Մեզ մոտ իրավիճակը լարված է մնում՝ տարածաշրջանում գլխավոր հարցը մնում է ղարաբաղյան կարգավորումը․ Փաշինյանը՝ Պուտինին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը ՝ նշելով, որ տարածաշրջանում գլխավոր հարցը մնում է Ղարաբաղի հարցի կարգավորումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Բացելով հանդիպումը՝ Փաշինյանն ասել է, որ հույս ունի Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է «տարածաշրջանային հարցեր»։
«Լաչինի միջանցքի փակման։ Ցավոք, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», – հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նա հավելել է, որ տեղեկացված է վերջերս Լաչինի միջանցքի փակման մասին։
«Լեռնային Ղարաբաղում մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ։ Եվ ես հույս ունեմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը»,- հավելել է Փաշինյանը։
Իր հերթին, Պուտինը նշել է, որ իրենք Հայաստանի վարչապետի հետ միշտ քննարկման հարցեր ունեն։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է։
Ավելին՝ այստեղ