Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով Առեղծվածային դեպք՝ Երևանում Փաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնում Անչափահասները սարսափելի ավտովթարի զոհ են դարձել. նրանք սթափ չեն եղել Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ոստիկաններ են եկել ԱԺ. ի՞նչ է կատարվում. «Հրապարակ» Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Բաքուն պատրաստ է․ ինչ են փոխանցել Հայաստանին


«Գոյ» թատրոնը չի ցանկանում միանալ Սունդուկյանի անվան թատրոնին. ստեղծագործական կազմը պատրաստ է աշխատել առանց սուբսիդիայի

Մշակույթ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Նախարարությունը վստահեցնում է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

 
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է նախագծին՝ համարելով, որ նման կերպ միտում կա դադարեցնել թատրոնի գործունեությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մարտի 23-ին թատրոնն իր հարկի տակ էր համախմբել լրագրողների, թատերական ոլորտի ներկայացուցիչների և «Գոյ»-ի երկրպագուներին:

 
«Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանը պատմեց, որ  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ հանդիպմանը թատրոնի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս փաստել են, որ թերի է կատարվել թատրոնի ֆինանսական պլանը: «Թատրոնում բազում  խնդիրներ կան. և՛ ձայնային, և՛ լուսային, և՛ դահլիճը վերանորոգման կարիք ունի և այլն: Խզմալյանի հետ հանդիպումից մոտ մեկ ամիս հետո մենք ներկայացրինք «Գարեգին Նժդեհ» բեմադրության առաջախաղը և հաջորդ օրը հրավիրվեցի նախարարություն՝ փոխնախարարի հետ հանդիպման: Նա ասաց, որ մենք պլանը չենք կատարել և որպես թատրոն չենք ծառայում մեր նպատակին: Առաջարկեց թատրոնի վարչական մասը ցրել, միավորվել Սունդուկյանի անվան թատրոնի հետ: Ասաց՝  կունենանք հիանալի պայմաններ. լույս, դահլիճը կվերանորոգվի, բեմադրություններ կարող ենք անել  Սունդուկյանի անվան թատրոնի մեծ բեմում, փոքր բեմում, ձմեռային այգում  և այլն: Ես ասացի, որ համաձայն չեմ և պետք է խոսեմ ստեղծագործական կազմի անդամների հետ: Նշեցի՝ եթե խնդիրը 3, 5 մլն դրամ պակասուրդն է,  այս տարվա մեջ կատարենք այդ պլանը, այն կատարենք երկու անգամ ավելի, երեք անգամ ավելի: Առաջարկել եմ անգամ  հրաժարվել սուբսիդիայից: Մենք կպահենք թատրոնը, միայն թե շենքին ձեռք չտան»,-պատմեց Չոլոյանը:

 
Հետո կրկին են հանդիպել փոխնախարարին և  մեկ տարի ժամանակ են խնդրել, Արա Խզմալյանն օրեր անց կրկին նշել է, որ Սունդուկյանի անվան թատրոնի հարկի տակ ավելի լավ պայմաններ կլինեն «Գոյ»-ի համար:

Դիմելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին ՝ Չոլոյանն  ասաց. «Մեզ վատություն արեք, մի միավորեք Սունդուկյանի անվան թատրոնի հետ, մեզ լավ պայմաններ պետք չեն: Մենք աշխատում ենք և հրաժարվում ենք օգնական զորքից»:

 
Խոսելով այն մասին, որ Սունդուկյանի անվան թատրոնն է վճարում «Գոյ» թատրոնի կոմունալ ծախսերը՝ Չոլոյանն ասաց՝ նման պայմանավորվածություն ձեռք  է բերվել «Գոյ»-ի և Սունդուկյանի անվան թատրոնների նախորդ տնօրենների և նախարարի միջև:

Սարգիս Չոլոյանը հիշեցրեց, որ մինչև 2010 թվականը «Գոյ»-ը աշխատել է ինքնաֆինանսավորմամբ, իսկ 2010 թվականից հետո, վերամիավորվելով «Փոսի թատրոն»-ի հետ, սկսել է պետական ֆինանսավորում ստանալ, իսկ 2011-ից «Գոյ»-ի շենքը Կադաստրի կոմիտեի որոշմամբ անջատվել է Սունդուկյանի անվան թատրոնի շենքից:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը, անդրադառնալով «Գոյ»-ի ստեղծմանը, հիշեցրեց, որ 1988 թվականին թատրոնի հիմնադիրներից Արմեն Մազմանյանը Հրաչյա Ղափլանյանի հետ է բանակցություններ վարել «Գոյ»-ի շենքի համար, հետո այդ ժամանակ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Խորեն Աբրահամյանի հետ, որը նրանց  է տրամադրել Սունդուկյանի անվան թատրոնի այն տարածքը, որտեղ այժմ գործում է «Գոյ»-ը:

«Հենց այդ ժամանակ Սամսոն Ստեփանյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Աբրահամյանը, ես և նկարիչ Մկրտիչ Մկրտչյանը առանձնացանք Երևանի կամերային թատրոնից ու եկանք այստեղ: Աբրահամյանը հարցրեց կարո՞ղ ենք անել ներկայացումներ, որոնք կհետաքրքրեն իրեն: Մնացինք այստեղ, խաղացինք ներկայացումներ:  Աշխատել ենք նաև ցուրտ ու մութ տարիներին»,-նշեց Սահակյանը:

Սահակյանը 1998 թվականին հեռացել է թատրոնից, սակայն 2015-ին «Գոյ»-ի կոլեկտիվի հրավերով վերադարձել է թատրոն:

Արթուր Սահակյանն ընդգծեց, որ իրենք չեն ցանկանում ընդունել նախարարության առաջարկը, չեն ցանկանում իջնել Սունդուկյանի անվան թատրոն ու այնտեղ աշխատել: Գեղարվեստական ղեկավարը վստահեցրեց, որ Սունդուկյանի անվան թատրոնի կոլեկտիվի հետ դա ոչ մի կապ չունի, պարզապես «Գոյ»-ն ունի իր ձեռագիրը, իր թատրոնը:

Ստեղծագործական կազմը կրկին նշեց, որ թատրոնը 14 տարի աշխատել է ինքնաֆինանսավորմամբ և այժմ պատրաստ է հրաժարվել սուբսիդիայից և շարունակել աշխատել սեփական միջոցներով, հովանավորների աջակցությամբ:

Ապրիլի  6-ին նախատեսվում են թատրոնի տնօրենի ընտրությունները, սակայն դեռ պարզ չէ ընտրությունը տեղի կունենա՞, թե՞ ոչ: Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հայտեր են ներկայացրել «Գոյ» թատրոնից Սարգիս Արզումանյանն ու Էլիզա Մանթաշյանը:

 

Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով Առեղծվածային դեպք՝ ԵրևանումՓաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորՈստիկաններ են եկել ԱԺ. ի՞նչ է կատարվում. «Հրապարակ» Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Բաքուն պատրաստ է․ ինչ են փոխանցել ՀայաստանինՔաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Կրակոցներ ռեստորանում․ զոհ կա Ամպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը մրցանակի է արժանացել Բեյրութի կինոփառատոնումՀրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԱրտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՃշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԳիշերը Երասխում արտակարգ է եղել ԱԺ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով 3 անչափահաս աղջիկների հրավիրել են քննչական բաժին Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Ջուր չի լինի Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Լավ լուր Ապարանից «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» «Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիանԵրբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս
Ամենադիտված