Տիգրանաշենի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած Օրվա կադր. Եռագույնը՝ «պոլի շոր» Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավոր են զիջում առաջատարներին Տարադրամի փոխարժեքն՝ այսօր ԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022» Ինչպես է գերեվարվել զինծառայողը. ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց Ով է գերության մեջ հայտնված զինծառայողը Երիտասարդը հայհոյանքներ է հնչեցրել բենզալցակայանում, փորձել պայթեցնել ձեռքի նռնակը Գերի ունենք. հայտնի է ինքնությունը Մահացել է Հարի Փոթերի դերասանը


Ես չեմ ուզում լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը կորցնում է Արցախը․ Ռուբեն Վարդանյան

Քաղաքականություն

Hraparak.am-ի հարցազրույցը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ․ 

- Պետնախարարի պաշտոնից Ձեզ հեռացնելուց անցել է 20 օրից ավելի։ Թվում էր, թե Ձեր հեռացումից հետո Ադրբեջանը գոնե մասնակիորեն կբացի ճանապարհը, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Ինչո՞վ եք դա բացատրում։ Այսօր ի՞նչ գնահատական կտայիք Ձեր հեռացման քայլին։ Արդյո՞ք փետրվարի 23-ին Ձեր ասածն ուժի մեջ է, թե՞ այսօր այլ կերպ կմեկնաբանեք Ձեր հեռացումը։   

- Ես փետրվարի 23-ին էլ ասացի, որ ինձ պաշտոնից ազատելը ճիշտ քայլ չէ, քանի որ ինձ համար պարզ էր, որ այն չի լուծելու մեր առջեւ ծառացած խնդիրները եւ մարտավարական տեսանկյունից սխալ է: Առավել եւս, որ հանրության զգալի մասի մոտ համոզմունք կար, որ որոշումը նաեւ արտաքին պարտադրանքի արդյունք էր։ Իմ գնահատականն այսօր էլ նույնն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա բոլորս շատ լավ հասկանում ենք, որ խնդիրը ճանապարհը բացելը կամ չբացելը չէ: Ադրբեջանի իրական նպատակն Արցախում էթնիկ զտումն է: Ես անգամ չեմ ուզում արտաբերել ադրբեջանական կողմի տերմինը, որը նրանց իրական նպատակի հետ ոչ մի կապ չունի: Դա նրանք հատուկ են օգտագործում՝ նաեւ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար: Եվ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այն, թե ինչպես ենք դիմակայելու այդ մարտահրավերներին:

  - Դուք աննահանջ պայքարի կողմնակից եք։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի պահվածքը եւ ի՞նչ լուծում եք տեսնում այս պահին։ Ձեր ասած պայքարը կոշտ մեթոդներ չի՞ ենթադրում։ Արդյո՞ք բաց թողնված հնարավորություններ չկան բլոկադայի առաջին փուլում։

  - Ես անկախ, արցախցիների ինքնորոշման իրավունքի հիման վրա կազմավորված՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախի կողմնակից եմ: Իսկ դրա համար մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, պետք է պայքարենք: Պայքարը, նախեւառաջ, սեփական արժանապատվությունը պաշտպանելու պատրաստակամությունն է: Առիթներ ունեցել եմ ասելու եւ կկրկնեմ. իմ ընկալումով պայքարը նշանակում է՝ գտնել մեր ամենախոցելի տեղերը եւ դրանք նվազագույնի հասցնել, ինչպես նաեւ գտնել մեր առավելություններն ու դրանք ուժեղացնել: Ու սա պետք է դառնա մեր կյանքի գերակայությունը: Այսինքն, անենք քայլեր, որոնք մեզ ավելի ուժեղ են դարձնելու. դա նաեւ արդյունավետ կառավարումն է, դա Արցախում անարդարության շատ սուր զգացողության հաղթահարումն է, որի ճանապարհը, իմ համոզմամբ, որոշումների ընդունման թափանցիկությունն է, դա ժողովրդի հավատի ու վստահության վերականգնումն է ոչ միայն սեփական ուժերի, այլեւ՝ առաջնորդների նկատմամբ: Սրանք մեր ժողովրդի իմունիտետի բարձրացմանն ուղղված քայլերն են: Մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ մեզ այս ամենն օդի պես անհրաժեշտ է, քանի որ երբ մենք հոգեպես ընկճված ենք, չենք հավատում ոչնչի, մեզ ավելի հեշտ է կոտրելը: Մեզ համար հիմա շատ կարեւոր է գաղափարի շուրջ համախմբելը: Երբ հստակ նպատակ ունես, գիտես հանուն ինչի ես պայքարում, դա մեծ ուժ է տալիս: Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել մեր «կարմիր գծերը»: Հուսով եմ, որ նախեւառաջ Արցախի ղեկավարության համար այդ «կարմիր գծերը» միշտ անխախտելի են լինելու։ Ու մենք հետեւողական ենք լինելու, որպեսզի հայտարարված «կարմիր գծերը» պահպանվեն, քանի որ դրանց ցանկացած խախտում բերելու է հայկական Արցախի կորստի: Ինչ վերաբերում է բլոկադայի առաջին փուլին, ապա, բնականաբար, այն շատ բարդ էր` ցուրտ ձմեռ, գազամատակարարման եւ էլեկտրաէներգիայի անջատումներ, պարենային, առողջապահական ճգնաժամ, ամեն օր ի հայտ եկող նոր խնդիրներ, բայց չէի ասի, որ եղել են բաց թողնված հնարավորություններ: Բազմաթիվ նվիրյալ մարդկանց օրուգիշեր աշխատանքի շնորհիվ ոչ միայն հաջողվեց խուսափել կոլապսից, այլեւ համակարգային աշխատանք իրականացնել, օրինակ, ինվենտարիզացիա անել, հասկանալ՝ ինչ ունենք եւ ինչ չունենք, մի շարք ուղղություններով տվյալների բազաներ ստեղծել, որոնք, իհարկե, թույլ են տալու հետագայում ավելի արդյունավետ կերպով ծրագրեր իրականացնել:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։


Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Նովրուզի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին Տիգրանաշենի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժածՕրվա կադր. Եռագույնը՝ «պոլի շոր» Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավոր են զիջում առաջատարներին Կրասնոյարսկի երկրամասում գործարկվել է Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը. ԹովմասյանՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԹշնամին սահմաններին կուտակել է հարվածային զինտեխնիկա․ փորձագետԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022» Ինչպես է գերեվարվել զինծառայողը. ՊՆ-ն հաղորդագրություն տարածեցՈվ է գերության մեջ հայտնված զինծառայողըԵրիտասարդը հայհոյանքներ է հնչեցրել բենզալցակայանում, փորձել պայթեցնել ձեռքի նռնակը Գերի ունենք. հայտնի է ինքնությունըՄահացել է Հարի Փոթերի դերասանը Ահազանգ. «Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան Wildberries-ից տեղեկացնում ենԻնչ իրավիճակ է Ջերմուկում. ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՆորածնի դիակի կողքին եղել են սննդի մնացորդներ, խաղալիք, պարկ․ մանրամասներ ողբերգական դեպքից Քամու ուժգնացում, մառախուղ, տեղումներ. Եղանակը ՀայաստանումԱրտակարգ իրավիճակ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհինՍիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ» Թուրքիայի զինյալները կրակ են բացել Նովրուզը տոնող բնակիչների վրա․ սպանվել է անչափահաս երեխա«Ձեր թիմակիցները դոլարով միլիոնատեր են», «Արցախը մերը չի` էդ մասին ասեք». ԱԺ-ում լարված է 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 309 անձ Հայաստանից անհետ կորած է համարվում. ԿԽՄԿԷօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում Փլուզում Երևանում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ 6 վիրավոր. Տավուշից տեղեկացնում ենՆիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելԱյս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին. Ավետիք Չալաբյան Ադրբեջանցի «էկոակտիվիստները» խրախճանք են անում Շուշիում և նշում Նովրուզը Լաչինի միջանցքում․ տեսանյութ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունըՉսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ» Հայտնաբերվել է Էջմիածնի քաղաքապետարանի 29-ամյա աշխատակցուհու դին Խուճապի չմատնվել. ԱԻՆ-ը տեղեկացնումՆոր հաղորդագրություն ԱրցախիցՀՀ պաշտպանության նախարարությունը ` «Ջերմուկում կրակոցներ են հնչում» լուրերի մասին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել36 ժամ ջուր չի լինելուԳորիսից տեղեկացնում ենԵրկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում «Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասին2023թ․-ի հունվարի վիճակագրական տվյալները փաստում են, որ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի անկում է արձանագրվել․ պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութերի արտադրությունները նվազել ենԵրևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ նա տեղում մահացել է
Ամենադիտված