Պաղեստինի մշակութային ժառանգությունից խեր-խաբար չկա. ԱԳՆ ամպագոռգոռ հայտարարության հետքերով Ballon d’Or 2025․ տարվա լավագույն դարպասապահի հավակնորդները Գազ չի լինելու օգոստոսի 8-ին Զանգը հեռվից է քաղցր հնչում, կամ՝ դուրս գալն ի՞նչ կարժենա Գերի ընկած սպան ասել է, որ հանձնվել է՝ պահելու համար սիրած աղջկան տված խոստումը Պետությունը ոչ թե իշխանությունն է, այլ ազգը, ժողովուրդը. Արմեն Մանվելյան Մեզ ասում են` ոչ թե պատերազմի պատրաստվեք, այլ փորներդ կուշտ լցրեք. Ավետիք Քերոբյան Եթե միջանցքի մասով զիջում եղավ, Հայաստանը վերջնարդյունքում վերանալու է «Ի՞նչ փաստաթղթեր կստորագրվեն»․ լրագրողը Սպիտակ տնից մանրամասներ է հայտնել Արտակարգ դեպք, Աճառյան փողոցում «ՎԱԶ 2104» է այրվել․ Shamshyan


Փաշինյանի Մոսկվա զանգից հետո Լավրովը զանգահարել է Բաքու. մեծ խաղի մեծ թափը

Վերլուծություն

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպում կազմակերպելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծ քննարկելու Մոսկվայի պատրաստակամության մասին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ու կարգավորման ուղիները: Թե այդ առնչությամբ ինչ են քննարկել Լավրովն ու Բայրամովը, մանրամասներ հայտնի չեն, սակայն ՌԴ արտգործնախարարը օրեր առաջ հայտարարել էր, թե կա Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների միջև շփում և հարցերը «մոտ օրերս» կկարգավորվի: Մինչդեռ, հարցը ոչ միայն կարգավորված չէ, այլ ավելին՝ Ադրբեջանը թույլ չի տալիս նույնիսկ նորոգել Հայաստանից Արցախ գնացող էլեկտրագիծը, և ժամանակ առ ժամանակ «խաղում» է նաև գազատարի փականի հետ: Իհարկե պետք է նկատել, որ Ադրբեջանի վրա չի ազդում նաև միջազգային որևէ կոչ կամ հորդոր, որ հղում են Արևմուտքի երկրները և կազմակերպությունները: Այստեղ թերևս պատճառներից մեկը հենց այն մրցակցությունն է, որ կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որից էլ փորձում է օգտվել Ադրբեջանն ու «խաղալ»:

Ի վերջո, խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների առաջարկ-ջանք գործադրում է նաև ԱՄՆ-ը, հայտարարելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցությամբ կարգավորեն խնդիրները, այդ թվում Լաչինի հարցը: Հայաստանը հրաժարվում է բանակցել Լաչինի թեմայի շուրջ, ասելով, որ այդտեղ չկա բանակցելու հարց, քանի որ կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի միարժեք պարտավորություն, իսկ միջանցքն էլ Ռուսաստանի վերահսկողության ներքո է և Ռուսաստանն էլ պարտավոր է արդյունավետ իրացնել իր վերահսկողությունը: Միևնույն ժամանակ, Երևանը չմասնակցեց նաև դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ծրագրված արտգործնախարարական եռակողմ հանդիպմանը, ասելով, որ իր համար առաջնահերթ է Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ աշխատանքը, առանց որի հնարավոր չէ քննարկել խաղաղության պայմանագիր:

Չնայած դրան, միջանցքը դրանից հետո էլ արդեն ավելի քան մեկ ամիս փակ է, ինչը փաստորեն նշանակում է, որ միջանցքի բացման ուղղությամբ աշխատանքը արդյունավետ չէ: Երևանը պատրա՞ստ է այս անգամ գնալ Մոսկվայի միջնորդությամբ բանակցության, եթե Լավրովը կազմակերպի: Լավրովի այդ հայտարարությունը Բայրամովի հետ զրույցում համաձայնեցվա՞ծ էր Հայաստանի հետ: Ուշադրության է արժանի այն, որ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը տեղի է ունեցել նույն օրը, երբ Հայաստանի նախաձեռնությամբ խոսել են Փաշինյանն ու Պուտինը: Ընդ որում, ժամանակագրական առումով Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը ՌԴ ԱԳՆ կայքում հրապպարակվել է Կրեմլի կայքում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին տեղեկության հրապարակումից ուղիղ երեք ժամ անց:

Նշանակու՞մ է դա, որ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը բխել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից: Հնարավոր չէ միարժեք ասել որևէ բան, հատկապես եթե հաշվի առնենք այն, ինչ արձանագրել էի նախորդ հրապարակման մեջ: Մասնավորապես, Մոսկվա-Երևան բարձր մակարդակի շփումը տեղի է ունենում Իրանի շուրջ զարգացումների ֆոնին, ինչպես նաև Եգիպտոսի նախագահի Ադրբեջան և Հայաստան այցերից հետո: Առավել ևս, որ դրան էլ հաջորդում է Եգիպտոսի արտգործնախարարի այցը Մոսկվա, որին Բայրամովի հետ հեռախոսազրույցի օրը ընդունել էր ՌԴ արտգործնախարարը: Իսկ Եգիպտոսի նախագահը Երևանում հայտարարել էր, որ Կահիրեն պատրաստ է լինել չեզոք միջնորդ արցախյան հարցում, եթե դա ընդունելի լինի կողմերի համար: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ կանի Միացյալ Նահանգները, որը ևս հայտարարում է իր միջնորդական հանձնառության հարցում հաստատակամության մասին: Հատկանշական է, որ Եգիպտոսի հետ անցնող օրերին շփվել է նաև Վաշինգտոնը: Պետքարտուղար Բլինքենը Կահիրեից է սկսել իր մերձավորարևելյան այցը հունվարի 29-ին, որտեղ հանդիպել է Կովկասից վերադարձած նախագահ Սիսիին, իսկ Եգիպտոսի արտգործնախարարն էլ դրանից հետո է մեկնել Մոսկվա: Մեծ խաղը անկասկած ծավալվում է ավելի ու ավելի մեծ թափով:

1in.am

Դատարանը մերժել է Աղվան Արշակյանի պաշտպանների միջնորդությունը՝ անընթեռնելի և անորակ փաստաթղթերի հիմքովԽաղաղության երաշխավորը Հարավային Կովկասում միշտ եղել է Ռուսաստանը, ոչ թե ԱՄՆ-ը. Մհեր ԱվետիսյանՊաղեստինի մշակութային ժառանգությունից խեր-խաբար չկա. ԱԳՆ ամպագոռգոռ հայտարարության հետքերով Հալաբյան փողոցի շենքերի մոտ ենթակայան է այրվումԲարով վայելի, ուրախ ենք. «Նարեկածին»–ը հետ չի պահանջի 19-րդ դարի Վանի կուժը, որն իր հետ տարել է Ջենիֆեր ԼոպեսըBallon d’Or 2025․ տարվա լավագույն դարպասապահի հավակնորդներըԳազ չի լինելու օգոստոսի 8-ին Զանգը հեռվից է քաղցր հնչում, կամ՝ դուրս գալն ի՞նչ կարժենա Գերի ընկած սպան ասել է, որ հանձնվել է՝ պահելու համար սիրած աղջկան տված խոստումը Պետությունը ոչ թե իշխանությունն է, այլ ազգը, ժողովուրդը. Արմեն Մանվելյան Մեզ ասում են` ոչ թե պատերազմի պատրաստվեք, այլ փորներդ կուշտ լցրեք. Ավետիք ՔերոբյանԵթե միջանցքի մասով զիջում եղավ, Հայաստանը վերջնարդյունքում վերանալու է «Ի՞նչ փաստաթղթեր կստորագրվեն»․ լրագրողը Սպիտակ տնից մանրամասներ է հայտնել Արտակարգ դեպք, Աճառյան փողոցում «ՎԱԶ 2104» է այրվել․ Shamshyan Գիտնականները ստեղծել են բազմագույն արևային վահանակներ. Ի՞նչ նպատակով և ինչպես են դրանք աշխատում Լոռիում երեխաները փակել են հարսանիքի շարասյան ճանապարհը, այնուհետև գումարը կիսելու հարցի շուրջ առաջացած վիճшբшնության ժամանակ նրանցից մեկը դшնшկով hшրվածել է մյուսին ԶՊՄԿ-ն տեղադրել է Հայաստանում առաջին լանջային ռադարըՕդի ջերմաստիճանը զգալի կնվազի Ալիեւը ժամանել է Վաշինգտոն․ նաև եռակողմ հանդիպում կլինի Թրամփի և Փաշինյանի մասնակցությամբ ՆԳՆ․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հող և ինքնիշխանություն` թղթի դիմաց. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. մոտ 300 մ պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնությանը 64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ Ողբերգական դեպք, դպրոցում երկաթե կոնստրուկցիաները թափվել են աշխատակցի վրա, ով հետո մաhացել է․ Shamshyan Ավտոճանապարհները՝ ՀՀ տարածքում Իջևանում հնդիկ աշխատողները փակել էին միջպետական ճանապարհը․ բողոքի պատճառը չվճարվող աշխատավարձն է (տեսանյութ) Երեխայի խնամքի նպաստի և դրամական աջակցության վճարման գործընթաց է մեկնարկել Ռուսաստանը կշարունակի մարդասիրական օգնությունը Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին ՀՖՖ-ն փորձում է ապահովագրվել քննադատություններից Վաշինգտոնյան հանդիպումը լուրջ մտահոգություններ է առաջացրել Կոռուպցիոն մեխանիզմ՝ Լոպեսի համերգի միջոցով Ի՞նչ վիճակում են Երևանում ավտոմեքենայի պայթյունից տուժած ընտանիքի անդամները ԶՊՄԿ ընկերության աջակցությամբ իրականացվող հարյուրավոր նախագծերից ամենաշատը մեզ հպարտանալու առիթ տալիս են երեխաների և պատանիների առողջ ապրելակերպին նպաստող ձեռնարկներըՓաշինյանը լուռ է, բայց ձեռք չի քաշել եկեղեցու դեմ հարձակման գաղափարից Ֆասթ Բանկը մեկնարկում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստա­զորայինների վարժական հավաքներԽոշոր վթար, բախվել են «ՎԱԶ 2106» ու «ԳԱԶել», փլուզվել է դերասան Վաչե Թովմասյանի տատի տան պարիսպը, վիրավnրներ կան․ Shamshyan Արտակարգ դեպք Լոռիում, 2,5 տարեկան երեխան հենվել է լուսամուտի ցանցին և ընկել․ Shamshyan Հայ Առաքելական Եկեղեցին ընդդիմություն չէ, այլ հայ ազգի ոգինԵրբ բանակցում են առանց քեզ․ Հայաստանի ճակատագիրը՝ օտար սեղաններին. «Փաստ» Ջուր չի լինի մի քանի ժամ Փաշինյանն ու Ալիևը ուրբաթ օրը Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ խաղաղություն բառը պարունակող թուղթ են ստորագրելու․ ՍողոմոնյանՆիկոլի անունը մի տվեք, նա սատանա է. քաղաքացիներԱյսօր Սուրբ նախահայրերի հիշատակության օրն էՏան տարբեր սենյակներում գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք. մանրամասներ Ներքին Չարբախի հրդեհից Բախվել են «Dodge»-ը և «Nissan»-ը. կան հոսպիտալացվածներ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում Արտակարգ դեպք՝ Երևանում, պայթյուն-բռնկում «Kia Forte»-ում, 6 վիրավnրներից 3-ը երեխաներ են. Shamshyan
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված