Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին Քիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակել Բաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից


«Գնում եմ այնտեղ, որտեղից հետ գալու հավանականությունը շատ քիչ է». հայր ու որդի Հովհաննիսյաններն անմահացել են Ջրականում. «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր հայր և որդի Կարեն և Նարեկ Հովհաննիսյանների մասին ենք պատմելու: Տիկին Հասմիկի խոսքով, ամուսինը հոգատար էր, ընտանիքին նվիրված: «Պատերազմ ևս ընտանիքի համար գնաց: Մեր տղային չկարողացանք հետ պահել, որ կամավոր չմեկնի: Կարենն էլ ասաց՝ իմ տղան գնում է, մնում եմ, որ ի՞նչ անեմ: Մեկ պատերազմ արդեն տեսել էր, 1992-94 թթ. մասնակցել էր ռազմական գործողությունների, վիրավորում ստացել, գիտեր, թե ինչ բան է պատերազմը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի կինը: 27 տարի կլիներ, ինչ ամուսնացած էին:

«Իրար ավելի փոքրուց էինք ճանաչում, դպրոցում միասին էինք սովորել, մի թաղամասում էինք ապրում: Սկզբում դասընկերներ էինք, հետո ընկերներ, իսկ հետո ընտանիք դարձանք»,-հավելում է զրուցակիցս:

Կարենն ու Հասմիկը որդի և դուստր ունեն: Այս պատերազմում տիկին Հասմիկը նաև որդուն է կորցրել: «Նարեկը շատ մեծ սիրո պտուղ է: Խելացի ու բանիմաց, նաև աշխույժ տղա էր: Բարձր գնահատականներով ավարտել էր Երևանի հայ-հունական պետական քոլեջի Խմորման և գինեգործության բաժինը, գարեջրի մասնագետ էր, հետո ընդունվել Ագրարային համալսարանի գինեգործության բաժնի միանգամից երկրորդ կուրս: Միաժամանակ աշխատում էր նաև Երևանի գարեջրի գործարանում: Երրորդ կուրսի ուսանող էր, երբ պատերազմն սկսվեց, երբ մեր բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին»: Տիկին Հասմիկի խոսքով, որդին փոքրուց սիրել է իր մասնագիտությունը, պապիկն էլ այդ մասնագիտությունն ուներ, և Նարեկը նրա հետ հաճախ էր գործարանում լինում: Նարեկը 2015-2017 թթ. ծառայել էր Ասկերանում, Ապրիլ յան պատերազմի մասնակից էր:

«Պատերազմի օրերին 102 օր դիրքերից չիջավ, ավագ սերժանտ էր, երբ զորացրվեց: Հայր ու որդի շատ լավ գիտեին՝ պատերազմն ինչ է, ճանաչում էին թշնամու ձեռագիրը, պատահական չէր, որ առաջին օրերին մեկնեցին ռազմադաշտ: Որդուս ասացի՝ մեկ օր սպասի, տեսնենք, թե ինչ է կատարվում, պատասխանեց՝ չե՞ս հասկանում, որ տղերքը մենակ են: Այլևս անիմաստ էր որևէ բան ասել»,-նշում է տիկին Հասմիկը:

Վերհիշում ենք պատերազմի օրերը: «Նարեկը պատերազմը սկսվելուց հետո ծանուցագիր ստացավ, գնում էր զինկոմիսարիատ, ասում էին՝ գնա, առավոտյան կգաս, հետո գնա, վաղը կգաս: Տղաներն ըմբոստացան, թե մեզ տանում, բերում եք: Սկսեցին կամավոր ջոկատներ կազմել, այդ պահին մի մարդ ասաց՝ գնում եմ Ստեփանակերտ, մեքենայիս մեջ տեղ ունեմ, Նարեկն էլ արձագանքեց՝ գալիս ենք: Շատ արագ ստացվեց ամեն ինչ: Մեր հարևաններից մեկին ասել էր՝ գնում եմ այնտեղ, որտեղից հետ գալու հավանականությունը շատ քիչ է»: Հայր ու որդի Երևանից հասնում են Ստեփանակերտ:

«Նարեկը սկզբից գնացել էր Ասկերանի այն զորամասը, որտեղ ծառայել էր: Ասել էին՝ տեղ չունենք այստեղ, մեր զինվորները շատ են: Մատաղիսից էլ հետ էին ուղարկել, չգիտեմ, թե ինչ պատճառով: Հետո ամուսինս նկար ուղարկեց, գրել էր՝ «գնացինք Ջաբրայիլ»: Կապի մեջ էի իրենց հետ, ասացի՝ Կարե՛ն, խնդրում եմ, հետ եկեք: Պատասխանեց՝ էլ չենք կարող: Չգիտեմ՝ այդ պահին ինչ մտածեց, ինչեր էին արդեն տեսել»: Վերջին անգամ ամուսնու և որդու հետ տիկին Հասմիկը զրուցել է հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան, հոկտեմբերի 3-ին արդեն նրա զանգերն անպատասխան են մնացել: «Մեզ որևէ մեկը հետագայում կոնկրետ չասաց, թե երբ են զոհվել, բայց գիտենք, որ այդ գիշեր Ջրականում երևի ամենամեծ մարտն էր եղել: Նարեկը նաև հոկտեմբերի 2-ի գիշերն ընկերներին նամակ էր գրել՝ «բոյ ենք տալիս, չենք մեռել»: Առավոտյան արդեն իր հեռախոսին պատասխանող չեղավ: Հոկտեմբերի 11-ին թուրքական ինչ-որ էջում տեսանյութ էին տեղադրել, զոհված տղաներն էին, Նարեկը ճանապարհին էր ընկած, տեսանյութը դիտելուց հետո զգացողություն ունենք, որ հետ է դարձել, շրջվել դեպի հայրը և…»:

Կարեն և Նարեկ Հովհաննիսյանների մահվան տարելիցն ընտանիքը նշում է հոկտեմբերի 3-ին՝ որպես վերջին զանգի ու նամակի օր: Հիմա հայր ու որդի միասին են՝ Եռաբլուրում: «Մենք ենք գտել իրենց, ամեն տեղ գնում էինք, մեզ ասում էին՝ նահանջել ենք, չենք կարող այդ տարածքներ մտնել: Բայց իմ տղան մեկ րոպե չմտածեց նահանջելու մասին, առաջին իսկ օրերին մեկնեց ռազմադաշտ: Այդ տեսանյութով անգամ նախարարություն եմ գնացել: Ընկերները, հարազատները, բոլորս իրենց էինք փնտրում: Հոկտեմբերի վերջն էր, տեղեկացանք, որ Ջրականից 26 դի են փոխանցել հայկական կողմին: Ընկերները գնացին Մեծամորի դիահերձարան, զանգեցին՝ Նարեկին գտել ենք, բնական է՝ հայրն էլ իր հետ էր, իրենց ինքնությունը հաստատեցին նաև ԴՆԹով: Հուղարկավորության օրն արդեն լրացել էր իրենց մահվան քառասուներորդ օրը»:

Ի՞նչն է ուժ տալիս տիկին Հասմիկին «կյանքը շարունակելու» համար:«Ինձ միայն աղջիկս է ուժ տալիս: Պահ է գալիս, որ սպառվում եմ, բայց դժվար պահերին նայում եմ աղջկաս ու ասում՝ իրենք Աննային իմ հույսով են թողել: Հիմա Աննան ուսանողուհի է, իրեն միշտ ասում եմ՝ Նարեկի կիսատ թողածը դու պիտի լրացնես, երբ իմ գործն այստեղ ավարտեմ ու գնամ հայրիկի ու եղբորդ մոտ, պետք է պարզ ճակատով կանգնեմ իրենց առջև ու ասեմ՝ ձեզ չկարողացա հետ պահել պատերազմ մեկնելուց, բայց մի կարևոր գործ արեցի՝ մեր աղջկան հասցրեցի իր նպատակներին»:

Շարունակությունն՝ այստեղ

 
 
Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»
Ամենադիտված