Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրա Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա Աբրահամյան Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա Սողոմոնյան Սա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան 1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի


«Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում գործելաոճի փոփոխությունը ժամանակի ընթացքում ակնհայտ կլինի բոլորի համար». ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս լրատվամիջոցներում լուր տարածվեց ԶՊՄԿ-ում պոչամբարի պայթյունի մասին, ինչն ընկերությունը հերքեց։ Սակայն համացանցում հայտնվեցին աղտոտված Ողջի գետի կադրեր։ Այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԶՊՄԿ-ից, և մեր հարցերին պատրաստակամություն հայտնեց պատասխանել ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

- Լուրերն անցյալ շաբաթ տեղի ունեցածի մասին հակասական են։Պոչամբարում, ի վերջո, պայթյուն եղե՞լ է, թե՞ ոչ։

-Ոչ, չի եղել։ Ես, ճիշտն ասած, զարմանում եմ՝ ինչ հեշտությամբ մարդիկ կարող են նման մասշտաբի կեղծ լուր տարածել։ Նաև լավ չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում «պոչամբարի պայթյուն»։ Եթե նույնիսկ այդ ձևակերպման տակ հասկանում են պոչամբարի փլուզումը, ապա այդ լուրը տարածողները հասկանո՞ւմ են, արդյոք, թե դա ինչ մեծ մասշտաբի աղետ կարող է լինել, և նման լուրջ երևույթների վերաբերյալ այդպիսի անպատասխանատու ապատեղեկատվություն տարածելն ուղղակի անթույլատրելի է։ Ձևակերպումն այնքան անլուրջ է, որ անգամ կարելի էր ուշադրության չարժանացնել, բայց, այդուհանդերձ, թյուրըմբռնումներից խուսափելու և մարդկանց անտեղի անհանգստությունից ազատելու համար որոշեցինք անդրադառնալ հարցին և հանդես գալ հերքումով։ Կրկնեմ՝ պոչամբարի որևէ վթար, առավել ևս պայթյուն տեղի չի ունեցել։

- Իսկ ո՞րն էր Ողջի գետի աղտոտման պատճառը, մենք նաև կադրեր տեսանք՝ տեղում նկարահանված, ակնհայտ էր, որ ինչ-որ խնդիր, այդուհանդերձ, ծագել էր։

- Անկեղծ ասեմ, այն պատկերը, որ տեսել եք տեսանյութում, տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ քաջարանցիները և կապանցիները պարբերաբար տեսնում են։ Դա կհաստատի ցանկացած տեղաբնակ։ Եվ ինչպես ասել էինք մեր հաղորդագրության մեջ, դա տարիներով կուտակված տեխնոլոգիական չլուծված խնդիրների արդյունք է։ Տեղի է ունենում հետևյալը՝ ընկերության արտադրական հրապարակներից և համայնքային նշանակության ճանապարհներից ավտոմեքենաների անիվների վրա կուտակված հողային զանգվածը անձրևի և ձյան հետևանքով խառնվում է ողողաջրերի հետ և հոսում դեպի գետ։ Այդ հոսքերը որևէ առնչություն չունեն հարստացուցիչ ֆաբրիկայում առաջացող պոչերի հետ։ Այդուհանդերձ, դա, այո՛, խնդիր է, որը նոր չէ առաջացել։

- Նշեցիք, որ դա, փաստորեն, մշտական խնդիր է եղել, ինչո՞ւ է միայն այսօր խոսվում դրա մասին։

- Չեմ կարող այդ հարցին պատասխանել, թերևս հարցնեք այդ տեսանյութը տարածողներին, որոնք կարծես Կապանից են, ամեն տարի տեսել են այդ խնդիրը, բայց տեսանյութեր սկսել են տարածել միայն այս տարի։ Կամ եթե եղել են նախկինում, ես բաց եմ թողել։

- Իսկ ո՞րն է խնդրի պատճառը։ Ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել, ըստ ձեզ։

-Խնդիրները բազմաշերտ են և մասնագիտական խոր պատասխան տալու համար պետք է ավարտվի խնդիրների համապարփակ գնահատման փուլը, որը հիմա իրականացնում ենք։ Բայց, որպես նախնական ախտորոշում, կարող եմ ասել, որ արտադրական հրապարակների մեծ մասը մինչ այսօր հագեցած չէ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Արտադրահրապարակների մակերևույթները ասֆալտապատ կամ բետոնապատ չեն, հագեցած չեն ջրահեռացման ակոսներով և պարզեցման ավազաններով։ Դրա հետևանքով առատ տեղումների ժամանակ, ցավոք, այո՛, մակերևութային ջրահոսքերը ողողում են արտադրահրապարակները և խառնվում Ողջի գետի վերին հոսանքներին։ Կրկնեմ, սա պոչանք չէ, տեղումներից առաջացած ջրերը ողողել են ընկերության բաց հրապարակները և, խառնվելով համայնքային ճանապարհների ողողաջրերին, հոսել են դեպի գետ։ Սա նույնպես խնդիր է, բայց, որքան կարելի է հասկանալ, այս երևույթին միշտ վերաբերվել են որպես ոչ մեծ բնապահպանական նշանակության հարց։ Եթե հարցնեք տեղացիներին, վստահ եմ՝ կասեն՝ «հա էլ էդ ա»։ Կոմբինատի նոր ղեկավարության և ինձ համար սա ընդունելի մոտեցում չէ, և սրան պետք է լուծումներ տրվեն։

- Ընկերությունում արդեն գրեթե մեկ տարի է՝ նոր ղեկավարություն է, հնարավոր չէ՞ր այդ խնդիրը լուծե՞լ։

- Ես ուզում եմ հստակ լինի, որ սրանք խորքային, տեխնիկական, տեխնոլոգիական խնդիրներ են։ Տարիներով չլուծված խնդիրները մեկ կամ երկու տարում չեն կարող լուծվել։ Հանքի բնապահպանական կառավարումը համալիր խնդիր է։ Նախ պետք է իրականացվի խնդիրների համալիր գնահատում, գույքագրում, գնահատվի տեխնոլոգիական և տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասշտաբը և մշակվի խնդիրների աստիճանական լուծման ռազմավարություն։ Այս պահին իհարկե կիրառվում են ժամանակավոր լուծումներ։ Տեղի ունեցած արտահոսքը արդեն իսկ դադարեցվել է։ Ավելի հիմնավոր հարցը լուծելու համար, ինչպես արդեն ասացի, պետք է տարիների հետևողական աշխատանք։ Մեզ համար բնապահպանությանն ու աշխատանքային անվտանգությանն առնչվող հարցերը «փոքր» համարվել չեն կարող, ինչպիսին էլ դրանք լինեն։

Դժբախտաբար, այսպիսի՝ բարձիթողի վիճակում գտնվող հարցերը բավականին շատ են։ Դրանք մենք մեկ առ մեկ գույքագրում ենք և տալիս ենք առնվազն ժամանակավոր լուծումներ, մինչև կգտնվեն ու կիրականացվեն հիմնավոր լուծումները։ Ուզում եմ վստահեցնել, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ներկայիս ղեկավարող թիմը առաջնային է համարում տեխնոլոգիական գործընթացների արդիականացումը և դրանց ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը։ Ժամանակի ընթացքում գործելաոճի այս փոփոխությունը, վստահ եմ, զգալի կլինի, ու տարբերությունը՝ ակնհայտ կլինի բոլորի համար։ Բայց դարձյալ պետք է զինվել համբերությամբ, քանի որ տարիների խնդիրների լուծումը մեկ օրվա կամ նույնիսկ մեկ տարվա հարց չէ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պերովսկիտային արևային մարտկոցները սովորել են սարքերը սնուցել սենյակային լամպից. այժմ դրանք աշխատում են նույնիսկ լամպի տակ և չեն վախենում խոնավությունից Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն» ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ․ ԾառուկյանԻշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին Փաշինյանական իշխանությունն անցել է տոտալ գաղտնալսումների Փաշինյանը պարզունակ խաբեբա պոպուլիստ է. Դավիթ ՍարգսյանԼրագրողների հերթական այցը Արծվանիկի պոչամբարԵթե նույն համառությամբ նվիրվեին միմյանց օգնելուն ու երկիրը զարգացնելուն, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ բարձրունքների կհասցնեին Հայաստանն ու հային. Մհեր Ավետիսյան Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ» «Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ» Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Արկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. «Փաստ» ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ» Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ» Քաղաքացին` «ՀայաՔվեի»` Արմավիրի գրասենյակի բացմանը Նիկոլի մեղքո´վ է հանձնվել և հայաթափվել Արցախը. Հրայր Կամենդատյան Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն այցելեցին Մատենադարան «Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրաՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankԿաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և զորահավաքը 3 ամսով երկարաձգելու մասին 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա ԱբրահամյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա ՍողոմոնյանՍա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի Ուժն է ծնում իրավունք. Մհեր ԱվետիսյանԿամայականության դուռ է բացվում. Թաթոյանը՝ ՀԷՑ–ին առնչվող որոշումը չկատարելու վտանգի մասինՄաստեր-կլաս՝ ստարտափերների համար Հայաստանը չի՞ ընդունել ամերիկյան առաջարկը Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր Ոչ մի սրբապիղծ չի´ ներխուժի Մայր Աթոռ. Ցոլակ Ակոպյան Թուրքիայում անտառային հրդեհները հասել են հանգստավայրեր, գյուղեր են տարհանվել (տեսանյութ) Ինչպես է փրկարարը Սարատովում պայթյունից հետո փլատակների մեջ հայտնաբերել մաhացած երեխային (տեսանյութ 18+) Փաշինյանը ՔՊ-ականացնում է ՀԷՑ-ը. Արբիտրաժի որոշումը չեն կատարելու Ինչ է կատարվել Հրազդանի կիրճումՀայաստանի պատմության թանգարանում բացվել է «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային ցուցադրությունըՄարդատար «Ան-24» ինքնաթիռ էր կործանվել․ կադրեր ողբերգական դեպքի վայրից (տեսանյութ) «Քաղպայմանագրի» կեսը հանգստանում է, կեսը՝ պատրաստվում համագումարի Սյունիքում մահացած՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը Մովսես Պողոսյանն է` 18 տարեկան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված