Ամբողջական հակաօրինական գործընթաց, որով ՀՀ իշխանությունն Ադրբեջանին երկրի խորք է հրավիրում․ Տիգրան Աբրահամյան Շատ դժվար կլինի ապացուցել, որ Ռաիսիին չեն սպանել Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատվեցին կալանքից Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Ինչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Բաղունցը՝ Արցախի hանձնման մասին Դեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև


Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը

Մշակույթ

Դեկտեմբերի 12-ին «Յուքոմ» ընկերության հովանավորությամբ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Բուկինիստ 90» տոնակատարությունը և «Գրքի մրցանակաբաշխություն 2022»-ը։  

Այս տարի լրացել է Մաշտոցի 20 հասցեում գործող «Բուկինիստ» գրախանութի գործունեության 90 տարին, ինչը եզակի ու կարևոր իրադարձություն է երկրի մշակութային կյանքում։ Այս տարիների ընթացքում, դիմակայելով բոլոր դժվարություններին, գրախանութը ոչ միայն չի փակվել, այլև կարևոր դեր է խաղացել սերունդների ձևավորման և կայացման գործում։

«Մտածեցինք, որ Հայաստանում քիչ կան այնպիսի մշակութային կամ բիզնեսային օբյեկտներ, որոնք ի սկզբանե իրենց ստեղծման օրից մինչեւ հիմա գործում են նույն պրոֆիլով, նույն գործն են անում: Դա մեր դեպքում Մաշտոցի 20 գրախանութն է, որը ստեղծվել է 1932 թ. եւ մինչեւ այսօր գործում է, ընդ որում՝ գործում է ավելի լայն մասշտաբով: Խորհրդային տարիներին այնտեղ 75 քմ-ի վրա էինք աշխատում, հիմա՝ ավելի քան 350 քմ-ի: Ժամանակին 4 աշխատակից կար, հիմա միայն այդ օբյեկտում 20 մարդ է աշխատում, իսկ ընդհանրապես «Բուկինիստ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 1997 թ., սկսել է 4 հոգով, այժմ Բուկինիստում աշխատում է 110 մարդ», - նշել է Բուկինիստի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։   

Գրքի մրցանակաբաշխության ընթացքում առանձնացվել էր 7 անվանակարգ («Տարվա ամենապահանջված գեղարվեստական գիրք», «Ոչ գեղարվեստական գիրք», «Մանկական գիրք», «Հայ հեղինակ», «Օտարագիր հայ հեղինակ», «Մանկագիր», «Հրատարակչություն») և մեկ հատուկ մրցանակ՝ «Լավագույն ընթերցող», որին, ի դեպ, արժանացել է «Յուքոմ» ընկերության Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը՝ ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար մեծ ծավալով մասնագիտական և գեղարվեստական գրականություն ձեռք բերելու համար։ 

Հանձնելով մրցանակը տարվա լավագույնը ճանաչված «Մանկական գիրք» անվանակարգի հաղթողին՝ «Յուքոմ» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Գագիկ Արզումանյանը նշել է․ «Կարծում եմ՝ մերօրյա Հայաստանում եզակի կլինեն այնպիսի հաստատությունները, որոնք անցել են ժամանակի փորձության միջով և ինը տասնամյակ շարունակ հայ հասարակությանն ուրախացրել են իրենց նվիրումով։ «Յուքոմ» ընկերության ընթերցասեր անձնակազմի և բաժանորդների կողմից շնորհավորում եմ «Զանգակ» հրատարակչությանը «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը հայ ընթերցողին մեսրոպատառ ներկայացնելու և զանգվածային հավանությանն արժանանալու համար»։ 

Հաղթողներին բացահայտելու չափանիշները պարզ էին ու անկողմնակալ։ Արձանիկները տուն են տարել մեկ տարվա կտրվածքով ամենաշատը վաճառված գրքերի ստեղծողները։ Անկողմնակալ լինելու համար Բուկինիստը մրցույթից հանել էր իր հրատարակած գրքերն ու դրանք ներառել միայն հեղինակներին վերաբերող անվանակարգերում, քանի որ այս դեպքում մրցանակ ստանում էր ոչ թե հրատարակչությունը, այլ գրողը։ 

Մրցանակաբաշխությունն ընդմիջվում էր համերգային կատարումներով: Ելույթներ են ունեցել Երևանի պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը, երգչուհի Տատյանա Հմայակյանն ու ջութակահար Պոլինա Շարաֆյանը:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ տոնն ամբողջացրեց, երբ բեմ բարձրացավ և «Բուկինիստ»-ին շնորհավորեց՝ կատարելով իր հեղինակած «Երազ իմ, երկիր հայրենի» ստեղծագործությունը:

Ամբողջական հակաօրինական գործընթաց, որով ՀՀ իշխանությունն Ադրբեջանին երկրի խորք է հրավիրում․ Տիգրան Աբրահամյան Շատ դժվար կլինի ապացուցել, որ Ռաիսիին չեն սպանել Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատվեցին կալանքից Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունըԲագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Ինչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Բաղունցը՝ Արցախի hանձնման մասին Դեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև Արցախի հայերից մենք ակտիվ մասնակցություն ենք ակնկալում Հայաստանի հասարակական կյանքում. Սուրեն Պետրոսյան Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր Իրանի արտգործնախարարը վերջին պահին է նստել նախագահական ուղղաթիռը․ TürkiyeՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր «Ես միայն մի մարդու հետ կխոսեմ». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում ենԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ի՞նչ կապ կա Ռայիսիի մահվան և Ադրբեջանի միջև 4 ժամ տևած չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղևորները գոլորշու պատճառով թրջվել են սրահում (տեսանյութ) Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնաՀամացանցում տեսանյութ է հայտնվել Իրանում՝ Ռայիսիի տնից, որում պատկերված է Իրանի մահացած նախագահի մայրը Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Մահացելա… Հայկ Հովհաննիսյանի գրառումըՀունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըՈւՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Արցախի պատգամավորների և կառավարության անդամների հետ Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի պատվիրակությունը Երևանում էՈ՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Ով է եղել միակ մարդը, ով աղետից հետ կարողացել է կապ հաստատել նախագահի աշխատակազմի ղեկավարի հետԽայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Արտառnց դեպք՝ Արարատում. հայտնաբերվել է 59-ամյա տղամարդ, ով 14-ամյա աղջնակին թմրամիջnց է հյուրասիրել Իրանում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին և ուղղաթիռի վթարի մյուս զոհերին Ո՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինԲարի լույս, չեմպիոննե՛ր. Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել Սաhմանազատում․ սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզեր, եթե ոչ Երևան Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինիԻնչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը. կադրեր են հրապարակվել Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ինՈւմի՞ց եք վերադարձրել 25 հեկտար, եթե մերն էր արդեն․ Աննա Գրիգորյան Մոսկվայում այրվում է «Գրան Պլյուս» առևտրի կենտրոնը․ տեսանյութԵթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում «Հոգնել եմ կյանքից»․ ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ մարմին Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հրաժեշտի արարողությունը (տեսանյութեր)
Ամենադիտված