Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Եղեգնաձորում խանութ է այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան. դեպքի վայր է մեկնել 4 հաշվարկ Universal Music Group-ը կարող է 1 մլրդ դոլարով գնել Queen-ի ամբողջ երաժշտական կատալոգը Խաչանովը հաղթեց ու դուրս եկավ Ռոլան Գարոսի 1/8 եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը Տավուշից տեղեկացնում են. կան տուժածներ Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին Արցախից տեղեկացնում են Իրազեկում՝ հունիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր


Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը

Հասարակություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործարկեց VAR (տեսաօգնության) համակարգը, որի ներդրման աշխատանքները մեկնարկել էին մեկ տարի առաջ։ Նախագծի տեխնիկական ապահովումը՝ մասնավորապես կապը, բոլոր մարզադաշտերի և VAR համակարգի միջև իրականացնում է Team Telecom Armenia-ն։ Խաղերի նկարահանումն ու հեռարձակումն իրականացնում է Vivaro Media ընկերությունը:

Տեսաօգնության համակարգը ֆուտբոլի կանոնների մեջ պաշտոնապես ընդգրկվել է 2018 թվականին: Սրա շնորհիվ մրցավարն իրավունք ունի հանդիպման վիճելի պահերը կրկնապատկերների միջոցով դիտել, որից հետո միայն որոշում կայացնել:

«VAR համակարգի ներդրմամբ Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին։ Այս ընթացքում կատարվել է ծավալուն աշխատանք թե՛ տեխնիկական, թե՛ մարզչական անձնակազմի վերապատրաստման մասով։ Հուսով եմ՝ համակարգը կօգնի մրցավարներին ավելի հստակ որոշումների կայացման հարցում, կձևավորի արդար մրցակցություն ակումբների միջև՝ հանգեցնելով հայկական ֆուտբոլի զարգացմանը»,-  Վազգեն Սարգսյան մարզադաշտի VAR համակարգի կենտրոնակայանում շրջայցի ընթացքում նշեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Կենտրոնական VAR համակարգը միացված է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցին, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործել հեռավար՝ ցանկացած մարզադաշտում։

«Մեզ համար այս նախագիծը միաժամանակ և՛ մեծ պատասխանատվություն է, և՛ մեծ մարտահրավեր։ Թիմային ուժերով մենք հաջողությանբ իրագործեցինք միջազգային մակարդակի ևս մեկ տեխնոլոգիական նախագիծ»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

Միջազգային չափանիշներին համապատասխան տեսաօգնության համակարգը լավագույնս գործարկելու նպատակով տեխնիկապես վերազինվել է Vivaro Media-ն, իսկ աշխատակազմը անցել է հատուկ վերապատրաստման դասընթացներ:

Vivaro Media hեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Արտաշես Սարգսյանը նշեց, որ սա բացառիկ երևույթ է ոչ միայն հայկական ֆուտբոլի պատմության, այլ նաև հայկական հեռուստատեսության պատմության համար:

«Vivarօ Media-ն Հայաստանի միակ հեռուստաընկերությունն է, որն իրականացրել է այսպիսի ծրագիր: Սա աննախադեպ համագործակցության օրինակ է և հետաքրքիր փորձ հայկական մեդիա շուկայում: Նախկին 5-ի փոխարեն այժմ խաղադաշտում աշխատում է 8 օպերատոր ու տեսախցիկ: Նկարահանող խմբի աշխատանքը կրկնապատկվել է: Եթե նախկինում նկարահանում էինք միայն հեռուստադիտողի համար, ապա այժմ նաև մրցավարների համար»:

VAR-ը թույլ է տալիս դիտարկել չորս տեսակի վիճելի պահ. կանոնների խախտումով խփված գոլ, 11-մետրանոցի նշանակման դրվագ, կարմիր քարտի սխալ ցուցադրում և պատժված խաղացողների նույնականացում: Մրցավարը VAR հաղորդումից հետո կարող է ընտրել երեք տարբերակներից մեկը. իր որոշումը թողնել ուժի մեջ, հայտարարել դադարի մասին՝ էկրանով դիտելու իրավիճակը կամ ընդունել տեսաօգնականի առաջարկությունը, չեղարկել սեփական որոշումը:

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

Հասարակայնության հետ կապերի ծառայություն`[email protected]

ԼՈՒՐԵՐ․com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով Հանուն բնապահպանական արդարության Google-ը ԱՄՆ-ում արևային մարտկոցներ կտեղադրի աղքատների համար ԶՊՄԿ աշխատակիցը ատլետիկա մարզաձևի ՀՀ եռակի չեմպիոն Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների․ «Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ» «Հայաքվե»-ի մեր մարզային քարոզարշավը սկսում ենք Գյումրիից. Ավետիք Չալաբյան Երևանում խնդիրները չեն լուծվում, քանի որ գործ ունենք սիրողական կառավարման հետ. Տիգրան Սահակյան Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում. Մեսրոպ Առաքելյան Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը. «Փաստ» «Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները». «Փաստ» ՀՀ–ն կարող էր Արևմուտքի և ՌԴ–ի միջև կամուրջ լինել, բայց բախման հարթակ է դառնում. ԾառուկյանԱնվտանգության փոխարեն նախապատվությունը տրվում է վառ գունավորումով, քաղաքական շողոքորթության տարրերով և ճոխացված երազանքային «հեռանկարներով» ներկայացվող նախագծերին․ Վիկտոր ՄնացականյանԳագիկ Ծառուկյանի հովանավորությամբ 7-օրյա ամառային ճամբար կկազմակերպվիՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԵղեգնաձորում խանութ է այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան. դեպքի վայր է մեկնել 4 հաշվարկ Universal Music Group-ը կարող է 1 մլրդ դոլարով գնել Queen-ի ամբողջ երաժշտական կատալոգը Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)Խաչանովը հաղթեց ու դուրս եկավ Ռոլան Գարոսի 1/8 եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը Տավուշից տեղեկացնում են. կան տուժածներՄեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով. Իվետա ՏոնոյանՊեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին ԱրարատԲանկը Leasing Expo 2023-ին կներկայանա հատուկ առաջարկով և մրցունակ պայմաններովԱրցախից տեղեկացնում ենԻրազեկում՝ հունիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր Երևանում 11 ամսական երեխայի հետ շենքի 6-րդ հարկից նետվшծ կինը նախկին հաղորդավար էր Թքել եմ էն կադաստրի վկայականի վրա, որը Էրդողանն ու Ալիևը պիտի ստորագրեն. Շարմազանով Միշելի հայտարարությունից հետո անցել է մոտ 3 շաբաթ, սակայն ազատ արձակվող գերիների մասին լուրեր դեռ չկան․ Մանե Թանդիլյանը դիմել է ԱԳՆ-ին Տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր ժողովը, ընտրվել է Խորհրդի կազմը Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք. «Հետք» Եվրոպայում գազի գները նվազել են մինչև ամենացածր մակարդակի Օրենքն ուժի մեջ է մտել«Նիկոլ դավաճան». բողոքի մեծ ակցիա Գլենդելում՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որոշման Փաշինյանը ստում է. տնտեսությունն աճել է խաղամոլության, բանկերի գերշահույթների և ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին. Սարգսյան Տիգրանաշենին սպասվում է ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է. Խաչատրյան Քիչ առաջ մեկն իմ և ընտանիքիս նկարի տակ գրել էր՝ «Մտածում եմ՝ ո՞ւր ես փախնելու». Ալեն Սիմոնյան ՖՈՏՈ. Մшհшցել է Պուտինի ենթադրյալ մայրը Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության մասին Երկրաշարժ է գրանցվել«Հանուն Արցախի փրկության»․ «Համախմբում» շարժումը և Արցախի ԱԺ 3 խմբակցությունները համագործակցելու են ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայտարարվել է տարհանում. ի՞նչ է կատարվել Մայրը և երեխան հյուր են եղել այդ տանը, հարցաքննվել են կնոջ ազգականները, այդ շենքի բնակիչները. մանրամասներ ողբերգական դեպքից «Ինչ պետք է արվի ժողովրդին «լեթարգիայից» դուրս բերելու համար, ինչու է կարևոր չկեղծելն ու իրական լինելը»Մայրը ինքնասպան է եղել՝ 11-ամսական տղայի հետ պատուհանից ցած նետվելով. երեկվա դեպքի մանրամասներըԿրակոցներ Լոռու մարզում․ Վանաձորում տղամարդը, տեսնելով պարեկներին, պարկով գողոնը շպրտել է, լինգն էլ նետել է պարեկների ուղղությամբՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Բայդենը վայր ընկնում Ի՞նչ եղանակ է սպասվում ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ռոբերտ Ա-ն հիվանդանոցում մահացել է
Ամենադիտված