Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն


Նոր հաղորդագրություն Սյունիքից

Հասարակություն

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը մեծ դրական ազդեցություն կունենա մարզի սոցիալ-տնտեսական ոլորտների վրա, կօգնի մարզը դարձնել ավելի դիմակայուն, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հավատացած է, որ այս քայլով ԵՄ-ն նաև ցույց է տալիս իր վերաբերմունքը՝ Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի ունեցած հավակնությունների վերաբերյալ: Մարզպետը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: 

«Այս ծրագիրը բավականին մեծ ազդեցություն է ունենալու մարզի սոցիալ-տնտեսական ոլորտների վրա: Հատկապես շատ է կարևորվում փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաև շատ կարևոր է համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագիրը»,-ասաց Ղուկասյանը:

Կնքվել են երկու պայմանագրեր: Առաջինը՝ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» 11 մլն եվրո ունեցող ծրագիրն է, որն ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսին և փոքր ենթակառուցվածքների բարելավմանը: Մարզպետը սա չափազանց կարևոր ծրագիր համարեց, կարճ ժամանակահատվածում ազդեցությունը շատ մեծ է լինելու: «Սյունիքում հատկապես փոքր գյուղական բնակավայրերում բազմաթիվ են այն խնդիրները, որոնց լուծմանն էլ ուղղված է այս աջակցությունը: Վստահ եմ, որ այն շատ մեծ ու դրական ազդեցություն է ունենալու մարզի վրա»,-ասաց Ղուկասյանը:

Այսպիսով փոքր ու միջին, միկրո բիզնեսներին, սկսնակ բիզնեսներին տրվելու է թե ֆինանսական, թե խորհրդատվական աջակցություն: Իսկ ինչ վերաբերում է ենթակառուցվածքների վերականգնմանը, ապա դրանք բոլոր բնակավայրերն են ընդգրկելու: Ըստ մարզպետի՝ հատկացվող գումարն ամբողջությամբ կբավականացնի հատկապես փոքր բնակավայրերի ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը: Վերականգնվելու են խմելու և ոռոգման ջրագծեր, կարող են  բարելավվել ճանապարհներ: Մարզպետի վստահեցմամբ՝ ծրագիրն ուղղվելու է ամենահրատապ խնդիրների լուծմանը:

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն. եվրո. այն կարող է հետագայում ավելանալ:

«Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» մեկնարկում է հունվարի վերջին: Իսկ 1.6 միլիոն եվրո բյուջեով «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի մեկնարկը տրվելու է փետրվարի սկզբին: 

Մարզպետը համոզված է, որ Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ այս նախաձեռնությունը մեծապես կօգնի Սյունիքն ավելի դիմակայուն դարձնել: «Հատկապես սահմանամերձ բնակավայրերը մինչև վերջին իրադարձություններն ունեին բազմաթիվ խնդիրներ, ներկա իրավիճակն այդ խնդիրներն ավելի ծանրացրել է: Եվ շատ կարևոր է հրատապ ծրագրեր իրականացնելը, որպեսզի դրական միջավայր ստեղծվի: Ծրագրի իրականացման համար առաջնահերթությունը տրվելու է նախևառաջ հենց սահմանամերձ բնակավայրերին: Դա մարդկանց բավականին մեծ դրական ազդակ է լինելու հատկապես այն պարագայում, երբ ԵՄ-ն է դա անում: Դա շատ բան է նշանակելու հենց բնակիչների համար: Եթե ծրագրերն արագ իրականացնում ենք, խոսում է նրա մասին, որ Հայաստանի սուվերեն տարածքում ցանկացած անկյունում պետք է լինի զարգացում, ինչը ժողովրդի համար բավականին մեծ ազդակ է»,-ասաց Սյունիքի մարզպետը:

Ղուկասյանը հավատացած է, որ ԵՄ այս  նախաձեռնությունը կօգնի նաև անվտանգային առումով ամրապնդել Սյունիքը, քանի որ վերոնշյալները զարգացնելու միջոցով է հնարավոր հասնել հաջողության:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԵՄ-ն աջակցության նախաձեռնության համար ընտրել հենց այն մարզը, որի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նաև տարածքային հավակնություններ է ներկայացնում, արդյոք սա ուղե՞րձ է ԵՄ-ից՝ մարզպետը դրական պատասխան տվեց: «ԵՄ ղեկավարության, ԵՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով բազմաթիվ հայտարարություններ կան, նրանք հստակ, թիրախավորված կերպով հայտնել են իրենց դիրքորոշումը, որ դեմ են Ադրբեջանի գործողություններին: Եվ, իհարկե, հենց այս քայլով ցույց են տալիս իրենց դիրքորոշումը՝ կոնկրետ ադրբեջանական կողմի նկրտումների վերաբերյալ»,-ասաց մարզպետը:

Ղուկասյանը կարևորեց ջանք ու եռանդ չխնայելով աշխատելը բարձր մակարդակով և համապատասխան ժամկետներում ծրագիրն իրականացնելու համար:

Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինՈրքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նՄանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասինԸնդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացիՄեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն ՄանվելյանՄինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Իսրայելն ու «Համասը» կբանակցեն հրադադարի շուրջ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին «Ռոզան զվարճալի ծիծաղ ունի, լավ ընկերություն ենք անում…». Լևոն Մկրտչյանը խոսել է Ռոզա Դավթյանի մասին Արևածագի ձոր կոչվող տարածքում 2 մեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողացել դուրս գալ Ֆրանսիայի Բարբիզոնի մշակութային կենտրոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսըՋրամատակարարման գրաֆիկի խախտում Երևանի Արաբկիր վարչական շրջանում հուլիսի 6/7-ին Մոսկվան հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու առաջարկով դիմել է Ադրբեջանին Խորեն Լևոնյանի կինը հարսանիքից հետո բացառիկ հրապարակում է արել Խոշոր հրդեհ Գյումրիում գործող կարի արտադրամասում Եթե Դեմբելեն չստանա Ոսկե գնդակը, դա խնդիր կլինի․ ՊՍԺ-ի նախագահ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Շոգից մինչև ձյուն․․․ տեղումներ, արտակարգ իրավիճակ՝ Թուրքիայում Արտակարգ դեպք․ ուղևորատար ինքնաթիռի օդաչուն թռիչքից առաջ խցիկում ուշագնաց է եղել Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում քարաթափում է եղել, վնասվել է ավտոմեքենա Երևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրшվորներ Քաղսիի հյուրատնից օտարերկրացու են առևանգել. կասկածներ կան, որ նրան սպանել են 1 գիշեում 120 ուկրաինական ԱԹՍ է ուղարկվել Ռուսաստանի վրա Գառնիում այրվել է ավտոմեքենա. կա տուժած Ջրհեղեղներից զոհվել է առնվազն 27 մարդ, ճամբարում գտնվող ևս 27 աղջիկ անհետ կորած է համարվում. ԱՄՆ Երկրաշարժ՝ Հայաստանում Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Արժեզրկվում է բարերարի ինստիտուտը. Նաիրի Սարգսյան Խաղաղ հավաքների իրավունքի վրա ոչ ոք չի կարող բռնանալ. Մենուա ՍողոմոնյանՆիկոլն ո՞վ է, որ որոշի` հանուն ինչի´ են զոհվել մեր տղաները. Դավիթ ՍարգսյանԻմ էլեկտրաէներգիայի վճարը. 50 եվրո ամսական 200 քառակուսի մետրի համար. hնարավո՞ր է դա Էստոնիայում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված