դրա համար պայմաններ ստեղծելուն: Վստահ ենք, որ դա հնարավոր է: Մենք միակ ժողովուրդը չենք, որը հանուն իր արժանապատվության նման զրկանքներ է կրում: Եվ մենք չենք կարող դառնալ այն միակ ժողովուրդը, որն անփույթ գտնվեց իր գլխավոր իրավունքը պաշտպանելու հարցում»,- նշել են ճակատից։

«Եթե նախագահի հայտարարած խոսքն իսկապես համապատասխանում է իրական ցանկությանը, ապա պետք է կատարվեին և կատարվեն հստակ քայլեր: Հենց խոսքի և գործի համապատասխանությունն է ցույց տալիս նպատակի իսկությունը: Իսկ երբ հնչում է մի բան, բայց հասկանալի ու տեսանելի գործողություններ չեն արվում այդ հնչեցված խոսքն իրականություն դարձնելու համար, նշանակում է գործ ունենք իմիտիացիայի հետ։ Ուստի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե ինչպես է տեսնում Արցախի պաշտպանությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակի իրականցումը, ինչ քայլեր են ձեռնարկվելու դրա համար, և չխուսափի իրական առաջնորդի դեր ստանձնելուց»,- նշել են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատից»։ 

Անահիտ Անանյան

Ժողովուրդը սրընթաց աղքատանում է․ Արմեն ՀովասափյանԱկնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել․ Նաիրի ՍարգսյանՊՆ-ն հայտարարություն է տարածելՉինացի գիտնականները կրկնապատկել են պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունը Լիլիթ Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքըՄարիա Չանդիրյանը սպասում է 2-րդ բալիկինՎարդավառ փառատոնը՝ մշակութային ժառանգության և երիտասարդության ինքնադրսևորման կենդանի հարթակ. Ատոմ ՄխիթարյանՎազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիրՎազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի հաղթող դարձավ Հնդկաստանը ներկայացնող 19-ամյա Դիվյա ԴեշմուխըԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավորՄեր նպատակն է հասնել անվտանգության խախտումների ԶՐՈ ցուցանիշի. ԶՊՄԿ MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում Նիկոլը կփորձի քաղաքացիական բախումներ հրահրել. Մենուա ՍողոմոնյանՄակունցի օրերը դեսպանի պաշտոնում հաշվված են Ի՞նչ արժե ծննդաբերությանը հարազատի մասնակցությունը ՀՀ-ումՓաշինյանական օլիգարխները խնդիրներ են ունենալու ռուս ուժայինների հետ Ադրբեջանը միտումնավոր է կրակի մատնում հայկական հուշարձանները Տնտեսական անկումը քաղաքական հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Զանգվածային հարձակում՝ գիշերը․ ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում էՀայաստանում պետք է ձևավորվի հայ-ռուսական հարաբերությունները կարևորող քաղաքական ուժերի միավորում. Մհեր Ավետիսյան Թուրք-ադրբեջանական բանակցային մշակույթի առանձնահատկություններից մեկն այն է, որ երբ դիմացինը նահանջում է, թուրքական կողմը կանգ չի առնում. Մենուա ՍողոմոնյանՎարչախումբն ամենաշատը վախենում է նոր առողջ ուժի առաջացումից. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն ու իր ուսապարկերը որոշել են Վարդավառը վերածել սոցցանցային արշավի, թե բա՝ «տեսեք, ինչ լավ է մեր երկրում, ինչ երջանիկ ժողովուրդ ունենք». Միքայել ԳրիգորյանՍրբազանների ու հայրենիքը չհանձնելու համար պայքար տանող հայերի մասին չի կարելի լռել. Աննա ԿոստանյանՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին11 մեդալ՝ խառը մենամարտերի առաջնությունից. մարզիկներին դիմավորել է Հովհաննես Ծառուկյանը «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը սահմանված ժամկետներում վերաքննության կարգով բողոքարկելու է ոչ իրավաչափ դատական ակտը. հայտարարությունՀայաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը կարծես այլևս պաշտոնյա չէ, այլ՝ սրբադասված սուրբ. Հրայր ԿամենդատյանԿարող է թոքերի քաղցկեղ առաջացնել. սնունդ և սովորություններ, որոնցից պետք է խուսափելԻնչպես չկորցնել հավատն ու հոգևոր հավասարակշռությունը, ինչու ապրել Հայաստանում. Ավետիք Չալաբյանի ամփոփիչ հարցազրուցըԱնի Սամսոնյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը մաքուր քաղաքական բնույթ է կրում, Կարապետյանը քաղբանտարկյալ է» 24 ժամ ջուր չի լինիԱզգային ճգնաժամ և հոգևոր մոռացում. «Փաստ» Բոլորն առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվում. ինչո՞ւ դասեր չենք քաղում մեր իսկ պատմությունից. «Փաստ» Ծանր վիճակ. Հայաստանի տնտեսական ակտիվության արգելակները. «Փաստ» «Նոր քաղաքական ուժը մահացու վտանգ է Նիկոլի իշխանության համար. իշխանությունը պահելը նրա համար կյանքի ու մահվան խնդիր է». «Փաստ» Քաղբանտարկյալների երկիր «ժողբաստիոնը». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրո՞ւմ. «Փաստ» Ի՞նչ այլընտրանքային ճանապարհային քարտեզ են պատրաստում. «Փաստ» Քաղաքական աստառով գործողություններ, որոնք բացասաբար են ազդելու Հայաստանի վրա. «Փաստ» Դոմուսը նշում է Ariston-ի 95-ամյակը՝ նվերներ մատուցելով իր հաճախորդներինՆիկոլի իրականացրածը բացառապես քաղաքական հետապնդումներ են. Ավետիք Քերոբյան ԶՊՄԿ․ Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ ռիսկ չկա Վարդևանյան․ «Ապօրինի կալանքը պետք է վերացվի, իսկ իշխանությունը թաքնվում է երկակի ստանդարտների հետևում»Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է Հայտնի է Յուրա Մելքումյանի հոգեհանգստի տեղն ու ժամըՖրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է նոր բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում ներկայումս կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին. ՀայաՔվեՊՆ-ն հայտարարություն է տարածել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված