Պատերազմական հանցագործություններով հայտնի Ադրբեջանում փաստորեն գոյություն ունի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով. Թագուհի Թովմասյան
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատերազմական հանցագործություններով հայտնի Ադրբեջանում փաստորեն գոյություն ունի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով
Պատերազմական հանցագործություններով հայտնի Ադրբեջանում փաստորեն գոյություն ունի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով
Լրատվական կայքերում տարածվում է Ադրբեջանի խորհրդարանի` Մարդու իրավունքներով զբաղվող ինչ-որ հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջայի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը պատերազմով տիրեց Շուշիին, խաղաղությամբ էլ կտիրի Երևանին։
Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ մարդու իրավունքներով զբաղվող Ադրբեջանի այս պաշտոնյան ըստ էության անտեսում է մարդու անօտարելի, համընդհանուր իրավունքների պաշտպանությանը վերաբերող այն առանցքային դրույթները, որոնցով պետությունները պարտավորված են առաջնորդվել իրենց միջազգային հարաբերություններում։
Մասնավորապես․ այս հայտարարությամբ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը փաստորեն ողջունում է Ադրբեջանի վարքագիծն առ այն, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառուցվածքները: Իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հետևանքով հազարավոր մարդկային կյանքերի կորուստը ցավալի է, որ որևէ կերպ չի հետաքրքրում մարդու իրավունքներով զբաղվող այս պաշտոնյային։
Զ․ Օրուջան, հավատարիմ Ադրբեջանի նվաճողական քաղաքականության տրամաբանությանը, խոսում է միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու մասին, որը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։
Ինչ վերաբերում է վերջինիս հիշատակած խաղաղությանը, ընդգծում եմ՝ Ձեր խաղաղությունը՝

- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram