Հայկական «ռազբորկա» Մոսկվայում` ադրբեջանցիների մասնակցությամբ
Հասարակություն![Հայկական «ռազբորկա» Մոսկվայում` ադրբեջանցիների մասնակցությամբ](/timthumb.php?src=disc/30-05-23/280439607d8bf10ce48e75f0d616ca64.jpg&w=780)
Օրեր առաջ Մոսկվայում միջադեպ է եղել հայ գործարարների և տեղական շրջանակների միջև։
Մեր տեղեկություններով, միջադեպի մասնակիցներից է ՌԴ-ում հայտնի գործարար, մեծահարուստ Նորայր Թևանյանը՝ հայտնի Ախալքալաքցի Նորո մականունով, որը մարդիկ է ուղարկել՝ հարցը իբր «կարգավորելու»։ Մեր աղբյուրները նշում են, որ քրեական հարցերը լուծելու համար ուղարկված անձիք ադրբեջանցիներ են եղել, ովքեր դրա դիմաց վճարվել են։
Ուշագրավ է, որ 44-օրյա պատերազմից հետո անգամ հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչը, ով ներկայացվում է որպես Մոսկվայի հայ համայնքի ղեկավար, համայնքի ներսում հարցերը լուծելու համար ադրբեջանցիների է ներգրավում։ Գուցե ադրբեջանցիներին վճարելու առավել հայրենասիրական շարժառիթ կարելի էր փնտրել, օրինակ` վճարել գերիներին ազատելու դիմաց։
Ի դեպ, մամուլում տարածված տեղեկությունները, թե նա սերտ կապեր ունի ՀՀ իշխանությունների հետ, այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ Վերջին շրջանում Թևանյանը, ով ընդդիմադիր գործիչ Ռուբեն Վարդանյանի հետ քավոր - սանիկական կապեր ունի, ՀՀ իշխանությունների սև ցուցակում է։