Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկը Հպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են. ԶՊՄԿ Վիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետ Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ» 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»


Մտահոգիչ լուրեր Գեղարքունիքից

Հասարակություն

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա


Մարտի 31-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի առաջին նիստը, որը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։

«2023 թվականի մարտի 27-ի դրությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքային բյուջեների գործընթացի կազմակերպման մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ 2023 թվականի մարտի 27-ի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը կազմում է 99,4 տոկոս, կամ պլանավորված 688 միլիոն 113,7 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 683 միլիոն 649,9 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած արձանագրվել է 31,9 տոկոսի աճ, կամ բացարձակ թվերով ավել է հավաքագրվել 236 միլիոն 354,5 հազար դրամ:

Սևան համայնքը սեփական եկամուտները կատարել է 114,8, Մարտունի համայնքը՝ 109,6, Գավառ համայնքը՝ 102,7, Վարդենիս համայնքը՝ 79,7, Ճամբարակ համայնքը՝ 61,9 տոկոսով։

«Արդյունքները կգերազանցեին 100 տոկոսը, եթե Վարդենիս եւ Ճամբարակ համայնքները համեմատաբար բարձր կատարողական ապահովեին»,-նշեց զեկուցողը։

«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2023 թվականի գարնանային գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Նա նշեց, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հաշվառվել է 78 859 գլուխ խոշոր, 95 116 գլուխ մանր եղջերավոր անասուն, 9570 գլուխ խոզ։ Բոլոր ուղղություններում 2022 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ արձանագրվել է անասնագլխաքանակի անկում՝ երաշտի եւ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով:

2022 թվականի ընթացքում մարզում իրականացվել է 22470 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում: 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ մարզի համայնքներում համարակալվել է 29 658 խոշոր եղջերավոր անասուն, աշխատանքներն ընթացքի մեջ են:

2022 թվականին մարզում կատարվել է 11 հազար 835 հեկտար աշնանացան, որը 2021 թվականի համեմատությամբ ավել է 2228 հեկտարով:

2023 թվականի մարտի 31-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի կողմից մարզի համայնքներում 324.1 հեկտարի վրա ընտրանքային սկզբունքով կատարվել է մոնիթորինգ, աշխատանքներն ընթացքի մեջ են:

Այս տարվա առաջին կիսամյակում մոնիթորինգի արդյունքների հիման վրա հողօգտագործողներին, որպես սուբսիդիա, նախատեսվում է տրամադրել շուրջ 909 միլիոն 857 հազար դրամ։ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար մեկնարկել է ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը:

Ըստ զեկուցողի՝ մարզի համայնքներում առկա 1362 տրակտորները եւ 1144 գյուղգործիքները լիովին բավարար են՝ 2023 թվականին գարնանացանի աշխատանքները ժամանակին եւ որակով կատարելու համար:

2023 թվականին ակնկալվում է ունենալ շուրջ 21000 հեկտար գարնանացան մշակաբույսերի ցանքեր:

«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման եւ 2023 թվականի համահայկական 8-րդ խաղերի մասնակցության նախապատրաստական աշխատանքների մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։ Նա նշեց, որ Մարտունի համայնքի Արծվանիստի մանկապարտեզում շինարարական աշխատանքները դադարեցվել են նախագծային փաստաթղթերի ճշգրտման պատճառով:

Ծովասարի մանկապարտեզում դեռեւս պետք է իրականացվեն բակային եւ գույքի տեղադրման աշխատանքներ, Վաղաշենի մանկապարտեզի շահագործումը նախատեսվում է 2023 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում: Աստղաձորում արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները, իսկ Մադինայում՝ նոր մանկապարտեզի կառուցման նախագծահաշվային փաստաթղթերն արդեն իսկ փորձաքննության փուլում են:

Երանոս բնակավայրում ներկայումս շարունակվում են մանկապարտեզի շինարարական աշխատանքները, իսկ բացումը նախատեսում է 2023 թվականի աշնանը:

Բնակչության թվով պայմանավորված՝ երկրորդ մանկապարտեզի անհրաժեշտություն կա Գեղհովիտ բնակավայրում, իսկ Ներքին Գետաշեն բնակավայրի 2-րդ մանկապարտեզի կառուցման մրցույթն արդեն կայացել է:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել եւ գրեթե ավարտին են հասցվել Ծովինարի եւ Զոլաքարի մանկապարտեզների շինարարական աշխատանքները, որոնց արդյունքում մանկապարտեզները շահագործման կհանձնվեն 2023 թվականի 2-րդ եռամսակում:

Գավառ համայնքում ավարտվել է Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգումը, աշխատանքներ են տարվում գույքի ձեռքբերման ուղղությամբ՝ շահագործման հանձնելու նպատակով:

Գավառի թիվ 7 մանկապարտեզը, որը մասնակի է վերանորոգվել, նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականի ընթացքում՝ ավելացնելով ևս 2-3 խումբ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են, և համապատասխան գույքի ապահովման արդյունքում Գավառի թիվ 8 մանկապարտեզում ավելացել է ևս 1 խումբ՝ շուրջ 30 սաներով:

Բերդկունք բնակավայրում մանկապարտեզ կառուցվելու համար հայտարարվել է մրցույթ: Ներկայումս աշխատանքներ են ընթանում Լճափ և Լանջաղբյուր բնակավայրերի մանկապարտեզները գազիֆիկացնելու ուղղությամբ՝ շուրջամյա գործելու նպատակով: Վարդենիս համայնքի Այրք բնակավայրի մանկապարտեզում իրականացվող շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են, որոնք նախատեսվում է ավարտել այս տարվա 2-րդ եռամսյակում: Ընթացքի մեջ են Վարդենիս քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դեռևս 2022 թվականից մեկնարկած նոր մանկապարտեզի շինարարական աշխատանքները:

Մարզպետի աշխատակազմի, համայնքների եւ ԿԳՄՍ նախարարության համագործակցության արդյունքում նախատեսվում է մարզի եւս 8 հանրակրթական դպրոցներում հիմնել նախակրթարաններ:

2022 թվականից մեկնարկած պարտադիր վերապատրաստման եւ ատեստավորման ծրագրով 57 աշխատակիցներ ատեստավորվել են, իսկ այս տարի նախատեսվում է եւս 20 տոկոսի շրջանակներում իրականացնել վերապատրաստման գործընթաց: Ընթացիկ վերապատրաստում են անցել մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների 213 աշխատակիցներ:

Զեկուցողն անդրարադրձավ նաեւ 2023 թվականի օգոստոսի 5-19-ը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում անցկացվող Համահայկական 8-րդ խաղերի կազմակերպման հետ կապված հարցերին։ «Ծրագրում ընդգրկված են 17 մարզաձևեր: Համահայկական 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակում մեր կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված ծովափնյա վոլեյբոլ եւ հեծանվասպորտ մարզաձեւերի մրցումները Գեղարքունիքի մարզում անցկացնելու համար: Նախնական ներկայացված տվյալների համաձայն համայնքները ցանկություն են հայտնել ներկայանալու աթլետիկա, բազկամարտ, բասկետբոլ, ծովափնյա վոլեյբոլ, հանդբոլ, հրաձգություն, մինի ֆուտբոլ, շախմատ, սեղանի թենիս եւ վոլեյբոլ մարզաձևերից»,-ներկայացրեց ԿՄՍ վարչության պետը:

«ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվող աշխատակազմերի ձեւավորման, աղետների ռիսկի կառավարման եւ իրականացվող իրավական ու մասնագիտական հսկողության աշխատանքների մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ պետական լիազոր մարմնի կողմից հաստատվել է մարզի 5 համայնքների աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը, որի արդյունքում նորաստեղծ համայնքներում հաստատվել է թվով 386 համայնքային ծառայության պաշտոններ։

2023 թվականին նախատեսված է մարզի համայնքներում ներդնել աղետների վաղ ազդարարման շչակներ` կենտրոնացված կառավարման համակարգով: Աշխատանքների կատարման առաջնահերթությունը վերապահվել է սահմանամերձ համայնքներին:

Մարզի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացվող իրավական և մասնագիտական հսկողությունների շրջանակներում հայտնաբերված թերությունների եւ բացթողումների վերացման ուղղությամբ համայնքներին տրվել են անհրաժեշտ ցուցումներ, տարվել է համապատասխան աշխատանք։

«Սույն թվականի ապրիլի ընթացքում նախատեսված մարզային շաբաթօրյակը արդյունավետ կազմակերպելու համար խնդրում եմ համայնքների ղեկավարներին՝ համագործակցել հանրապետական գործադիր մարմինների, հանրակրթական, առողջապահական հիմնարկների, տնտեսվարող սուբյեկտների հետ, կազմել քարտեզներ եւ սխեմաներ, համայնքներում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ գործող աղբավայրերի եւ հարակից տարածքների սանիտարական վիճակի բարելավման ուղղությամբ»,-նշեց զեկուցողը։

«ՀՀ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհների եզրերին իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների եւ համայնքներում 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Գեւորգ Խաչատրյանը։

Նա նշեց, որ մարզի տարածքով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարող հատվածներում՝ օտարման շերտում, քաղաքացիների կողմից հաճախակի իրականացվում են ապօրինի շինարարական աշխատանքներ՝ հողային լիցք եւ հարթեցում։ Նշված աշխատանքները կատարվում են ինքնակամ, ավտոմայրուղիների կողմից իրենց հողամասերի մուտքի եւ ելքի ուղիներ կառուցելու նպատակով։ Մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից պարբերաբար կատարվել են մշտադիտարկումներ, որի արդյունքում արձանագրվել են բազմաթիվ ապօրինի հողային լիցքի եւ հարթեցման աշխատանքներ։ Համայնքների ղեկավարներին գրություններով առաջարկվել է վերացնել արձանագրված թերությունները եւ տարածքները բերել նախկին տեսքի։

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի մասին հարցին՝ զեկուցողը հավելեց, որ 2023 թվականին համայնքների կողմից մարզպետի աշխատակազմ է ներկայացվել 45 սուբվենցիոն նախնական հայտեր, որից միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացվել 25 ծրագիր՝ 148 ենթածրագրերով։ 2023 թվականի մարտի 30-ի դրությամբ ներկայացված հայտերից հանձնաժողովը հաստատել է 10 ծրագիր՝ 51 ենթածրագրերով։ Ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է։ 2021-2022 թվականներից 2023 թվական է տեղափոխվել չավարտված 105 սուբվենցիոն ծրագրեր։ Ներկայումս արդեն ավարտվել է 7 ծրագիր, իսկ 17 ծրագիր գտնվում են ավարտական փուլում։

«2021-2022 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի եւ ՏԿԵ նախարարության ներկայացուցիչների կողմից կատարված մշտադիտարկումների արդյունքում ավարտված օբյեկտներում արձանագրված թերությունները հիմնականում վերացվել են, բացառությամբ թվով 6 օբյեկտների։ Շինարարական թերությունները վերացնելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի ապրիլի 14-ը։ Արձանագրված թերությունները ժամանակին վերացնելու համար անհրաժեշտ է տարվա ընթացքում առնվազն երկու անգամ մշտադիտարկումներ իրականացնել 2022 թվականին ավարտված եւ ներկայումս երաշխիքային ժամկետների մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ: Թերություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել՝ դրանք վերացնելու ուղղությամբ եւ արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ:

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում առկա առողջապահական խնդիրների մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը։

Նա նշեց, որ առավել որակյալ, մատչելի եւ հասանելի բուժօգնություն կազմակերպելու համար անհրաժեշտ է իրականացնել բժշկական նոր սարքավորումների ձեռքբերում, բժշկական նոր ծառայությունների ներդրում եւ որակյալ բժիշկ մասնագետներով համալրում, շենքերի եւ տարածքների բարեկարգում։

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված է «Վարդենիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի եւ «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական մասնաշենքի վերակառուցումը։

Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ծակքարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Դպրաբակի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություննների համար նոր շենքեր։

«Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով կառուցվելու է Գավառ համայնքի Լճափ բնակավայրում «Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի համար նոր շենք։ Առողջապահական հիմնարկների բարեկարգման մեջ է նաև ԲՄԿ-ների տարածքների վերանորոգումը և ժամանակակից սարքավորումներով վերազինումը։

«Գեղարքունիքի մարզում 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ արդեն արձանագրվել է կարմրուկի 4 դեպք։ Այս հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտ է բարձրացնել զգոնությունը, այդ թվում՝ նաեւ մանկապարտեզներում։ Կարեւոր է այսպես կոչված «համաճարակային ֆիլտրի» իրականացումը եւ հիվանդ երեխաների վաղ հայտնաբերումը, իսկ վարակի հիմնական կանխարգելումը կարմրուկի դեմ պատվաստումն է»,-ներկայացրեց զեկուցողը։

Օրակարգային հարցերից հետո 2023 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկատվությամբ հանդես եկավ «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը։ Նա նշեց, որ ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները նախատեսվում է սկսել ապրիլ ամսից։ Աշխատանքներ են տարվելու պոմպակայանների, ջրատարների նորոգման եւ մաքրման, ջրամբարների կարգավորման եւ այլ ուղղություններում, եւ արվելու է հնարավորը՝ ոռոգման շրջանը կազմ ու պատրաստ դիմավորելու համար։

Մարզխորհրդի նիստի աշխատանքներն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։

«Քննարկվող բոլոր հարցերն էլ ունեն առաջնահերթ ու կարեւոր նշանակություն։ Իսկ դրանք կարգավորելու համար յուրաքանչյուրիցս պահանջվում է հետեւողական եւ քրտնաջան, ու որ առավել կարեւոր է, համագործակցված աշխատանք։ Բոլոր ուղղությունների վրա պետք է մշտական ուշադրություն սեւեռենք՝ սկսած տեղական բյուջեների սեփական միջոցների ամբողջական հավաքագրումից, սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկումից, գարնանացանի եւ ոռոգման կազմակերպումից, կրթական եւ առողջապահական ծրագրերի իրականացումից եւ վերջացրած սոցիալ-տնտեսական, բնապահպանական, մշակութային եւ մարզական ոլորտները։

Այլ խոսքով՝ մեզ չափազանց լարված եւ պատասխանատու աշխատանքային ժամանակաշրջան է սպասվում, որը, համոզված եմ, միայն կարող ենք հաղթահարել համատեղ ջանքերի արդյունքում»,-նշեց Կարեն Սարգսյանը։

Պուտինի թափանցիկ ակնարկը Վարչախումբը մտադիր է անվերադարձ վնասել Բելառուսի հետ հարաբերությունները Ինչո՞ւ է կեղծում Ադրբեջանը. հիմքեր են ստեղծում Վարչախումբն անցել է լայնածավալ բռնաճնշումների Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկըՀպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են. ԶՊՄԿՎիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետ Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ» 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ» Հայ հանրությունը կարիք ունի մի կառույցի, որը դուրս կբերի Հայաստանն այդ վիճակից. Արշակ Կարապետյան Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ» Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ» Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ» Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ» Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ» «Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ» Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը. Տիգրան ԱվինյանEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր էՈւշադրություն․ ճանապարհներ են փակ լինելու (լուսանկար) Նախնական վարկածով՝ զինվnրն ինքնաuպան է եղել․ իրավապաhները դեպքի վայրում են Քրեական հեղինակություն «Ֆազ»-ին վերջին հրաժեշտն են տալիս Արտառոց դեպք՝ Երևանում․ կանայք hարձակվել են nuտիկանի վրա, hարվածներ hաuցրել Ես ձեզ այլևս չեմ համոզի և չեմ խնդրի․ Լուկաշենկո Մինչև վաղը գազ չի լինի Պուտինն ասել է, թե որ դեպքում Ուկրաինայի hետ hրադադարի կhամաձայնի Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների հետևանքով տուժել են 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներԵրևանից Մոլդովա չվերթի ուղևորները հայտնվել են Բուխարեստում, նրանց թույլ չէին տալիս դուրս գալ Քիշնևի օդանավակայանից․ ՏԵՍԱՆՅՈւԹ Կանցկացվի Համահայկական հայագիտական օլիմպիադա և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն Այսօր զnհված զինծառայողը Շիրակի մարզից է Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի․ ՊՆ 2018թ.-ի բերած աղբը մեր ազգը դժվարությամբ, բայց հավատով անպայման մի օր կմաքրի... Կյանքը փրկել չի հաջողվել․ Ավանեսյանը՝ պայթյունի ու Բաղրամյան պողոտայի տուժածների մասին Մոտ 300 հազար բնակիչ 30 աստիճան շոգին մնացել է առանց ջրի (տեսանյութ) Բասկետբոլի անվճար մարզումներ՝ Նորք-Մարաշի մարզադպրոցումՈրտե՞ղ է «անհետացել» Սուրեն Պետրոսյանը․ նա հայտարարություն է տարածել Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի «Ասում էին էտ Աբրահամին բերեք, արնահոսում էի ամբողջ ժամանակ». ինչ են պատմում Բաղրամյան պողոտայում վիրավորված քաղաքացիները. Ազատություն (Տեսանյութ) Մեր ուզած Հայաստանի տեսիլն այսօր արտահայտում ենք «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» լոզունգով. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներով ԱՄՆ-ն 824 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինայի էներգահամակարգինՎթար՝ Վայոց ձորում. բախվել են «Porsche Cayenne»-ն ու «Lada Priora»-ն, վիրավոր կա Հայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը Կրակnցներ՝ Արագածnտնում․ Արագածավանում մեքենայից կրակnցներ են արձակել «Արմանի» գեղեցկության uրահի ուղղությամբ Փաշինյանը կարող է գնալ ՀԱՊԿ գագաթնաժողով ու հատուցում պահանջող հայացքով նայի Բելառուսի նախագահի վրա Արտակարգ դեպք՝ Արարատում․ անչափաhաuները վերցրել են hրացանն ու պատաhաբար կրակել մեկը մյnւuին Հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում Փաշինյանը, որին ծաղրում են, հիմա ուժեղ տղու դերակատարում է վերցրել ընդամենը. Մամիջանյան (տեսանյութ)
Ամենադիտված