Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սարգիսը կյանքից հեռացավ ոչ միայն դանակի հարվածից, այլ նաև մարդկանց անտարբերությունից Իջևանում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Ադրբեջանի միջոցով Հայաստան է մտել կենդանիների, այլ ոչ թե մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կերային հացահատիկ․ քաղաքագետ Արման Ղուկասյան Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել Երկրաշարժ է եղել 29-ամյա կինը վրաերթի է ենթարկել իր 1 տարեկան երեխային


Եթե ուզում ենք ունենալ այնպիսի ոլորտ, որը կապահովի տնտեսական աճ, ուրեմն պետք է սկսել այս կետից. Վարդան Ջհանյան

Ուշադրության կենտրոնում

ՀՀ կառավարությունը 2023թ. մայիսի 11-ի որոշմամբ հաստատեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների պլանը՝ մինչեւ 2035 թվականը:

Ռազմավարության ընդունման, ներառված դրույթների, բացթողումների եւ հասարակական կազմակերպությունների դժգոհությունների մասին Banks.am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ:

- Պարոն Ջհանյան, սա Հայաստանի առաջին ռազմավարությունն է, որ վերաբերվում է հանքարդյունաբերության ոլորտին։ Ինչպե՞ս եք գնահատում այն։
 
- Ռազմավարության ընդունման փաստն ըստ էության դրական եմ գնահատում: Վերջապես մեր ոլորտն ունի ռազմավարություն, որի մեջ կա կարճաժամկետ, միջին եւ երկարաժամկետ նպատակեր եւ ճանապարհային քարտեզ՝ ինչպես պետք է հասնել այդ նպատակներին: Ռազմավարության ընդունմամբ՝ կառավարությունը նաեւ ընդունում է, որ ոլորտը կարեւորագույններից է մեր տնտեսության համար՝ տնտեսական աճի ապահովման, արտահանման աճի, արտարժույթի մուտքի, սոցիալական եւ տնտեսական խնդիրներ լուծելու տեսանկյունից: Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ կառավարությունն ընդունելով այս ռազմավարությունը՝ հաստատում է եւ ընդունում է ոլորտի կարեւորությունը: Այս քայլը դրական եմ գնահատում, բայց նաեւ՝ ուշացած: Այս ոլորտի ռազմավարություն Հայաստանը պետք է ունենար առնվազն 20 տարի առաջ:

Ինչն արդեն տեղ է գտել ռազմավարության բովանդակության մեջ, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում, բայց կան բացթողումներ, կարեւոր հարցերին վերաբերող նպատակներ, դրանց հասնելու ճանապարհներ, որոնք եւս պետք է ներառվեին ռազմավարության մեջ:
 
- Կնշե՞ք այդ կետերը, որոնք բացակայում են եւ կցանկանայիք, որ ընդգրկվեին ռազմավարության մեջ:

- Առաջինը ոլորտի ներդրումային միջավայրի բարելավման դրույթն է: Երբ ուսումնասիրում ենք ռազմավարությունը, տեսնում ենք, որ ամենավերջին հատվածում է «Կայուն, կանխատեսելի եւ գրավիչ ներդրումային միջավայրի ձեւավորում» բաժինը: Իրականում այս կետը պետք է լիներ առաջինը: Հերթականության առումով էլ է ակնառու, թե որքան կարեւորված չէ այդ կետը: Բացի այդ՝ երբ կարդում ենք այս բաժնի բովանդակությունը, ընդամենը այս 100 էջանոց ռազմավարության 2 էջ է նվիրված, եւ իմ կարծիքով գրված չէ այն ամենը, ինչը իսկապես կապահովեր կայուն կանխատեսելի, գրավիչ ներդրումային միջավայր ՀՀ-ում:  Եթե ուզում ենք ունենալ այնպիսի ոլորտ, որը կապահովի տնտեսական աճ, սոցիալական եւ բնապահպանական խնդիրների լուծում, կապահովի համայնքների զարգացում, ուրեմն պետք է սկսել այս կետից: Եթե ունենանք կայուն, կանխատեսելի եւ գրավիչ ներդրումային միջավայր, միանգամից նշված կետերն էլ են ապահովված լինում:

Սովորաբար հանքարդյունաբերության մեջ ներդրողները լինում են կայացած, խոշոր եւ ցուցակված կազմակերպությունները, որոնք երբեք չեն գա եւ ներդրում չեն անի ոլորտում, եթե սոցիալ-տնտեսական, բնապահպանական կետերը ապահովված չեն:  Այդպիսի միջավայր ստեղծելու համար ամենակարեւորագույնը կառավարության քաղաքականության հասկանալի, թափանցիկ եւ կանխատեսելի լինելն է ներդրողի համար, ինչի մասին ոչինչ չկա ռազմավարության մեջ:

Մյուս բացթողումը երկրաբանական ուսումնասիրություններին է վերաբերում: 2016-2020 թվականների ընթացքում ընդամենը 2,3 մլրդ դրամ ներդրում է կատարվել երկրաբանական ուղղվածության համար: Սա շատ փոքր թիվ է ընդհանուր ոլորտի ծախսերի մեջ: Երկրաբանական ուսումնասիրությունը այն հիմքը, առաջնային ծախսն է, որը թույլ է տալիս կայուն զարգացում ապահովել ոլորտում: Եթե այդ ուսումնասիրությունները անբավարար են, քիչ են կամ ընդհանրապես չեն արվում, ապա տարիների ընթացքում ոլորտը դեգրադացվելու է եւ վերանա: Հիմա մենք այդ ճանապարհին ենք, այսինքն՝ ապագա ներդրողը, եթե այսօր չի անում բավարար ներդրումներ, հետագայում ինչ էլ փոխվի, շատ մեծ ժամանակ է պետք, որ կարողանա մուտք գործել ոլորտ: Հենց այս բացթողման հետեւանքով ոլորտը գնում է անկման ճանապարհով, իսկ սա ուղղելու համար երկար ժամանակ է պետք, որ կարողանանք ինչ-որ մի մակարդակի դուրս գալ, որը աճ կապահովի:  

Ներկայում միության գործընկերների հետ նամակ ենք կազմում, որով պետք է դիմենք կառավարությանը՝ այն հիմնական խնդիրների վերաբերյալ, որ կա ոլորտում: Այսինքն՝ գործող և ապագա ներդրողների համար, որոնք պետք է մուտք գործեն ոլորտ, պետք է հասկանալի, թափանցիկ, երկարաժամկետ քաղաքականություն՝ կառավարության կողմից: Դա վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտի ազդեցություն ունեցող բոլոր օրենսդրական ակտերին, երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվությունից սկսած՝ մինչեւ հասկանալի հարկային քաղաքականություն: Առանց սրա՝ ներդրողները, առավել եւս որակյալ ներդրողները, որոնք պետք են Հայաստանին, չեն գա:   


- Հասարակական կազմակերպություններն իրենց դժգոհությունն են հայտնել ռազմավարության վերաբերյալ եւ կոչ արել անվավեր ճանաչել այն: Դուք ի՞նչ կարծիքի եք, կա՞ն դրույթներ, որոնցից դժգոհ եք։

- Այնպիսի դրույթներ չկան, որոնցից ելնելով կարող ենք դեմ լինել այս ռազմավարությանը: Ինձ համար զարմանալի է, որ հասարակական կազմակերպությունների համար ինչ-որ դրույթներ կան, որոնք անընդունելի են, քանի որ հասկանալով իրենց դիրքորոշումը եւ մոտեցումները, նույնիսկ իրենց տեսանկյունից այդպիսի դրույթներ չեմ տեսնում, որոնք կարող են հիմք հանդիսանալ ռազմավարությունը չեղարկելու: Ավելին՝ կարծում եմ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության մասով բավական բարելավումներ կան։

- Կառավարության ղեկավարը ռազմավարությունը ներկայացնելիս նշեց, որ այն բավական խստացնում է բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական՝ ԲՍԿ չափանիշները։ Արդյոք ԶՊՄԿ-ն պատրա՞ստ է նման խստացումների։

- Շատ լավ ուսումնասիրել եմ ռազմավարությունը եւ կոնկրետ մեր կոմբինատի մասով, հատկապես մեծ փոփոխություն չի լինի, քանի որ առանց այն էլ չափանիշները, որոնք կիրառում ենք՝ շատ առումներով ավելի խիստ է, քան մեր օրենսգրքի պահանջները: Այսինքն՝ ԶՊՄԿ օրինակով կարող եմ ասել, որ լիարժեք կարող ենք բավարարել ռազմավարության նոր խստացումներին՝ բոլոր պահանջներով:

Կարեւորագույն բնապահպանական խնդիրը, որն այսօր աշխարհում գոյություն ունի կարբոնային հետքի՝ CO2-ի արտանետումների խնդիրն է: Իհարկե, շատ բնապահպանական խնդիրներ կան, բայց երբ վերլուծում ենք միջազգային բնապահպանական ծրագրերը եւ տեսնում ենք, որ հենց այս ուղղությամբ են իրենց ներուժն ուղղում:

Կարբոնային հետքն ամենամեծ բնապահպանական բացասական խնդիրներից է, բայց այս ուղղությամբ պահանջներ չկան ՀՀ համապատասխան օրենսգրքում: ԶՊՄԿ-ն ավելի խիստ է մոտենում այսպիսի հարցերին եւ մի քանի տարի հետո մենք արդեն կունենանք կոմբինատում գործող ծրագրեր՝, օրինակ հիմա աշխատում ենք TCFD ստանդարտներով կարբոնային հետքի տեսանկյունից ազդեցության գնահատման վրա: Սրանք միջազգային ամենախիստ չափանիշներն են. Այսինքն՝ որոշ դեպքերում մենք ավելի առաջ ենք, քան ռազմավարության պահանջները:

- Իսկ ոլորտի մյուս խաղացողների համա՞ր խնդիրներ չեն լինի,

Ոմանց գուցե եւ դժվար կլինի, պարզաբանեմ՝ ինչու: ՀՀ-ում կա ընդամենը 44 մետաղական հանքավայր, որից ընդամենը 23-ն ունեն շահագործման լիցենզիա, որոնցից փաստացի աշխատում են 13-ը, այսինքն՝ ինչ-որ գործունեություն են ծավալել վերջին մի քանի տարվա ընթացքում: Իսկ այս պահի դրությամբ աշխատում եւ գործունեություն են իրականացնում ընդամենը 7 մետաղական հանքավայր: Այս 7-ից եթե հանենք այն կազմակերպությունները, որոնք առավել փոքր են կամ տարբեր օբյեկտիվ խնդիրների պատճառով գնում են կրճատման ճանապարհներով, մնում է ընդամենը 3 հանքավայր, որոնք միջազգային չափանիշներով ծավալների առումով կարելի է հանք համարել։  Դրանք են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Կապանի կոմբինատը: Մնացած բոլոր հանքավայրերը կամ չեն գործում կամ այնքան փոքր են, որ նույնիսկ միջազգային ստանդարտներով հանքավայր համարել դժվար է: Նշածս գործող 3-ից միայն ԶՊՄԿ-ն է, որ միջազգային չափանիշներով կարելի է համարել միջին հանք: Ստացվում է՝ այսօրվա դրությամբ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը կազմված է մեկ ԶՊՄԿ-ից, մնացածը շատ փոքր են եւ շատ թույլ են, հետեւաբար այս խստացման պահանջները կարող են շատ ծանր անդրադառնալ մնացած բոլոր կազմակերպությունների համար:

ՀԿ-ներն անընդհատ նշում են, որ Հայաստանում շատ են հանքերը, հանքագործությունը չափից շատ է տեղ է զբաղեցնում, եւ բնականաբար, իրենց կարծիքով, բավական մեծ ազդեցություն է թողնում: Բայց տեսնում ենք, որ Հայաստանում կան մատների վրա հաշված հանքեր: Աղմուկը շատ ավելի շատ է, քան հնարավոր  բացասական ազդեցությունը: Իսկ հանքարդյունաբերության դրական ազդեցությունը, ինչի մասին գրված է նաեւ ռազմավարությունում, ՀՆԱ-ի մոտ 6%-ը զբաղվածության մոտ 7% ապահովումն է: Շատ քիչ գործող մետաղական հանքեր ունենալով՝ ունենք էական ազդեցություն տնտեսության վրա: Սա նշանակում է, որ հանքարդյունաբերության մուլտիպլիկատիվ ազդեցությունը շատ մեծ է: Հետևաբար` խստացումների հետ կապված քննարկումներ դեռ կլինեն ոլորտի՝ ի դեմս Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության հետ: Կփորձենք փոքր եւ առավել փոքր հանքավայրերի տեսանկյունն էլ ներկայացնել կառավարությանը եւ ընդունելի լուծումներ ստանալ, որ չտուժի ոլորտի կայուն զարգացումը:
 
- Ոլորտի հարկային մուտքերն, ընդհանուր առմամբ զգալի պակասել են այս տարվա առաջին եռամսյակում։ Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի վիճակն այսօր Հայաստանում՝ հաշվի առնելով այս հանգամանքը:
 
2023 թվականի առաջին եռամսյակի նվազումը բնական է՝ շատ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված: 2022 թվականը բացառիկ էր՝ հարկային մուտքերի առումով շատ պատճառներով պայմանավորված:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

«ՀայաՔվեն» կրթական ու սոցիալական տարատեսակ ծրագրեր է իրականացնում. Արմեն Մանվելյան Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն ՄարուքյանՍարգիսը կյանքից հեռացավ ոչ միայն դանակի հարվածից, այլ նաև մարդկանց անտարբերությունից Իջևանում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք Չենք մոռանա մեր քաղաքացիների մասին, ովքեր ունեն ֆունկցիոնալ սահմանափակումներ․ Սուրեն ԽաչիկյանԱդրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Ինչպես են Աղավնատանը դիմավորում ՀՃԿ-ի թեկնածուինԳեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Նահանջ հրաման տվողը, հող հանձնողը մի մարդ է՝ Նիկոլը Խաչիկ Մանուկյանն ժողովրդին ականջալուր լինելուց հետո հստակ ծրագրեր է ներկայացնումԱդրբեջանի միջոցով Հայաստան է մտել կենդանիների, այլ ոչ թե մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կերային հացահատիկ․ քաղաքագետ Արման Ղուկասյան Ընտրություններից առաջ Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը՝ ասելով, թե խաղաղություն է բերելԱրշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել Իրանը որևէ մտահոգություն չունի TRIPP նախագծի վերաբերյալ. Կապանում Իրանի հյուպատոս Արդյոք գեներալ Արտակ Դավթյանն է կեղծ ցուցմունք տվել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի դեմ ԱՄՆ-ի շահը նախևառաջ Իրանին ու ՌԴ-ին այստեղից դուրս մղելն է. Մենուա ՍողոմոնյանԵրկրաշարժ է եղել 29-ամյա կինը վրաերթի է ենթարկել իր 1 տարեկան երեխայինՏեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում Եգիպտոսում մշակվել են ինքնամաքրվող արևային վահանակներ Սա ՀԷՑ պետականացման գործընթացի թվացյալ վերջին արարն է. Պիպոյան Փաստաբան Սոսե Չանդոյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում հանդիպում-քննարկում է ունեցել ազատազրկված անձանց հետԷմմա Մկրտչյանը՝ բաժանության, ծնողների կորստի և դժվար օրերի մասին Անիրատեսական է խոսել Մեսսիի վերադարձի մասին որպես խաղացող. «Բարսելոնայի» նախագահ Ողբերգական դեպք՝ Աբովյանում. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել. դեպքի վայրում և հարակից փողոցում հայտնաբերվել են արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹՍթարմերի խորհրդականը փորձել է կապ հաստատել ՌԴ իշխանությունների հետ. FT Լոռիում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել 21-ամյա աղջկան Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցը Թվիթերում անցել է 3,000,000 դիտումը, իսկ Youtube-ում` 380,000․ «Մեր ձևով» շարժում Բարենպաստ օր է, որի առաջին մասը հարմար է շփումների համար. օրվա աստղագուշակ Ինչպես մյուս հարցերում, տնտեսության մեջ ևս այս իշխանությունը խաբել է. Հրայր ԿամենդատյանԵվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել Խոշոր վթար՝ Սյունիքում, «Howo» բեռնատարը Ձագիկավան բնակավայրում կողաշրջվել է, վիրավnր կաԶՊՄԿ-ն N1 էներգիա օգտագործողն է ՀՀ-ում, մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջՊլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը միջհամալսարանական բանավեճի առաջնության ժյուրիի անդամ էր (լուսանկարներ) Թուրքական ինքնաթիռի կործանումը կապված է Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ. ադրբեջանցի ռազմական փորձագետ Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Բարկանում եմ… Նազենի Հովհաննիսյանը անկեղծ հոլովակ է հրապարակել. Ինչ է պատահել Արտառոց դեպք՝ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսում Իշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Հայտնի է ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով որքան գումար կծախսվի Իջևանի Արցախյան փողոցում բախվել են 2 «Mercedes»-ները․ կան վիրավորներ Ֆրանսիան կօգնի Պաղեստինին մշակել ապագա պետության սահմանադրությունը. Մակրոն Վթար․ մինչև երեկո ջուր չի լինելու Արցախի մեծ մասը թշնամուն տրվել է անարյուն` առանց մեկ կրակոցի. Դավիթ ՍարգսյանԲանակը, եկեղեցին և սփյուռքը՝ վերին պալատում. Չալաբյանի «ազգային իշխանության» մոդելը Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը
Ամենադիտված