Անկարող, ոչ կոմպետենտ իշխանությունը չի կարող որոշել մի ամբողջ ազգի ճակատագիր. Մանե Թանդիլյան
TV
Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ադրբեջանի բռնապետը չի կատարում միջազգային ատյանների կողմից ընդունված և ոչ մի որոշում և պարտավորություն, իսկ Հայաստանի «ժողովրդավար» ղեկավարը խոնարհ հարսի պես, պատրաստ է կատարել այդ բռնապետի բոլոր պահանջները:
Այդպես չի կարող լինել և չի լինելու: Անկարող, ոչ կոմպետենտ իշխանությունը չի կարող որոշել մի ամբողջ ազգի ճակատագիր: Ոչ ոք նրան նման մանդատ չի տվել: