Խորհրդարանը հավանություն է տվել մի շարք օրինագծերի Ռուսները գիշերը գրոհել են․ կան զոհեր և վիրավորներ Գորիսից տեղեկացնում են. գլխի շրջանում վնասվածքով երկու զինծառայող է դիմել բուժհաստատություն Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է Սյունիքում ռուս երկու զինծառայող գլխի շրջանում թեթեւ մարմնական վնասվածք են ստացել. մարզպետարան Ով է սոցցանցերում տարածվող տեսանյութում հայերին սպառնացող ադրբեջանցին․ «Իրավունք» Առևանգված կամ մոլորված Խնձորեսկի բնակիչը վերադարձել է Հայտնի է, թե երբ կնշվի Զատիկն այս տարի Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Ռուբեն Վարդանյան Երկար ժամանակով գազամատակարարումը կդադարեցվի


Հանքարդյունաբերությունը բեռ չէ, դա հսկայական հնարավորություն է. Արմեն Ստեփանյան

Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն և ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ զրույցի առիթը շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և Սյունիքի մարզում հանգրվանած արցախցիներին տրամադրվող աջակցությունն էր, սակայն հաշվի առնելով, որ Արցախի հանքարդյունաբերական ծրագրերը դարձել են շինծու պատրվակ Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափման համար, անդրադարձ եղավ նաև ոլորտին և ստեղծված իրավիճակին։

– Պարոն Ստեփանյան, օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ԶՊՄԿ-ն զգալի աջակցություն է ցուցաբերել Սյունիքում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին։ Քանի՞ մարդու մասին է խոսքը, և ի՞նչ օգնություն է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը։

– Թվերի մասին հստակ տեղեկություն հավանաբար մարզային և համայնքային իշխանությունները կարող են տալ։ Գիտեմ, որ շատերը հանգրվանել են Սյունիքի մարզում, այդ թվում՝ Քաջարան և Կապան քաղաքներում։ Եվ հակառակը՝ մեր բնակիչներից շատերը շրջափակման մեջ են մնացել Արցախում, և նույնիսկ աշխատակիցներ ունենք, ովքեր փակված հատվածի այն կողմում են եղել և չեն կարողանում վերադառնալ։ Ինչ վերաբերում է մեր օգնությանը, ապա դա իրականացվում է «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամին գումար տրամադրելու միջոցով, իսկ ծրագրերի իրականացմամբ զբաղվում է մարզպետարանը։ Կարծում եմ՝ սա օգնությունը հասցեական ու առավել արդյունավետ է դարձնում։ Չէի ցանկանա թվեր նշել, միայն նշեմ, որ մեր հայրենակիցներին աջակցելու գործին այսօր յուրաքանչյուր կազմակերպություն պետք է մասնակցի՝ իր ուժերի ներածին չափով։

– Դուք, որքան տեղյակ եմ, մասնագիտությամբ բնապահպան եք։ Արդեն երկար տարիներ աշխատում եք հանքարդյունաբերության ոլորտում։ Հաջորդ հարցս Արցախում հանքարդյունաբերական ծրագրերին է վերաբերում։ Ինչպես հայտնի է՝ ճանապարհը փակած սադրիչները հանքերի թեման օգտագործում են՝ որպես պատրվակ։ Տարեվերջին Արցախի իշխանությունները և հանքը շահագործող Բեյզ Մեթալս ընկերությունը հայտարարեցին, որ հանքի գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է։ Ինչպես և կարելի էր ենթադրել, ճանապարհները, միևնույն է, փակ մնացին։ Ի՞նչ եք մտածում այս իրավիճակի հետագա զարգացման մասին։

– Կարող եմ միայն ասել, որ մտահոգությամբ եմ հետևում զարգացումներին, հույս ունենալով, որ ճանապարհը կապաշրջափակվի, իսկ հանքը կվերսկսի աշխատանքները, քանի որ լավ եմ պատկերացնում, թե ինչ հսկայական կարևորություն ունի այդ ծրագիրն Արցախում՝ տնտեսական և սոցիալական առումով։

– Ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ճանապարհների շրջափակումն առիթ տվեց բազմաթիվ խոսակցությունների այն մասին, որ հաճախ հենց Հայաստանում են ծնվել այն կոչերն ու պնդումները, որոնք այժմ օգտագործում են ադրբեջանցիները։ Անշուշտ, բոլորի համար հասկանալի է, որ այստեղ բնապահպանական օրակարգ չկա, այդուհանդերձ, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն այդ տեսանկյունից, ի՞նչ դիրքորոշում ունի հայաստանյան հանքարդյունաբերական ոլորտը։

– Չեմ ուզում մեկնաբանել ադրբեջանցիների թեզերը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում երկար տարիներ հանքարդյունաբերության դեմ հնչող թեզերին, չեմ կարող խոսել ոլորտի անունից, կարող եմ ասել անձամբ իմ տեսակետը. մենք մեր հանքարդյունաբերական պոտենցիալը լիարժեք օգտագործելու, ոլորտը իրական գիտական քննարկումներով բարելավելու, ներդրումներ ներգրավելու փոխարեն, տարիներ շարունակ զբաղված ենք եղել ինքներս մեզ վրա ցեխ շպրտելով, ինչպես, օրինակ, վերջերս էր՝ տեղի չունեցած «պոչամբարի պայթյունի» մասին կեղծ լուրեր տարածելով, նման օրինակները շատ-շատ են։ Սրան վերջ տալու և լրջանալու ժամանակն է։ Հանքարդյունաբերությունը բեռ չէ։ Դա հսկայական հնարավորություն է, որ պետք է ճիշտ օգտագործել։ Այսօր ԶՊՄԿ-ն վճարում է այնքան հարկ, որքան խոշոր հարկատուների ցուցակի հաջորդ 5 ձեռնարկությունները՝ միասին վերցրած։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հնարավորություններ կունենար Հայաստանը, եթե մենք ունենայինք ԶՊՄԿ-ի մասշտաբի ևս մեկ-երկու հանքարդյունաբերական ծրագիր։

– Վստահ եմ, չեք պնդի, որ բնապահպանական բոլոր խնդիրները մտացածին են։

– Իհարկե՝ ոչ։ Բայց ես իմ մասնագիտական և մասնավորապես հանքարդյունաբերական կարիերայի ընթացքում Հայաստանում մեկ ձեռքիս մատների վրա կարող եմ հաշվել դեպքերը, երբ վեր հանված խնդիրներն իսկապես գիտական հիմնավոր քննարկման արդյունք էին։ Մենք չենք ունեցել կամ շատ քիչ ենք ունեցել իրական բնապահպանական դեբատ, մասնագիտական քննարկում։ Մենք հիմնականում ունեցել ենք վախեր կամ միֆեր տարածելու վրա հիմնված ակտիվիստական աղմուկ։ Դրանք տարբեր բաներ են։ Մեկն օգնում է բարելավել հանքարդյունաբերության բնապահպանական կառավարումը, մյուսը խանգարում է առանձին վերցրած ծրագրերին, նաև ընդհանուր ֆոն է ստեղծում երկրի հանքարդյունաբերության ոլորտի դեմ, ինչին ականատես ենք լինում հիմա։

– Բայց ակտիվիստները նույնպես իրավունք ունեն մտահոգություն հայտնելու։ Նրանք դժգոհում են, որ հանքարդյունաբերական ընկերությունները նրանց ճնշում են ու դատի են տալիս, փորձում լռեցնել։

– Իհարկե ունեն իրավունք։ Իսկ ի՞նչն է խանգարում քննադատել՝ առանց զրպարտություն ու սուտ տարածելու։ Եթե մասնագիտական գիտելիքները չեն բավարարում խնդիրները ձևակերպել առանց ստի, ուրեմն ավելի լավ է լռել, հատկապես՝ այսօր։ Ես ինքս նախկինում միշտ դեմ եմ եղել զրպարտությանը դատական կարգով պատասխանելուն։ Բայց հիմա սա դարձել է անվտանգության խնդիր։ Ցանկացած կեղծիք՝ Հայաստանի տնտեսության հենք հանդիսացող ոլորտի մասին, պետք է հերքվի։ Այլապես երբեք չգիտենք, թե համացանցում կուտակված սուտը ում կողմից և ինչպես կօգտագործվի մեր երկրի և ժողովրդի դեմ։

– Որն է այն նուրբ բալանսը, որ համ բնապահպանական խնդիրները բարձրաձայնվեն, համ՝ ձեր նշած անվտանգային ռիսկերը չառաջանան։

– Լուծումը՝ կեղծիքից, սուտ տարածելուց զերծ մնալն է, և խնդիրները մասնագիտական մակարդակում քննարկելը։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ որևէ հանքում իմ աշխատանքի ընթացքում երբևէ չեմ արել այնպիսի պնդում, որի իրավացիությունը չեմ կարող պաշտպանել ցանկացած դատարանում։ Ձեր ասած բալանսն այն ժամանակ կլինի, երբ նման վստահություն կարողանան ունենալ հանքարդյունաբերության բոլոր քննադատները։ Ես ամենից շատ ցավում եմ հենց դրա համար, որ այսօր վարկաբեկվեց, դելեգիտիմացվեց իրական բնապահպանությունը՝ նույնականացվելով վնասատու ակտիվիզմի հետ։ Ակտիվիզմը կարող է և պետք է հօգուտ հասարակության ծառայի, սակայն դա էլ պետք է արվի ամենայն պատասխանատվությամբ։

Խորհրդարանը հավանություն է տվել մի շարք օրինագծերի Ռուսները գիշերը գրոհել են․ կան զոհեր և վիրավորներԳորիսից տեղեկացնում են. գլխի շրջանում վնասվածքով երկու զինծառայող է դիմել բուժհաստատությունԼուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է Սյունիքում ռուս երկու զինծառայող գլխի շրջանում թեթեւ մարմնական վնասվածք են ստացել. մարզպետարան Ով է սոցցանցերում տարածվող տեսանյութում հայերին սպառնացող ադրբեջանցին․ «Իրավունք» Առևանգված կամ մոլորված Խնձորեսկի բնակիչը վերադարձել էՀայտնի է, թե երբ կնշվի Զատիկն այս տարի Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Ռուբեն Վարդանյան Երկար ժամանակով գազամատակարարումը կդադարեցվիՈղբերգական վթար Գյումրիում․ կա երկու զոհ Ինչ է ասել Բլինքենն ԱլիևինԻնչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ» Արցախից տեղեկացնում ենԵրևանը, ինչպես և ողջ երկիրը, արմատական փոփոխությունների կարիք ունի. Մեսրոպ Առաքելյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերումՌուս խաղաղապահները բանակցելու համար մոտեցել են Վերիշենի դիրքերին, ադրբեջանցիները կրակել են Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վերազինել է Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Նովրուզի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին Տիգրանաշենի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժածՕրվա կադր. Եռագույնը՝ «պոլի շոր» Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավոր են զիջում առաջատարներին Կրասնոյարսկի երկրամասում գործարկվել է Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը. ԹովմասյանՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԹշնամին սահմաններին կուտակել է հարվածային զինտեխնիկա․ փորձագետԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022» Ինչպես է գերեվարվել զինծառայողը. ՊՆ-ն հաղորդագրություն տարածեցՈվ է գերության մեջ հայտնված զինծառայողըԵրիտասարդը հայհոյանքներ է հնչեցրել բենզալցակայանում, փորձել պայթեցնել ձեռքի նռնակը Գերի ունենք. հայտնի է ինքնությունըՄահացել է Հարի Փոթերի դերասանը Ահազանգ. «Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան Wildberries-ից տեղեկացնում ենԻնչ իրավիճակ է Ջերմուկում. ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՆորածնի դիակի կողքին եղել են սննդի մնացորդներ, խաղալիք, պարկ․ մանրամասներ ողբերգական դեպքից Քամու ուժգնացում, մառախուղ, տեղումներ. Եղանակը ՀայաստանումԱրտակարգ իրավիճակ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհինՍիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ» Թուրքիայի զինյալները կրակ են բացել Նովրուզը տոնող բնակիչների վրա․ սպանվել է անչափահաս երեխա«Ձեր թիմակիցները դոլարով միլիոնատեր են», «Արցախը մերը չի` էդ մասին ասեք». ԱԺ-ում լարված է 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 309 անձ Հայաստանից անհետ կորած է համարվում. ԿԽՄԿԷօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում Փլուզում Երևանում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ
Ամենադիտված