Նիկոլի «կառուցողական» գործընկեր Ալիեւն ուղիղ 1 տարի առաջ,2022-ի մարտի 17-ին ասել է ,որ 30 տարի Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել ,իսկ այսօր դարձել է հաղթող.Շարմազանով
Քաղաքականություն
ՀՀԿ Գմ անդամ Էդուարդ Շարմազանով ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլի «կառուցողական» գործընկեր Ալիեւն ուղիղ 1 տարի առաջ,2022-ի մարտի 17-ին ասել է ,որ 30 տարի Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել ,իսկ այսօր դարձել է հաղթող։
Իսկ ու՞մ է պարտված եղել։
Կարո՞ղ է Նիկոլին ու նիկոլականներին։
Իհարկե՝ ոչ։
Նիկոլն իր քայլերով պարտված Ադրբեջանին դարձրեց հաղթող։
Իսկ Ալիեւի այս ինքնախոստովանությունն եւս մեկ արձանագրում է,որ
նախկին նախագահներն ու իշխանությունները հաղթողներ են,իսկ Նիկոլը՝պարտված։
Հավերժ պարտված ու կապիտուլյացիայի սիմվոլ։
Սա է արձանագրելու պատմությունը։
Նա թեկուզ ուշացումով,բայց գնահատում է հաղթողներին եւ դաժանորեն վարվում պարտվողների ու կապիտուլյանտների հետ։