Սկանդալի կենտրոնում հայտնված «Ջրաշխարհ»-ը հանդես է եկել պարզաբանմամբ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրի «Ջրաշխարհ» ընկերությունը հերքում է սոցցանցերում տարածված տեղեկությունը առ այն, որ ընկերության աշխատակիցները արգելել են Վանաձորից ժամանած հաշմանդամ երեխաների մուտքը «Ջրաշխարհի» տարածք։
Գրի «Ջրաշխարհ» ընկերությունը հերքում է սոցցանցերում տարածված տեղեկությունը առ այն, որ ընկերության աշխատակիցները արգելել են Վանաձորից ժամանած հաշմանդամ երեխաների մուտքը «Ջրաշխարհի» տարածք։
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
"Հարգելիներս, քանի որ անհիմն շահարկվում է Ջրաշխարհի անունը, ցանկանում ենք նկարագրել և լուսաբանել կատարվածը։
Այսօր ժամը 13:00 -ի սահմաններում երկու երիտասարդ և մեկ պատանի, որոնք երևում են ներկայացված նկարում, մոտեցել են Ջրաշխարհ թվով 8 հաշմանդամություն ունեցող երեխաներին ընդունելու հարցով: Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար, ինչպես նաև ծանոթացրել Ջրաշխարհում գործող ներքին կանոնակարգին: Հայտնելով իրենց գոհունակությունը, տղաները հեռացել են հաշմանդամ երեխաների հետ վերադառնալու պայմանով:
Ավելին՝ այստեղ