Քաղաքացին մետրոյի կայարանում ապտակե՞լ է Աշոտ Փաշինյանին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հավաստի տեղեկություններ ունեմ, որ քիչ առաջ Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանում` վագոնի մեջ, մի քաղաքացի ապտակել է Աշոտ Փաշինյանին։ Հաջորդ կայարանում կանգառի ժամանակ, ոստիկանները քաղաքացուն տարել են անհայտ ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից:«Ականատեսները փոխանցում են, որ քաղաքացին տեսնելով աշոտին` ասել է` «արա՞, հորդ կբարևես»,-որից հետո էլ ապտակել է։ Աշոտիկը եղել է երկու աղջկա հետ», — գրել է նա:
Քիչ հետո իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Խնդրում եմ ստուգել տեղեկությունը։ Եթե հաստատվի, ապա պետք է քաղաքացուն մենակ չթողնել։
ԼՐԱՑՈՒՄ. Հնարավոր է՝ տարել են Էրեբունու բաժին»։
Ավելի ուշ Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր, որ կարծես թե ինֆորմացիան չի հաստատվում։