ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակման մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ առավոտյան Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացրեց Մոսկվայի օբյեկտների վրա։
Նշվում է, որ հարձակմանը մասնակցել է ութ տիպի անօդաչու թռչող սարք․ «Հակառակորդի բոլոր անօդաչու սարքերը խոցված են։ Դրանցից երեքը ճնշվել են, կորցրել վերահսկողությունը և շեղվել իրենց նախատեսված թիրախներից։Եվս հինգ անօդաչու թռչող սարք «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և հրազենային համակարգով խոցվել է Մոսկվայի մարզում»։