ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն


Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Ռուբեն Վարդանյան

Blog

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանը հարյուր օր առաջ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միջանցքը փակելով նպատակ ուներ մեկուսացնել մեզ` այստեղ ապրող հայերիս: Դա ճնշման գործիք էր մեզ խեղճացնելու, մեր կամքը կոտրելու ու Արցախից մեզ դուրս հանելու համար: Բայց Ադրբեջանը ոչ միայն չհասավ իր նպատակին, այլև այդ քայլն ունեցավ հակառակ արդյունք: Դա սթափեցրեց մեզ բոլորիս, եկավ հիշեցնելու, որ մենք, մեր բոլոր տարբերություններով հանդերձ, նույն նպատակն ունենք՝ արժանապատիվ ու խաղաղ ապրել մեր հայրենիքում:
 
Այս 100-օրյա շրջափակման ընթացքում կարող ենք արձանագրել հետևյալը.
1. Դիմադրություն: Չնայած զրկանքներին ու ծանր ձմռանը՝ Արցախի ժողովրդի բացառիկ տոկունությունն ու անկոտրում կամքը ցույց տվեց, որ իրենք պատրաստ են դիմադրել ճնշումներին ու շարունակել 35 տարի առաջ սկսված պայքարը:
 
2. Համախմբում: Ճգնաժամը մեզ համար համախմբման յուրահատուկ ժամանակահատված դարձավ: Դեկտեմբերի 25-ի հանրահավաքով ժողովուրդը ցույց տվեց, որ պատրաստ է համախմբման:
 
3. Արժանապատիվ դիմակայում։ Մեր տղաները մարտի 5-ին արժանի հակահարված տվեցին ադրբեջանական ահաբեկչական գործողություններին՝ ցույց տալով, որ եթե պայքարում ես ոգով ու կամքով, քեզ հաղթել հնարավոր չէ։ Այդ արժանապատվության օրինակով մենք պետք է առջանորդվենք։
 
4. Միջազգային ուշադրություն: Մենք կարողացանք գրավել միջազգային հանրության, տարբեր երկրների և միջազգային կառույցների ուշադրությունը, լսելի դարձնել Արցախի ձայնը աշխարհում:
 
5. Կողք կողքի, բայց ոչ միասին: Ադրբեջանի այս գործողությունները ցույց տվեցին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության ներքո: Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այստեղ ապրող մարդկանց կամարտահայտման իրավունքի իրացման հիման վրա:
 
6. Սփյուռքի արձագանք: Արցախի ուժը Հայկական աշխարհին ստիպեց ավելի մեծ ուշադրություն դարձնել Արցախին և տարբեր հարթակներում բարձրացնել Արցախի հարցը:
 
7. Արցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր ծրագրերի իրականացմանը և ցույց տալ, որ Արցախի հարցն իր ներքին խնդիրն է:
 
8. Միջազգային դատապարտում: Միջազգային մի շարք կառույցներ դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու ՄԱԿ–ի արդարադատության դատարանը որոշում կայացրեցին՝ պահանջելով անհապաղ վերականգնել Հայաստանի հետ կապը:
 
9. Ինվետարիզացիա: Ճգնաժամը թույլ տվեց գնահատել մեր թույլ կողմերը և հասկանալ, թե ինչ է պետք է անել՝ դրանք ուժեղացնելու համար:
 
10. Բացթողումներ: Ի հայտ եկավ նաև «հարց լուծողներ» և «իրավիճակից օգտվողների» մի զանգված, որոնք այդպես էլ չգնահատեցին և չհասկացան իրավիճակի ողջ լրջությունը:
 
11. Խուսափում կոլապսից: Ծանր ձմռան, էներգետիկ ճգնաժամի, մյուս բոլոր ոլորտներում առաջացած դժվարությունները հնարավոր եղավ հաղթահարել առանց կոլապսի:
 
100 օր առաջ սկսված ու շարունակվող շրջափակումը մեզ կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք: Մեր ճանապարհը հեշտ չէ, բայց դա նաև մեզ սովորեցրել է լինել աներևակայելի համառ: Սա հերթական անգամ ցույց տվեց նաև, որ արցախյան հարցը ոչ միայն Արցախում ապրող հայերի, այլ ողջ հայության հարցն է: Ես ավելի քան վստահ եմ, որ եթե մենք գործենք Արցախ, Հայաստան, Սփյուռք միասնության մեջ՝ հստակ նպատակով ու տեսլականով, մեզ հաղթել ոչ ոք չի կարողանա:
 

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
Ամենադիտված