Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Փաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Արտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Գիշերը Երասխում արտակարգ է եղել


Ապրիլի 28-ից Հայաստանում կմեկնարկի ռուսական կինոյի «մարաթոնը»

Մշակույթ

Ապրիլի 28-ին Հայաստանում մեկնարկում է ռուսական կինոյի «մարաթոնը». Այս տարի Russian Film Festival-ը հայ հանդիսատեսին կներկայանա երկրորդ անգամ, սակայն ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր աշխարհագրությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը:


Ռուսական կինոյի օրերը կանցկացվեն Երևանում ապրիլի 28-ից 30-ը, իսկ Գյումրիում՝ մայիսի 5-ից 7-ը: Միջոցառումները կազմակերպում է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։


Երևանում ցուցադրությունների ամրագրում՝ http://www.tomsarkgh.am/RFF/Yerevan


Գյումրիում ցուցադրությունների ամրագրում՝ http://www.tomsarkgh.am/RFF/Gyumri


Ռուսական կինոյի օրերի շրջանակում անկասկած ամենասպասված ֆիլմերից է ռուսական ֆիլմերի ռեկորդակիր «Չեբուրաշկան»: Այս ընտանեկան կատակերգությունը արդեն հասցրել է դիտել ավելի քան 23,4 միլիոն հեռուստադիտող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Դմիտրի Դյաչենկոյի ֆիլմը դարձել է պատմության մեջ ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը։
Երևանում Ռուսական կինոյի օրերի ծրագրում ներառված են նաև «Սուսերով պարը» կենսագրական դրաման՝ Արամ Խաչատրյանի համանուն երաժշտական գլուխգործոցի ստեղծման պատմությունը, «Պարոն Նոկաուտ»-ը սպորտային դրաման՝ լեգենդար խորհրդային բռնցքամարտիկի մասին, «Հանցակիցները» թրիլլերը և «Ֆիննիկը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ բարի ուրվականի արկածների մասին։


Գյումրիում, բացի «Չեբուրաշկա»-ից, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Քրոնոս» ընտանեկան ֆիլմը՝ հիմնված ֆանտաստ գրող Կիր Բուլիչևի պատմվածքների վրա, «Մայաների Օրացույց»-ը ֆիլմը, դեռահասների արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով հակառակ ուղղությամբ է շարժվում, «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» և «Խաղալիք Բում» անիմացիոն ֆիլմերը:


Ֆիլմերի հեղինակները կմասնակցեն մի շարք կինոդիտումների։ Այսպիսով, «Հանցակիցները» թրիլլերը կներկայացնեն գլխավոր պրոդյուսեր Գեորգի Շաբանովը և պրոդյուսեր Օլգա Երոֆեևան։ «Մայաների Օրացույց» ֆանտաստիկ ֆիլմի մասին կպատմի գլխավոր պրոդյուսեր Յուրի Օբուխովը։ Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել ճանաչված կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։


Հայաստանում Ռուսական ֆիլմերի փառատոնի ծրագիրը՝


– «Չեբուրաշկա» (ռեժիսոր Դմիտրի Դյաչենկո, 2022) - միլիոնավոր հեռուստադիտողների սրտերը գրաված ընտանեկան կատակերգություն։ Հեռավոր նարնջագույն երկրից եկած անհանգիստ փոքրիկ կենդանուն սպասում են զարմանալի արկածներ ծովափնյա քաղաքում, որտեղ նա գտնում է անուն, ընկերներ և տուն: Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ֆիլմն արդեն հավաքել է ավելի քան 7 միլիարդ ռուբլի։ Ինչպես նաև «Չեբուրաշկա»-յի ցուցադրություններն արդեն սկսվել են Մերձավոր Արևելքի երկրներում։


- «Պարոն Նոկաուտ» (ռեժիսոր Արտյոմ Միխալկով, 2022) - սպորտային դրամա լեգենդար խորհրդային բռնցքամարտիկ Վալերի Պոպենչենկոյի կյանքի մասին։ Ֆիլմը պատմում է ԽՍՀՄ, Եվրոպայի չեմպիոն, 1964 թվականի Օլիմպիական խաղերի հաղթողի՝ Սուվորովի զինվորական ուսումնարանում անցկացրած մանկության տարիների, կուրսանտ-սահմանապահ ծառայելու մասին։ Նրա առաջին հաջողությունների ու անհաջողությունների, իր մարզիչ՝ Գրիգորի Կուսիկյանցի հետ ընկերության մասին։ Ֆիլմը Հնդկաստանում ներկայացվել է ՇՀԿ երկրների կինոփառատոնին և Ուզբեկստանում՝ «Մետաքսե ճանապարհի մարգարիտը» Տաշքենդյան XIV միջազգային կինոփառատոնին։


– «Հանցակիցները» (ռեժիսոր Եվգենի Գրիգորև, 2022) – իրական դեպքերի վրա հիմնված թրիլլեր։ Տասը տարեկան գյուղացի տղայի՝ Իլյայի, հորը սպանում են, և հանցագործը մնում է անպատիժ։ Այս փաստը ոչ ոքի չի անհանգստացնում, բացի երեխայից, ով սկսում է որսալ մարդասպանին։ Ֆիլմը 2023 թվականի հունվարին Հնդկաստանում մասնակցել է ՇՀԿ երկրների կինոփառատոնի մրցութային ծրագրին։


- «Սուսերով պարը» (ռեժիսոր Յուսուպ Ռազիկով, 2018) - Արամ Խաչատրյանի գլուխգործոց «Սուսերով պարի»՝ աշխարհի ամենաշատ կատարվող ստեղծագործություններից մեկի ստեղծման պատմությունն է։ Արամ Խաչատրյանն այն գրել է 8 ժամում։ Ֆիլմը մասնակցել է մի շարք հայտնի փառատոների, այդ թվում՝ Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնին, Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» XXVII ռուսական կինոփառատոնին, Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին և Հարավային Կորեայի երաժշտության և կինոյի միջազգային փառատոնին։


– «Մայաների Օրացույց» (ռեժիսոր Վիկտորիա Ֆանասյուտինա, 2022) - Վիկտորյա Լեդերմանի համանուն բեսթսելերի վրա հիմնված արկածային ֆիլմ։ Ֆիլմը պատմում է դեռահասների անհավանական արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ։ Նրանք ոչ միայն ստիպված են լինում կրկին ապրել անցած օրերը, այլև վերապրել իրադարձություններ, որոնք հետագայում փոխում են իրենց և իրենց հարազատների կյանքերը: Միայն գլխավոր հերոսի արարքը կարող է վերականգնել ժամանակի ընթացքը որոշող խորհրդավոր մեխանիզմը։


- «Քրոնոս» (ռեժիսոր Ռոման Պրոսվիրնին, Դմիտրիյ Աբոլմասով, 2022) - գրող Կիր Բուլիչևի («Ապագայից հյուրեր»-ի հեղինակ (Ալիսա Սելեզնևայի)) ֆանտաստիկ պատմությունների մոտիվներով նկարահանված ֆիլմ։ Գործողությունները տեղի է ունենում անցյալի, ներկայի և ապագայի Ռուսաստանում: Հերոսները ճանապարհորդում են ժամանակի մեջ՝ փորձելով իրենց երկրի պատմության հետ կապ գտնել և լուծել իրենց խնդիրները:


– «Ֆիննիկը» (ռեժիսոր Դենիս Չերնով, 2022) - արկածային անիմացիոն ֆիլմ։ Հետաքրքիր մանկական դետեկտիվ «Սմեշարիկներ»-ի ստեղծողների կողմից, բարի և զվարճալի ուրվականի՝ Ֆիննիկի մասին։ Նա և իր ընկեր Քրիստինան միավորվում են, բացահայտում առեղծվածային պատմությունը և փրկում իրենց քաղաքը։


- «Խաղալիք Բում» (ռեժիսոր Դենիս Չերնով, Իլյա Կուպրիանով, 2021) - ընտանեկան անիմացիոն ֆիլմ ընկերության մոգության մասին։ Ֆիլմը պատմում է մի բարձրակարգ գողի մասին, ով եզակի ռուբին է գողանում և թաքցնում Բում անունով փափուկ արջուկի մեջ, որպեսզի կարողանա թանկարժեք քարը դուրս բերի երկրից։ Բայց ամեն ինչ չի ընթանում համաձայն պլանավորածի։


– «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» (ռեժիսոր Վիկտոր Գլուխուշին, 2022) - անիմացիոն արկածային հեքիաթ։ Գեղեցկուհի Մարին պատահաբար հայտնվում է զարմանալի թագավորությունում, որտեղ իշխանությունը զավթել են խորամանկ առնետները։ Ֆիլմը պատմում է Մարիի, կախարդված արքայազն Մարդուկ-Ջարդուկի և նրանց ընկերների գաղտնիքներով լի գլխապտույտ արկածների մասին:


«Մոսկվա» կինոթատրոնի ցուցադրությունների ժամանակացույց՝


Ապրիլի 28-ին (ուրբաթ)
14:30 - «Ֆիննիկը»
17:00 - «Չեբուրաշկա»


Ապրիլի 29-ին (շաբաթ)
17:00 - «Սուսերով պարը»
20:00 - «Պարոն Նոկաուտ»


Ապրիլի 30-ին (կիրակի)
19:00 - «Հանցակիցները»


«Հոկտեմբեր» կինոթատրոնի ցուցադրությունների ժամանակացույց


Մայիսի 5-ին (ուրբաթ)
14:30 - «Մարդուկ-Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան»
17:00 - «Մայաների Օրացույց»


Մայիսի 6-ին (շաբաթ)
13:00 - «Խաղալիք Բում»
15:30 - «Քրոնոս»


Մայիսի 7-ին (կիրակի)
14:00 - «Չեբուրաշկա»

Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԱրտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՃշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԳիշերը Երասխում արտակարգ է եղել ԱԺ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով 3 անչափահաս աղջիկների հրավիրել են քննչական բաժին Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Ջուր չի լինի Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Լավ լուր Ապարանից «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» «Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիանԵրբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումԱռեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում ՀՀԿ–ն ժողովրդից նեղացած չէ․ մենք Նիկոլի դեմ պայքարել ենք առաջին օրվանից ու շարունակում ենք․ Մկրտչյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում
Ամենադիտված