Ասենսիոն ավելի է մոտենում Ասթոն Վիլլա տեղափոխվելուն, բայց ՊՍԺ-ն, Արսենալը, Միլանը նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստով Կյանքից հեռացել է «տոտալ ինստալյացիայի» ստեղծող, նկարիչ Իլյա Կաբակովը Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Նիկոլ Փաշինյանը նոր որոշումը Ողբերգական դեպք. Երևանի բակերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել Նոր մանրամասներ՝ Սյունիքում դպրոցական ավտոբուսի գետն ընկնելու դեպքից Մեզ մոտ «անկլավներ» չկան, փորձեն հանձնել՝ կանգնելու ենք ճանապարհին, չթողնենք անցնեն․ Ոսկեպարի վարչական ղեկավար Շոյգուն հաղորդագրություն է տարածել Կարևոր տեղեկություն կենսաթոշակների վերաբերյալ ԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվել


ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը

Ուշադրության կենտրոնում

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա


ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցը, ուր ըստ պետքարտուղարի, ուսումնասիրել է 200 երկրներում առկա իրավիճակը, այդ թվում` Հայաստանում, գրում է «Ամերիկայի ձայնը»:

 

ԱՄՆ պետքարտուղարությունն մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցում առանձնացրել է Հայաստանի՝ այս ոլորտի առավել նշանակալի խնդիրները, որոնք ներառում են, ըստ արժանահավատ հաղորդումների, «անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները կամ կալանավորումները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումները:

 

Զեկույցում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը, մասնավորապես նաև անցած տարվա բախումների ընթացքում զինծառայողների անօրինական մահապատժի վերաբերյալ հաղորդումներին: Ըստ զեկույցի՝ «սեպտեմբերի կեսերին ադրբեջանական և հայկական ուժերի միջև ինտենսիվ մարտերից հետո արժանահավատ հաղորդումներ եղան անօրինական մահապատիժների մասին, որոնք ներառում էին ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ զինվորների մահապատիժները»:

 

Զեկույցը մատնանշում է Human Rights Watch-ը և Bellingcat լրագրողական հետաքննող խմբի հաղորդումները, որոնք պնդել են, որ տարածված տեսանյութում պատկերված են առնվազն յոթ հայ զինվորներ, որոնք անօրինական մահապատժի են ենթարկվել ադրբեջանական զինվորական համազգեստով զինծառայողների կողմից: Մատնանշվում է նաև մեկ այլ տեսանյութ, որը պատկերում է երեք հայ զինվորներին ռազմական դիրքի տարածքում ադրբեջանցի զինվորականների գերության ներքո: Հաղորդվում է, որ երեքի մարմիններն ավելի ուշ վերադարձվել են Հայաստանին և նրանց ինքնությունը հաստատվել է:

 

Պետքարտուղարության զեկույցը գրում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են մտահոգություններ հայտնել հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ։ Իրավապաշտպան ՀԿ-ների կարծիքով՝ կառավարության թափանցիկության բացակայությունը զինվորականների մահվան դեպքերի շուրջ, անկախ դրանց մարտական կամ ոչ մարտական բնույթից, հանգեցրել է հանրային անվստահությանն այս ոլորտում պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:

 

 

Զեկույցը շեշտում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։

 

Ըստ զեկույցի՝ Հայաստանում չեն արձանագրվել քաղաքական բանտարկյալների առկայության մասին արժանահավատ հաղորդումներ: Սակայն, առկա են հաղորդումներ, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչներն արգելանքի տակ գտնվող անձանց շարունակել են ենթարկել խոշտանգումների կամ թույլ են տվել այլ ոտնձգություններ: Դրանց թվում զեկույցն առանձնացնում է ոստիկանական բաժանմունքներում շարունակական խոշտանգումների մասին հաղորդումները, որոնք, ի տարբերություն բանտերի և ոստիկանության կալանավայրերի, ենթակա չեն հանրային մոնիտորինգի:

Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանում խտրականության խնդրին, մասնավորապես սեռի, սեռական կողմնորոշման, սահմանափակ առողջական կարողությունների հիման վրա: Զեկույցի գնահատականով՝ խտրականության դեմ օրենսդրությունը կատարյալ չէ և չի պաշտպանում խոցելի խմբերին՝ անդրադառնալով վերջիններիս կյանքի բոլոր ասպեկտների վրա, այդ թվում՝ աշխատանքի, բնակարանի, ընտանեկան հարաբերությունների, կրթության և առողջապահության հասանելիության վրա, իսկ սահմանափակ առողջական կարողոթյուն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը շարունակում է մնալ համատարած խնդիր։ Վերջիններս այլոց հետ հավասար չունեն կրթական, առողջապահական, հասարակական այլ մասնաշենքերից և տրանսպորտից օգտվելու հնարավորություն:

 

Բացի այդ, ըստ զեկույցի, կանայք ի տարբերություն տղամարդկանց, հիմնականում չունեն նույն մասնագիտական հնարավորությունները կամ վարձատրությունը: Գործատուները հաճախ նրանց տեղափոխում են ավելի ցածր վարձատրությամբ աշխատանքի: Զեկույցը նշում է, որ աշխատանքային օրենսգիրքը բացահայտորեն չի պահանջում հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության ապահովում:

Զեկույցի պնդմամբ՝ հանրային շրջանակներում առկա է կարծիք, որ աշխատավայրերում և քաղաքական ասպարեզում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները լայնորեն տարածված են ու այս խնդիրը համարժեք կերպով արձագանք չի ստանում կառավարության կողմից:

Ավելին՝ այստեղ

 

 

 

Հիմա Արցախը պատրաստ է և պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ․ Վարդանյան Ես զենք կգնեի բոլորից, անգամ՝ Թուրքիայից. Արա Աբրահամյան Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ ՓԲԸ֊ի 100% բաժնետերն այսուհետ Microchip Technology Inc. ընկերությունն էԱսենսիոն ավելի է մոտենում Ասթոն Վիլլա տեղափոխվելուն, բայց ՊՍԺ-ն, Արսենալը, Միլանը նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստով Կյանքից հեռացել է «տոտալ ինստալյացիայի» ստեղծող, նկարիչ Իլյա Կաբակովը Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՍյունիքի առանցքը կազմող այս ճանապարհի վրա մեծ գումարներ են դուրս գրվում ու արդյունքը քանդած, փոսերով հարուստ մայրուղին է. ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանը նոր որոշումը Չպետք է թույլ տանք, որ ժամանակավոր եկած իշխանությունը որոշի, թե Հայաստանի տարածքը որքան պետք է լինի. Սամսոն ԳրգորյանԱմերիաբանկը, ԶՊՄԿ֊ն, «Տաշիր»֊ը և Team Telecom Armenia-ն Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում հայ պատանիներին կօգնեն խփել իրենց ամենակարևոր գոլը (տեսանյութ, լուսանկարներ) Ողբերգական դեպք. Երևանի բակերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել Նոր մանրամասներ՝ Սյունիքում դպրոցական ավտոբուսի գետն ընկնելու դեպքից Մեզ մոտ «անկլավներ» չկան, փորձեն հանձնել՝ կանգնելու ենք ճանապարհին, չթողնենք անցնեն․ Ոսկեպարի վարչական ղեկավարՇոյգուն հաղորդագրություն է տարածելԿարևոր տեղեկություն կենսաթոշակների վերաբերյալԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվելՌուսաստանում ստեղծվել են ամենաարդյունավետ պերովսկիտ արևային մարտկոցները՝ դրանց արդյունավետությունը հասնում է 36,1%-ի Բացառիկ կադրեր 18-ամյա երիտասարդի սպանությունից. տեսանյութ Առևանգված հայ զինծառայողների մասինՁերբակալվել է «օրենքnվ գnղ» Արսեն Երեւանսկին․ նրան ցանկանում են արտահանձնել Ռուսաստան Լարված իրավիճակ ԱրարատումԻսակովի պողոտայում տեղի ունեցած սպանությունը վենդետա է. հաշվեհարդար է տեսել եղբոր սպանության համար. մանրամասներ Ռուսները հույսը չեն կորցնում, որ Փաշինյանից հետո Ալեն Սիմոնյանը կդառնա վարչապետ Ադրբեջանը կիրառել է ականանետՆոր հաղորդագրություն ՍյունիքիցՀետևեք պաշտոնական լրահոսին. Սուրեն Պապիկյանը՝ սահմանային իրավիճակի մասին Արցախի ՊՆ հայտարարությունը Ի՞նչ փաստաթուղթ են դնելու Քիշնեւում Փաշինյանի առջև Գազամատակարարումը կդադարեցվիԱԹՍ-ներով հարձակում Մերձմոսկովյան շրջանի վրա․ աշխատում է ՀՕՊ-ը․ ինչ է հայտնի (տեսանյութեր) Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին Հայկական «ռազբորկա» Մոսկվայում` ադրբեջանցիների մասնակցությամբ Ո՞վ է որոշել՝ Ֆո՞րշն է շատ բան արել Երևանի համար, թե՞ այլ մարդ. Հայկ Մկրտչյան Մոսկվայի ժողովուրդը տարհանվում է Նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց․ Մանե Թանդիլյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ» Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծն ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի 50 հազար ստորագրություն. «Փաստ» Երևանում վտանգավոր իրավիճակ էԵրևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Անօդաչու սարքերով հարձակվել են Մոսկվայի վրա Անօդաչուներից մեկի ոչնչացման պահը (տեսանյութ) Հայաստանում Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացվում է Միլանի ակադեմիական մանկապատանեկան ճամբարըԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմըՏեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում են ավարտել ընթացիկ տարումՄեկնարկում է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը Խաղաղության պայմանագիրը խաչ կքաշի ԼՂ կարգավիճակի հետագա քննարկման վրա և ենթադրում է ռուս խաղաղապահների դուրսբերում տարածաշրջանից․ ԶատուլինԱվելի ծանր է համարվել Աշոտ Փաշինյանի ցուցմունքը. փաստաբանը` զոհվածի մոր գործի մասին
Ամենադիտված