Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին մանրամասներ է ներկայացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ Հնդիկ տղամարդուն նոր վերարկու են նվիրել. ով է նվիրատուն Բաքվի մեղադրանքները Երևանին Ադրբեջանը ծրագրում է վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող Ակնհայտ է,որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ. Շարմազանով Կարևոր տեղեկություն կենսաթոշակների վերաբերյալ Առնո Դարչինյանը ևս եզրափակչում է. բռնցքամարտի պատանեկան ԱԱ ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունի Հայկական դուդուկի լեգենդը. Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշվի հոբելյանական համերգով


Մեղադրանք է ներկայացվել

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Մասնավորապես ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից (ԶՀԾ) ստացված հաղորդումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող քննությամբ պարզվում է, որ  պահեստազորում ընդգրկված անձինք, ստանալով համապատասխան հրավեր, ներկայանում են ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ՝ իրենց կցագրման տարածքային ստորաբաժանումներ, որտեղ պատշաճ կերպով ծանուցվում են հայտարարված վարժական հավաքներում ընդգրկված լինելու մասին, սակայն հրաժարվում են ստանալ դրանց մասնակցելու և վարժական հավաքի վայր մեկնելու ծանուցագրերը, ինչի մասին կազմվում են արձանագրություններ:

Որոշ դեպքերում անձինք ստանում են ծանուցագրերը, սակայն սահմանված օրը և ժամին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայությունից ազատվելու հիմքերի բացակայության պայմաններում, չեն ներկայանում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ՝ այդ կերպ խուսափելով վարժական հավաքներից։ 

Բացի այդ, շրջանառվում է նաև վարժական հավաքներից խուսափելու առերևույթ հանցանքի կատարման նոր եղանակ, համաձայն որի՝ վարժական հավաքների ներգրավման ենթակա քաղաքացիները ձևականորեն որպես վարձու աշխատակիցներ են ձևակերպվում այնպիսի ընկերություններում կամ հիմնարկ ձեռնարկություններում, որոնց աշխատակիցներն օրենքի ուժով ունեն ամրագրում, այսինքն՝ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ ենթակա չեն վարժական հավաքների ներգրավման:

Ուսումնասիրության համաձայն՝ վարժական հավաքների անցկացման սկզբից ի վեր՝ 2022-2023 թվականների ընթացքում, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժիններում ստացվել է վարժական հավաքներից խուսափելու առերևույթ դեպքերի առթիվ ընդհանուր 160 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Նշված վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 45 անձի նկատմամբ։ 24 անձի վերաբերյալ քրեական վարույթներ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։ Նշված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությունները հաստատվել են, և գործերն ուղարկվել դատարան:

Քրեական վարույթների մի մասով դեռևս նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեն հատկապես պահեստազորում հաշվառված անձանց տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում վարժական հավաքներից խուսափելը հանցագործություն է, որը պատժվում է ընդհուպ մինչև 2 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Հարկ է ընդգծել, որ վարժական հավաքների ենթակա անձանց վերոնշյալ բնույթի ընկերություններում կամ հիմնարկներում ձևականորեն որպես վարձու աշխատակիցներ ձևակերպելու պարագայում քրեաիրավական հետևանքներ են առաջանում ոչ միայն այդ կերպ վարժական հավաքից եղանակով խուսափողների, այլ նաև՝ տվյալ հիմնարկ-ձեռնարկության ղեկավարի համար՝ որպես արարքին օժանդակողի:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման, պետության անվտանգության համար վարժական հավաքների և դրանց բնականոն կազմակերպման և իրականացման բացառիկ կարևոր նշանակությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է լինելու վարժական հավաքներից դիտավորությամբ խուսափելու յուարքանչյուր դեպքի համաչափ իրավական գնահատական տալու, իր պարտականությունների կատարումից հանցավոր կերպով հրաժարվող, ինչպես նաև՝ ցանկացած եղանակով այդ արատավոր երևույթն օժանդակող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։

Արցախի կրկնությունը Երևանում, «Հայաքվեն»՝ իրավական հիմք. Արմեն Մանվելյան Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ուրիխանյանից անշարժ գույքը չի խլել. մեր հարցման պատասխանն ու Ուրիխանյանի ստեղծած փոթորիկը մի բաժակ ջրում․ NEWSPRESS.am Արցախը հանձնած և երկիրը նոր փորձությունների տանող քաղաքական համար մեկ պատասխանատուները որոշել են ակտիվ զբաղվել Ալավերդիում իշխանափոխություն իրականացնելու փորձերովՄիրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին մանրամասներ է ներկայացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ՔՊ-ն «կարմիր գծերն» անցել է, առանց PR մետրո չեք նստում, հիմա էլ որոշել եք մտնել քաղաքացո՞ւ գրպանը Հնդիկ տղամարդուն նոր վերարկու են նվիրել. ով է նվիրատունԲաքվի մեղադրանքները ԵրևանինԱդրբեջանը ծրագրում է վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցողՉինաստանում արևային վահանակների գները փլուզվել են «Երկիր եմ պահում, նաև՝ իմ տունը»․ ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայի ատոմա-աբսորբցիոն բաժնի ղեկավար Սոնիկ Գրիգորյան Ակնհայտ է,որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ. ՇարմազանովՀունանյանին ոչնչացնելով՝ Կարեն Դեմիրճյանին ու Վազգենին հետ չես բերի․ Սուրենյանց Կարևոր տեղեկություն կենսաթոշակների վերաբերյալԱ՛յ փոքրիկ, ա՛յ անմակարդակ, դու ո՞վ ես, որ նման բան ասես․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Առնո Դարչինյանը ևս եզրափակչում է. բռնցքամարտի պատանեկան ԱԱԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության «Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության» Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունիՀայկական դուդուկի լեգենդը. Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշվի հոբելյանական համերգով Նոր մանրամասներ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից. կան զոհեր և վիրավորներՆախկին «Մանկական աշխարհ» հանրախանութն ու դրա շուրջ ստեղծված առեղծվածը 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. Դանիելյան ՀՀ տարածքից միջանցքի տրամադրումն անվանակոչել են «Խաղաղության խաչմերուկ»Փաշինյանն «իզմ»-եր չունի` պատրաստ է կատարել ցանկացած որոշում, որը բխում է իր շահերից Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործության դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ Սա հակաժողովրդական գործելաոճ է. Գառնիկ Դանիելյան Վթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վիրավորներ կան (լուսանկարներ) Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՀայկական կողմը տեղեկացվել է սեպտեմբերյան գործողությունների մասին. Բայրամով Ադրբեջանում համաճարակ է. մարդիկ շատ ծանր վիճակում են«Հայաքվեն» հասել է կարևոր հանգրվանի, իշխանությունն ուզում է ձախողել այն. Չալաբյան Դեկտեմբերի 1. ի՞նչ չի կարելի անել այս օրը Հնդիկ տղամարդն արդարացել է՝ ՀՀ ԶՈւ բաճկոնը գնել էր «կիրակնօրյա շուկայից»՝ չիմանալով, որ վատ բան է արել. նրան նոր բաճկոն են նվիրել (Տեսանյութ) Սա է պետություն ունենալու և կայանալու ճանապարհը. Մհեր Ավետիսյան Զոհեր և վիրավորներ Շիրակում. ինչ է կատարվելԵվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը Դեկտեմբերի 4-ին` ժամը 10:00-ին Ազգային ժողովում պաշտոնապես քննարկվելու է ՀայաՔվեի օրենսդրական նախաձեռնությունըՎանաձորի բանտում կռիվ է սկսվել, հшրձшկվել են աշխատակիցների վրա․ ArmLurUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Աբու Դաբիի համալսարանումԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն2024 թվականին Նիկոլ Փաշինյանը գնալու է. Սուրեն Սուրենյանց (video) Տղամարդը սպառնում է քարով ջարդել ավտոբուսը. միջադեպ՝ Մյասնիկյան պողոտայում Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Մեքենաներ են բախվել. կան տուժածներ«Քաղաքացիական պայմանագիրը» զավթեց իշխանությունը Ալավերդիում Տարադրամի փոխարժեքն՝ այսօր«Առաջարկում եմ բանակցություններ անցկացնել սահմանին կամ երրորդ երկրում». ինչ է հայտարարել Բայրամովը Հերթական հակառուսական քայլը Ինչի մասին է ապագան և հնարավոր ընտրությունները․ Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված