Մոսկվայում հարբած երիտասարդը սպանել է սուպերմարկետի աշխատակիցներին ու այցելուներին Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնnւթյան են ենթարկել երեխաներին Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը «Լոս Անջելեսից տարհանել են Սան Դիեգո, իսկ առանց հսկողության տները թալանվում են»․ ի՞նչ իրավիճակ է Կալիֆորնիայում Վերելակն ընկել է հորանի մեջ, բժիշկները պայքարում են վիրավnրի կյանքի համար․ Shamshyan Վերաքննիչը «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է. փաստաբան Ավերիչ հրդեհներից ամբողջությամբ այրվել է` ազգությամբ հայ Էդուարդ Օհանյանին պատկանող 55 մեքենա Քուչակի ճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. Shamshyan Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից


ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով 3 անձ սուտ մատնություն է կատարել. ՔԿ

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործով երեք անձանց կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից:

«2019թ. սեպտեմբերի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ․Հ․-ն, Մ․Մ․-ն և Մ․Հ․-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաև առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նաև Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

2019թ. հոտեմբերի 2-ին Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը վերջնիս նույն հոդվածով ներկայացվել է մեղադրանք:

2021թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը, Զ․Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ում մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթն ուղարկվել է դատարան: Հետագայում դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ։

Իսկ Զ․Գրիգորյանի մասով նախաքննությունը շարունակվել է, որով, սակայն, չի հաստատվել վերջինիս կողմից նկարագրված դեպքին առհասարակ մասնակից լինելու հանգամանքը։ Ավելին, պարզվել է, որ վերջինս դեպքի վայր է հասել միջադեպի ավարտից հետո:

Այդ պատճառով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով Զ․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև՝ տուժողներ Լ․Հ․-ի, Մ․Մ․-ի և վկա Մ․Հ․-ի արարքում սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ:

Այս որոշումները, վերոնշյալ երեք զինծառայողների արարքին տրված իրավական գնահատականի մասով, բողոքարկվել են Զ․Գրիգորյանի պաշտպանի կողմից, որը բավարարվել է։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դրա վերաբերյալ կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Զավեն Գրիգորյանը բուն դեպքին մասնակից չի եղել, նշված երեք զինծառայողների գործողություններում առերևույթ առկա են խմբի կազմում սուտ մատնություն կատարելու հանցակազմի տարրեր՝ պարտավորեցնելով վերացնել Զավեն Գրիգորյանի իրավունքների և ազատությունների խախտումները։

Դատարանի որոշման հիման վրա հսկող դատախազը վերացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու և երեք զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2021թ. սեպտեմբերի 10-ին վարույթն իրականացնող մարմնի կայացրած վերոնշյալ որոշումը։

Նախաքննությունը վերսկսվել է, և երեք զինծառայողների կողմից ծանր հանցագործության մեջ մեղադրելով սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։

Քննության ընթացքում Զավեն Գրիգորյանը ճանաչվել է տուժող։ Ձեռք բերված փաստերի հիման վրա զինծառայողներ Լ․Հ․-ին, Մ․Մ-ին և Մ․Հ․-ին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ) այն բանի համար, որ նրանք, գիտակցելով, որ իրենց տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, սուտ մատնություն կատարելով, ծեծկռտուքի և Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես տուժողներ և վկա, ցուցմունքներ են տվել՝ Զավեն Գրիգորյանի կողմից եղբոր՝ Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով Արա Մխիթարյանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ հարվածներ հասցնելու, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մասին։

Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և իրականացվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մոսկվայում հարբած երիտասարդը սպանել է սուպերմարկետի աշխատակիցներին ու այցելուներին Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնnւթյան են ենթարկել երեխաներին Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը «Լոս Անջելեսից տարհանել են Սան Դիեգո, իսկ առանց հսկողության տները թալանվում են»․ ի՞նչ իրավիճակ է Կալիֆորնիայում Վերելակն ընկել է հորանի մեջ, բժիշկները պայքարում են վիրավnրի կյանքի համար․ Shamshyan Վերաքննիչը «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է. փաստաբան Ավերիչ հրդեհներից ամբողջությամբ այրվել է` ազգությամբ հայ Էդուարդ Օհանյանին պատկանող 55 մեքենա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Քուչակի ճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. Shamshyan Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Իսրայելն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել Մեր կյանքը բարդացնում են. Ոսկու շուկայի աշխատողները բողոքում են (տեսանյութ) Հնդկաստանը մեկ տարում կրկնակի ավելացրել է արևային հզորությունները Նոր Գեղիում մի տղամարդ uպանել է հարևանին, զանգել է 911, խնդրել, որ շտապօգնություն և ոստիկան մոտենան․ նոր մանրամասներ Իրավիճակ և անելիք. Արա ԱյվազյանԻնչո՞ւ էր Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել Մախաչկալայում Բալահովիտում բախվել են «Mercedes»-ներ, վիրավnր կա․ Shamshyan Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են․ Շարմազանով Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Ավտոճանապարհներին մառախուղ է. Փրկարար ծառայությունը տեղեկացնում է Վթար․ ջուր լինի որոշ հասցեներում Հայտնաբերել են զոհված հերոսի տունը կողոպտած եղբայրներից մեկին Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ Պարզվել է Սպիտակ-Վանաձոր երթուղու «Գազել»-ի, «Toyota»-ի վարորդների և 12 վիրավnրների ինքնությունը․ Shamshyan Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվեՆոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտել Ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ֆաշիստական պետություն. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել աջակցությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը Ձյուն, մառախուղ, մերկասառույց. եղանակը հունվարի 13-ից 17-ը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել ԵՄ նախարարները կքննարկեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը. Կալաս Երբ կվերադառնա Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ Սևանում Նիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանԱլիևի համար կրիտիկական է Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության մնալը. Մենուա ՍողոմոնյանՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Մենք ազգովի կհաղթահարենք այս տխուր շրջափուլը. Լիլիթ ԱրզումանյանՄեծ մեծ խոսելով չէ, պոռոտախոսությունը միշտ հակառակ էֆեկտն է ունենում. Մհեր ԱվետիսյանԻրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի
Ամենադիտված