Ըստ հարցումների հրակարակվել է, թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում որքան ձայն կհավաքի Էրդողանը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհավաքի ձայների 53,7 տոկոսը՝ համաձայն թուրքական հետազոտական հիմնադրամի հարցման, որը ուրբաթ ներկայացրել է Hürriyet թերթը։
Հարցմանը ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 3000 մարդ 26 նահանգներից, 18 տարեկան եւ ավելի բարձր տարիքի Թուրքիայի քաղաքացիներ, որոնք ընտրելու իրավունք ունեն եւ բնակվում են Թուրքիայում։
«Այս ուսումնասիրության կանխատեսումների համաձայն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կվերընտրվի ձայների 53,7 տոկոսով։ Ըստ գնահատականների՝ երկրորդ փուլում ձայների տեղաշարժ կլինի 1,75 տոկոսով՝ հօգուտ Թայիփ Էրդողանի եւ 1,25 տոկոս՝ հօգուտ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ առաջին փուլում նախկին թեկնածու Սինան Օգանին տրված ձայների 5 տոկոսից, իսկ մնացած տատանվող ընտրողները կբաշխվեն համամասնորեն»,- գրում է հրատարակությունը։
Երբ հարցվածներին հարցրել են, թե ինչու են նրանք առաջին փուլում քվեարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին, 41,2 տոկոսը պատասխանել է. «Որովհետեւ ես վստահում եւ հավատում եմ նրան», 29,6 տոկոսը՝ «Կայունության համար», 24,8 տոկոսը՝ «Խոստումները կատարելու համար», 4,4 տոկոսը՝ «Մյուս կուսակցություններին արձագանքի համար»։
«Երբ հարցվածներին հարցրել են, թե ինչու են քվեարկել Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին առաջին փուլում, 55,9 տոկոսը պատասխանել է. «Փոփոխությունների համար», 25,9 տոկոսը՝ «Որովհետեւ ես վստահում եւ հավատում եմ նրան», 11,9 տոկոսը՝ «Նրա խոստումների եւ ծրագրի համար» եւ 6,3 տոկոսը՝ «Ընդդիմության գործողություններին ի պատասխան»։