Գաղտնի փաստաթղթերի արտահոսքի «հեղինակը» ձերբակալվել է (տեսանյութ)
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ձերբակալել է Մասաչուսեթսի ռազմաօդային ուժերի ազգային գվարդիայի հետախուզական ստորաբաժանման 21-ամյա անդամ Ջեք Թեյշերային, ով կասկածվում է Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքը կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հետախուզական ծառայությանը հղումով։
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավար Մերիկ Գարլանդը, հայտնում է Reuters-ը։
Ձերբակալությունը կատարվել է Մասաչուսեթսի Հյուսիսային Դեյթոն քաղաքում գտնվող Ջեք Թեյշերայի տանը, որտեղ խուզարկություն է կատարվում, նշում է NYT-ն։
ՀԴԲ-ն ժամանել է հրացաններով։ Միաժամանակ, Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը ճեպազրույցում ասել է, որ արտահոսքը դիտավորյալ հանցագործություն է։ Նա հրաժարվել է մեկնաբանել կասկածյալին:
Ավելի վաղ NYT-ը հայտնել էր, որ Ջեք Թեյշեյրան Discord-ում խմբակային չաթի ադմինիստրատորն է, որի միջոցով Պենտագոնի գաղտնի տվյալներ են արտահոսել համացանց։ Ըստ աղբուրի, չաթում եղել է 20-ից 30 մարդ, հիմնականում երիտասարդներ և դեռահասներ:
Ամերիկյան լրատվամիջոցները սոցցանցերում անցյալ շաբաթ հայտնաբերել են Պենտագոնի գաղտնի փաստաթղթեր։ Դրանք վերաբերում էին Ուկրաինայի հակահարձակմանը, Վաշինգտոնի փոխգործակցությանն ու ճնշումներին այլ երկրների վրա՝ Կիև զենք տեղափոխելու համար և մի շարք այլ թեմաների։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը քրեական հետաքննություն է սկսել։