Տիգրանաշենի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած Օրվա կադր. Եռագույնը՝ «պոլի շոր» Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավոր են զիջում առաջատարներին Տարադրամի փոխարժեքն՝ այսօր ԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022» Ինչպես է գերեվարվել զինծառայողը. ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց Ով է գերության մեջ հայտնված զինծառայողը Երիտասարդը հայհոյանքներ է հնչեցրել բենզալցակայանում, փորձել պայթեցնել ձեռքի նռնակը Գերի ունենք. հայտնի է ինքնությունը Մահացել է Հարի Փոթերի դերասանը


Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը։

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մի քանի պատճառով է նախաձեռնել այս հանդիպումը. « Ես համարում եմ, որ 21-րդ դարում կրթության ոլորտն է ամենամեծ փոփոխությունը բերելու, կրթությամբ է որոշվելու երկրի հաջողված լինելը։ Դրա համար առաջին հերթին պետք է հստակ գիտակցել, որ գիտելիքն ավելի կարևոր է, քան դիպլոմը»։

Պետնախարարը նշել է, որ շրջափակման այս իրավիճակում արցախցի ուսանողներն ակամա դարձել են Արցախի դեսպանները Հայաստանում և ցանկալի է, որ ավելի ակտիվ ներկայացնեն Արցախի շահերը, ավելի լսելի դարձնեն Արցախի ձայնը, իրենց ընկերների հետ ավելի շատ ներգրավված լինեն  Արցախին վերաբերող միջոցառումներում: Պետնախարարը կարևոր է համարել նաև Արցախից դուրս ստացած կրթությունն ու գիտելիքները ի նպաստ Արցախի օգտագործելը:

Նա անդրադարձել է նաև աշխատաշուկային համապատասխան մասնագիտության ընտրությանը և այս հարցում կարևոր է համարել պետական պատվերի ճիշտ ձևակերպումը․ «Այս ճգնաժամը ցույց տվեց, թե որքան է կարևոր գյուղատնտեսությունն Արցախի համար։ Մինչդեռ ձեզնից ընդամենը երեքն են Ագրարային համալսարանի ուսանող։ Սա չի արտացոլում աշխատանքի առաջարկն ու պահանջարկը: Պետք է կարողանանք գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի կրթություն ստացած երիտասարդները պահանջված մասնագետներ դառնան»։

Նա նկատել է, որ հիմա, երբ հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը: «Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած, և մեր սիրո ու պատասխանատվության զգացումը հիմա շատ կարևոր է: Դա պետք է դրսևորվի ամենօրյա աշխատանքով: Դրա համար ուզում եմ հասկանաք, որ դուք մեզ շատ եք պետք որպես հաջողված, տաղանդավոր ուսանողներ, որոնց ամբողջ կյանքն առջևում է,-ասել է պետնախարարը: -Որպես մարդ, ով 17 տարեկանում գնացել է Մոսկվա սովորելու, ասեմ, որ այս զգացողությունը միանգամից չի գալիս: Դա գալիս է այն ժամանակ, երբ գիտակցում ես, թե ինչու ես աշխարհ եկել, ով ես դու, ինչպես ես մտածում քո ընտանիքի և քո երկրի մասին: Դա մեծ երջանկություն է, երբ քո մեջ զգում ես այդ սերն ու ուժը  հայրենիքի նկատմամբ: Երբ դա չունես, դա մեծ թուլություն է հենց քեզ համար, ոչ թե քո հայրենիքի համար: Ես հուսով եմ, որ ունենալու եք այդ զգացողությունը, որ դուք ոչ միայն հայ եք, այլ նաև արցախցի, և պարտավոր եք ամեն ինչ անել, որ Արցախը հաջողված, երջանիկ, հայկական լինի»:

Առցանց հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը պատասխանել են նաև ուսանողների բազմաթիվ հարցերին:

Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Նովրուզի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին Տիգրանաշենի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժածՕրվա կադր. Եռագույնը՝ «պոլի շոր» Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավոր են զիջում առաջատարներին Կրասնոյարսկի երկրամասում գործարկվել է Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը. ԹովմասյանՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԹշնամին սահմաններին կուտակել է հարվածային զինտեխնիկա․ փորձագետԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022» Ինչպես է գերեվարվել զինծառայողը. ՊՆ-ն հաղորդագրություն տարածեցՈվ է գերության մեջ հայտնված զինծառայողըԵրիտասարդը հայհոյանքներ է հնչեցրել բենզալցակայանում, փորձել պայթեցնել ձեռքի նռնակը Գերի ունենք. հայտնի է ինքնությունըՄահացել է Հարի Փոթերի դերասանը Ահազանգ. «Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան Wildberries-ից տեղեկացնում ենԻնչ իրավիճակ է Ջերմուկում. ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՆորածնի դիակի կողքին եղել են սննդի մնացորդներ, խաղալիք, պարկ․ մանրամասներ ողբերգական դեպքից Քամու ուժգնացում, մառախուղ, տեղումներ. Եղանակը ՀայաստանումԱրտակարգ իրավիճակ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհինՍիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ» Թուրքիայի զինյալները կրակ են բացել Նովրուզը տոնող բնակիչների վրա․ սպանվել է անչափահաս երեխա«Ձեր թիմակիցները դոլարով միլիոնատեր են», «Արցախը մերը չի` էդ մասին ասեք». ԱԺ-ում լարված է 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 309 անձ Հայաստանից անհետ կորած է համարվում. ԿԽՄԿԷօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում Փլուզում Երևանում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ 6 վիրավոր. Տավուշից տեղեկացնում ենՆիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելԱյս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին. Ավետիք Չալաբյան Ադրբեջանցի «էկոակտիվիստները» խրախճանք են անում Շուշիում և նշում Նովրուզը Լաչինի միջանցքում․ տեսանյութ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունըՉսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ» Հայտնաբերվել է Էջմիածնի քաղաքապետարանի 29-ամյա աշխատակցուհու դին Խուճապի չմատնվել. ԱԻՆ-ը տեղեկացնումՆոր հաղորդագրություն ԱրցախիցՀՀ պաշտպանության նախարարությունը ` «Ջերմուկում կրակոցներ են հնչում» լուրերի մասին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել36 ժամ ջուր չի լինելուԳորիսից տեղեկացնում ենԵրկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում «Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասին2023թ․-ի հունվարի վիճակագրական տվյալները փաստում են, որ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի անկում է արձանագրվել․ պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութերի արտադրությունները նվազել ենԵրևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ նա տեղում մահացել էԻ՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Լավրովը
Ամենադիտված