Հանրապետության հրապարակը այս պահին (լուսանկարներ) Եռագույնը հաղթեց սևին ու սպիտակին․ Բագրատ Սրբազան «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ «Ժամանակն է փոփոխության»․ շարժմանը միացան Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, Աշոտ Ղուլյանը 4 շերտ ոստիկանական պատ՝ ԱԺ-ի մոտ. շենքը «ականապատել» են Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է Ինչ իրավիճակ է Հանրապետության հրապարակում Քյոխը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Երբ կարիք լինի. ոստիկանապետը` ուժ կիրառելու մասին Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ


Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան

Քաղաքականություն

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա


Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը անընդհատ աճել է, աճել է 2020-ի պատերազմից առաջ, դրանից հետո, եւ ես կարծում եմ, որ այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը եւ ՀՀ սահմանի երկայնքով, եւ ԼՂ-ում: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է եւ կան որոշակի այլ տվյալներ: Մենք համոզված ենք եւ 100 տոկոսով գիտենք, որ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ եւ սա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին: Մենք հասկանալով, որ հարցեր ենք ստանում, մենք ասացինք, որ դեմ չենք, եթե դուք դիտորդներ ուղարկեք, որպեսզի դուք մեր տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն չունենք, տեղում ունենաք տեղեկատվություն»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ 2022-ի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի կամ շփման գծի երկու կողմերից. «Ընդ որում, Ադրբեջանի նախագահը բոլորի ներկյությամբ համաձայնեց, հետագայում հրաժարվեց այդ տարբերակից:

Ադրբեջանը մեզ մեղադրում էր ԼՂ-ում բանակ ունենալու մեջ, ես ասացի, որ մենք ԼՂ-ում բանակ չունենք: Ես ասացի՝ այս բանավեճը վերջ չունի, մենք կարող ենք անել հետեւյալը, միջազգային դիտորդներ հրավիրենք ԼՂ, թող իրենք տեղում գնահատեն իրավիճակը եւ հանդես գան զեկուցյով: Ադրբեջանը մերժեց այս տարբերակը: Այսօր էլ կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է էսկալացիայի վտանգը, եւ հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաեւ էթնիկ զտումներ իրականցնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ պատեհ կլինի, որ ԼՂ եւ Լաչին միջանցք ուղարկվի փաստահավաք առաքելություն»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այստեղ ամենակարեւոր գործոնը մարդկային եւ ժողովրդի կամքն է. «Այստեղ ամենակարեւոր գործոնը ԼՂ ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու կամքն է: Մեծ հաշվով սրա մասին է խոսքըԼ: Ադրբեջանը փորձում է կոտրել ԼՂ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու կամքը: Եթե այդ կամքը մնաց անսասան, դա է բոլոր հետագա իրադարձությունների հիմքը:

Եթե որեւէ մեկը մտածում է, որ անկախ պետություն ունենալու ՀՀ ժողովրդի կամքը կարելի է կոտրել, ես այդպես չեմ մտածում: Մենք պետք է մեր կամքը ի ցույց դնենք անկախ ինքնիշխան պետություն ունենալու վերաբերյալ:

Շատ կարեւոր են, որ մենք նկատենք ու գնահատենք անկախ, ինքնիշխան պետություն ունենալու կամքը թուլացնելուն ուղղված այն գործողությունները, որոնք բոլոր դեպքերում ունեն արտաքին աղբյուր: Հայաստանի ներսում այդպիսի աղբյուր չկա: Եթե կան այդպիսի դրսեւորումներ, դրանք ունեն արտաքին աղբյուր:

Շատ կարեւոր է ապացուցելի դարձնել, որ էսկալացիայի մեղավորը մենք չենք: Սահմանի երկայնքով մենք այդ խնդիրը լուծել ենք: ԼՂ-ում եւս այդ մեխանիզմը կա, որը հուսամ, պատշաճ կաշխատի: Խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի եւ նրանց կողմից հրապարակվող փաստերի մասին է»:

Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը այս պահին (լուսանկարներ) Եռագույնը հաղթեց սևին ու սպիտակին․ Բագրատ Սրբազան«Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ «Ժամանակն է փոփոխության»․ շարժմանը միացան Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, Աշոտ Ղուլյանը 4 շերտ ոստիկանական պատ՝ ԱԺ-ի մոտ. շենքը «ականապատել» ենԹունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է Ինչ իրավիճակ է Հանրապետության հրապարակում Քյոխը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Երբ կարիք լինի. ոստիկանապետը` ուժ կիրառելու մասինՔայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Կոմիտասի եկեղեցու զանգերը հնչեցրինԵրթի մասնակիցներից շատերը կրում են արցախյան պատերազմում զոհված զինծառայողների լուսանկարներով շապիկներ Պատրաստ եմ, ձեռքերս բաց է, թող կալանավորեն ինձ․ Բագրատ Սրբազան Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ ԵրևանWien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՀայտնի է՝ երբ են հայտարարելու հստակ պահանջների մասինՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Կիրանցում տեղի ունեցածը մեզ ստիպեց այս քայլին գնալ, որ մայիսի 9-ին նոր հաղթանակ կերտվի Երթի առջևից քայլում են 44֊օրյա պատերազմի մասնակիցները, որոնք կրում են իրենց զոհված ընկերների նկարներով շապիկներ (տեսանյութ) Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս Գնացե'ք, թշնամու առաջ հոխորտացեք, շատ խիստ եմ ասում, որևէ հրահրում չլինի, սա հաշտության պայքար է Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներինՀԻՄԱ. «Անմահ Գնդի» քայլերթը Երևանում Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա «ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըՄի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Արտակարգ դեպք․ ՇՄ նախարարության բաժնի պետը հրացանով կրակել է շան վրա, հետո տեղափոխվել է հիվանդանոց Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր հայրենիքը գնում է մեր ձեռքից, եկեք քրիստոնեաբար կանգնենք մեր հայրենիքի կողքին․ Անդրե Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է Ովքեր դա արեցին, իմացեք՝ նրանք մեզնից չեն․ Բագրատ ՍրբազանՊատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԳնում ենք շատ կազմակերպված. Բագրատ սրբազան Կառավարությունը մոնտաժել եւ հեռացրել է Արարատի լուսանկարըԱյս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՀրապարակվել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի երևանյան երթուղին ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը. վճռական օր Գլոբան անվանել է կենդանակերպի նշանները, որոնց կյանքում սև շերտ կսկսի Իշխանությունը ցայտնոտի մեջ է․ Գառնիկ Դանիելյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքՄիավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Դեպի Աբովյան, շարժման մասնակիցներին ողջունում են բազմաթիվ քաղաքացիներ (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից դեպի Երևան կմեկնարկի ժամը 11:00-ին
Ամենադիտված