Լեպսը պատմել է, թե ինչու է ծեծկռտուք սարքել ադրբեջանցու հետ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրել էինք, որ երգիչ Գրիգորի Լեպսը Սանկտ Պետերբուրգի բարերից մեկի մոտակայքում ծեծկռտուքի մասնակից է դարձել: Ինչպես հաղորդում է fontanka.ru-ն, դեկտեմբերի 2-ին կայացած սկանդալային համերգից հետո, որի ժամանակ երաժիշտը նախ վիրավորել է երկրպագուներին, ապա վերջին կատարման ընթացքում դեն նետել բարձրախոսն ու հեռացել, Լեպսը հանգստանալիս է եղել Ֆինեգանս բարում, երբ հաստատության մեկ այլ հաճախորդի հետ վեճի է բռնվել:
Վիճաբանությունը, որը քիչ անց վերածվել է ծեծկռտուքի, տեղի է ունեցել կեսգիշերից հետո՝ դեկտեմբերի 3-ին։ Լեպսը, անվտանգության աշխատակիցներն ու հաստատության հաճախորդներից մեկը դուրս են եկել հաստատությունից, ինչից հետո կրքերը միայն էլ ավելի են բորբոքվել:
Ինչպես երևում է հրապարակված կադրերում, անվտանգության աշխատակիցները փորձել են միջամտել ու կանխել ծեծկռտուքը, սակայն ներկաներից մեկն անուամենայնիվ հարվածել է Լեպսի հետ վեճի բռնված տղամարդուն, ինչից հետո սկսել է հարվածներ հասցնել արդեն երաժիշտը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երգչի հետ վեճի բռնվածը Սաիդ անունով 39-ամյա ադրբեջանցի տղամարդ է, որը դեմքին ստացած հարվածների հետևանքով քթի կոտրվածք ունի: Լեպսի պատմելով՝ վերջինս գումար է առաջարկել Լեպսին՝ իր հետ նարդի խաղալու համար, ինչն էլ բարկացրել էր երգչին: