Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել տավուշցիների հետ. Օնիկ Գասպարյան Արսեն Գրիգորյանը միացել է շարժմանը Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքն է Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ի՞նչ վիճակ է Բավրայում Լարված իրավիճակ Տավուշի միջպետական ճանապարհին՝ ուղիղ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ


Էդուարդ Շարմազանով. «Այս իշխանությունը ոչ միայն մսխել է Հայաստանի ինքնիշխանությունը, այլեւ նույն Արեւմուտքի առաջարկով համաձայնել է Արցախը տալ Ադրբեջանին»

Հասարակություն

«Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» խորագրով քննարկման ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց առհասարակ հայ հասարակության առջեւ դրված այս խնդիրը եւ նշեց, որ խնդրին ամբողջական գնահատական տալ հնարավոր չէ, եթե հանրությանը չներկայացվի, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում Կովկասում, որն է Հայաստանի տեղը: Ու պետք է խոսել նաեւ դրա գաղափարաբանական  բաղադրիչի մասին: «Նախ պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր պետություն պետք է ունենա բովանդակություն: Ո՞րն է մեր պետության բովանդակությունը, մենք ո՞ր քաղաքակրթության մաս ենք. ավանդական, քրիստոնեական քաղաքակրթությա՞ն, թե մի չքաղաքակրթության, որտեղ ամեն ինչ կարելի է եւ կարմիր գծեր չկան: Իմ խորին համոզմամբ Հայաստանը արեւելաքրիստոնեական քաղաքակրթության մաս է, ինչպես նաեւ Ռուսաստանը: Արեւելաքրիստոնեական մշակույթը եւ քաղաքակրթությունը շատ են տարբերվում արեւմտյան չքաղաքակրթությունից: Որովհետեւ այսօր ավանդական արժեքներից, Աստվածաճանաչողության, հայրենիքի, եկեղեցու, ավանդական հասարակության, ավանդական ընտանիքի պաշտպանության դերն իր վրա վերցրել է արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը, այդ թվում՝ Ռուսաստանը: Այս առումով մեկ անգամ չեմ ասել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը բնական դաշնակից են: Գանք մեր պատմությանը: Կովկասում Հայաստանն ունի երկու սպառնալիք. թուրք-նատոյական տանդեմը եւ Ադրբեջանը: Երբ ասում ենք թուրք-նատոյական սպառնալիք, նկատի ունենք այն արժեքաբանությունը, որը նրանք ներմուծում են այստեղ: Ավելի պարզ: 2018 թվականի այս չարիքի հեղաշրջումից հետո Հայաստան այցելեց Բոլթոնը եւ ոչ ավել, ոչ պակաս, հրապարակային ասաց, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից: Իսկ պատմական կաղապարները ըստ իս, Հայոց պետականության ազգային նկարագիրն է, հայ ավանդական ընտանիքը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է, Արցախի հարցում՝ ազգային ինքնորոշումը, Ցեղասպանության միջազգային ճանաչումն է եւ ավանդական դարձած ու ժամանակի փորձությունն անցած հայ-ռուսական դաշնակցությունը: Բոլթոնը ուղիղ տեքստով ասաց, թե ինչ պետք է անի այս իշխանությունը: Եվ տեսանք, որ պետբյուջեից գումար հատկացվեց ոչ թե Արցախյան պատերազմի հերոսի, բազմազավակ մոր, աշխատող բանվոր մարդու, գիտնականի, հայ օլիմպիական չեմպիոնի, այլ տխրահռչակ մարզիկի մասին ֆիլմ նկարելուն: Սրան զուգահեռ, տեսանք նաեւ հարձակում եկեղեցու վրա: Բանը հասել էր նրան, որ սկսել էին նոր շարժում. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» անունով: Մինչդեռ, պետականության բացակայության ժամանակ Հայ Առաքելական եկեղեցին ոչ միայն հավատքի տաճար էր մեր համար, այլեւ ազգային համախմբման, ազգապահպանության տաճար: Հիմա գանք Արցախ: 44-օրյա պատերազմի ժամանակ ո՞ւր էր Արեւմուտքն այդ ընթացքում: Քննադատող որեւէ խոսք, ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ որեւէ սանկցիա տեսե՞լ եք: Եվ երբ մոլի արեւմտամետները պնդում են, թե երբ ՀԱՊԿ-ում չլինենք, Արեւմուտքը մեզ կօգնի, մոռանում են, որ այդ նույն Արեւմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկրներ են: Դրանք ի՞նչ արեցին, որ Շուշին մնա հայկական, որ 5000 զոհ չլինի, որ Ադրբեջանը չխախտի երեք հիմնարար սկզբունքներից կոնկրետ առաջինը՝ ուժի չկիրառումը»,-ասաց պարոն Շարմազանովը:

Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել տավուշցիների հետ. Օնիկ ԳասպարյանԱրսեն Գրիգորյանը միացել է շարժմանը Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքն է Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ի՞նչ վիճակ է ԲավրայումԼարված իրավիճակ Տավուշի միջպետական ճանապարհին՝ ուղիղ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ Բա ոստիկան եմ, ով եմ. լարված իրավիճակ Օձուն-Ալավերդի ճանապարհին Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՆիկոլ Փաշինյանն ուղերձ է հղելՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել Ալաուդինովը Ղողանջում են Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու զանգերը Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է. Պեսկով Տավուշում 7 անձ ձերբակալվել է «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՈւղիղ. Փակվում է Օձուն-Ալավերդի խաչմերուկըՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Մեքենան ընկել էր գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էր․ նոր մանրամասներ Իրավիճակը Ոսկեպարում լարվեցԻ՞նչ կլինի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ․ Մոսկվան արձագանքել է Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲաքուն ինքնուրույն է ապահովելու Ղարաբաղում անվտանգությունը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն էԱմփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ«Արի ասեմ, արա, գիտե՞ս վախու՞մ եմ». Ոսկեպարում եկեղեցու մոտ գերլարված վիճակ ու քաշքշուկ է ԱԱԾ սևազգեստ հատուկջոկատայինները ժամանել են Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Տավուշի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ ընդգրկվել են սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կազմում Ոսկեպարի եկեղեցու տարածքը՝ Նիկոլի հրամանով ականազերծում են Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ վիրավորների թիվը մեծ էԿրակոցի ձայներ լսվեց. Ոսկեպարում վիճակը գերլարված է, բնակիչները փորձում են արգելել ականազերծումը Ուղիղ. Լարված իրավիճակ` ՏավուշումՏավուշցիները վազում են դեպի դիրքեր, որ թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացվեն Ի՞նչ իրավիճակ է ՏավուշումՈ՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ
Ամենադիտված