Կրկին ողբերգական լուսաբաց Թուրքիայի համար Զաբելի առաջին քայլերն ու զվարճանքները. Սիրուշոն գեղեցիկ տեսանյութ է հրապարակել Խուճապի չմատնվել. ԱԻՆ 5 երեխա է կորել. Ոստիկանությունը կամավորների հետ որոնում է Հրետանավորների նոր հերթափոխը․ մասնագիտական հմտություններն են զարգացնում ուսումնական զորամասի կուրսանտները Գորիսից տեղեկացնում են Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում Իրանը նախազգուշացրել է Բաքվին Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը


Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար ՍԱՆԻԹԵՔ ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է  ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես` պարզվել է, որ Վ. Ն.-ն, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը և միաժամանակ իրականացնելով մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հանձնաժողովների նախագահի գործառույթները, մասնակից ընկերությունների հայտերը որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում գնահատել է բավարար: Այնուհետև հաղթող ճանաչված ՍԱՆԻԹԵՔ ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում հսկողություն չի իրականացրել ծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ և հաստատել է չմատուցված ծառայությունների դիմաց գումարները փոխանցելու հայտերը, ինչի հետևանքով  էական վնաս է պատճառվել Երևան համայնքի և համայնքի բնակչության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Քննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված ընկերությունների հետ պայմանագրերը կնքելուց հետո՝ 2015 և 2016 թվականներին, «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող երեք տարածքները ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ  տրամադրելու մասին:

Հիշյալ հանգամանքով պայմանավորված` Վ. Ն.-ն, նյութական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրել նշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ: Արդյունքում` աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցելու համար չեն նախատեսվել բավարար քանակի և չափի տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի անկման:

Երևանի քաղաքապետարանի ու ՍԱՆԻԹԵՔ ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների պայմանագրերին կից հավելվածներով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների պայմաններում Վ. Ն.-ն հաստատել է դրանց դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, որոնց հիման վրա հիշյալ ընկերություններին փոխանցվել է պայմանագրերով նախատեսված ողջ ծառայությունների մատուցման գումարը:

Այսինքն` չմատուցված ծառայությունների համար հիշյալ ընկերություններին անհիմն վճարվել է  ընդհանուր 3.002.486.270  ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն  կոմիտեի քննիչը 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Վ. Ն.-ի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Վ. Ն.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կրկին ողբերգական լուսաբաց Թուրքիայի համար Խուճապի չմատնվել. ԱԻՆ5 երեխա է կորել. Ոստիկանությունը կամավորների հետ որոնում է Հրետանավորների նոր հերթափոխը․ մասնագիտական հմտություններն են զարգացնում ուսումնական զորամասի կուրսանտները Գորիսից տեղեկացնում են Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում Իրանը նախազգուշացրել է ԲաքվինԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնըԻնչ իրավիճակ է Տեղ-Կոռնիձոր հատվածում Թուրքիայում 15-ամյա Համլետ Մանուկյանը հռչակվեց աշխարհի երիտասարդների կրկնակի չեմպիոն Միաժամանակ կրակոցներ են արձակվել և՛ հակառակորդի կողմից, և՛ ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև․ ՔԿ Նոր հաղորդագրություն Գեղարքունիքից, Վարդենիսից և Սյունիքից 5․1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԳիշերը Զվարթնոցում արտակարգ է եղել. ինչ է կատարվելՉի համապատասխանում իրականությանը. Պաշտոնական հաղորդագրություն Արցախից Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ»Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպչական աշխատանքներում. «Փաստ»Կոչ ենք անում բոլոր հայերին համախմբվել. Զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել ԽաչատուրովինԼաչինի միջանցքը բացվե՞լ է. Արցախի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածելՖրանսիայում սոյայի հատիկներն աճեցվում են ագրովոլտաիկների տակ Ռուբեն Վարդանյանի պնդմամբ՝ մենք կարող ենք ունենալ զարգացած, արժանապատիվ, ուժեղ պետություն Արցախին շատ լուրջ միջոցներ են անհրաժեշտ, առանց դրսի օգնության հնարավոր չէ. Ռուբեն Վարդանյան Ինչո՞ւ են ոմանք վախեցած Աբրահամյանի լռությունից Ռուբեն Վարդանյանի պնդմամբ՝ մենք կարող ենք ունենալ զարգացած, արժանապատիվ, ուժեղ պետությունՖրանսիայում սոյայի հատիկներն աճեցվում են ագրովոլտաիկների տակ Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ» Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանըՍամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԻնչպես է Ալեն Սիմոնյանը «կրծքով պաշտպանում » յուրայիններին. Տեսանյութ Երկրաբանությունը դարեր շարունակ ներկա է եղել հայ մարդու մասնագիտություների շարքում. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվՄեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում ենՔո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Պարեկները վթարի վայրում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2-ամյա տղային տեղափոխել են «Արաբկիր» ԲԿ 36 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղի դաշտերում թշնամին 10-ից ավել հենակետ է դրել և ակտիվ ինժեներական աշխատանքներ է կատարում Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակներիՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՈրտե՞ղ է կանգնել ադրբեջանական զորքը և որո՞նք են այլընտրանքային ճանապարհները Թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել իրականությունը. Արմեն Աշոտյան Պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է. փաստաբան Սիսիանի կողմից էլ կուտակում կա. հրաման տվող ա պետք․ ազատամարտիկԱդրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Խոշոր հրդեհ Երեւանում. դեպքի վայրում են բժիշկներն ու հոգեբաններըԱդրբեջանցիները Տեղ գյուղի մոտ մեկ օրում հսկայական շինարարություն են արել․ բացառիկ լուսանկար
Ամենադիտված