Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջում


Հայաստանում դատարանների միջոցով խախտված իրավունքների վերականգնումը շատ հաճախ անհնար է դառնում.Թովմասյան

Հասարակություն

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանում դատարանների միջոցով խախտված իրավունքների վերականգնումը շատ հաճախ անհնար է դառնում. դատարաններն այնքան գերծանրաբեռնված են աշխատում, որ տարիներ են տևում դատական գործընթացները:
 
Սույն թվականի նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում կազմակերպել եմ աշխատանքային քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:
Քննարկման ժամանակ հնչել են մի շարք առաջարկներ, որոնց լուծում տալու անհրաժեշտությունը առավել, քան արդիական է. գուցե օգնի ծանրաբեռնվածության թոթափմանը:
 
Ի թիվս այլ առաջարկների՝ դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կարևորվել է, որ նոտարների օրինակով դատավորներին ևս հնարավորություն տրվի օգտվել պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից այն հիմնավորմամբ, որ չնայած վերջիններս, դատական գործի շրջանակներում, իրենց լիազորությունների տիրույթում անհրաժեշտ տեղեկությունը ստանում են, սակայն դա տեղի է ունենում ժամանակատար գրագրության արդյունքում։
 
Դատավորներին՝ նոտարների օրինակով պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու հարցում համապատասխան օրենսդրական փոփոխություն անելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը պարզելու, ինչպես նաև սույն խնդրի լուծման վերաբերյալ նախարարության տեսլականը ճշգրտելու նպատակով 11․11․2022թ.-ին դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանին։
 
Ի պատասխան իմ գրության՝ 29․11․2022թ.-ին ստացել եմ պարզաբանում առ այն, որ նախատեսվում են փոփոխություններ իրականացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում, իսկ մատնանշված հարցերի շարքում է նաև վարչական մասնագիտացմամբ դատավորներին էլեկտրոնային տեղեկատվական համակարգերին (օրինակ՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալության, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բազաներ և այլն) հասանելիություն տալու հնարավորության նախատեսումը՝ անհրաժեշտ գաղտնիության ապահովման երաշխավորմամբ, ինչպես նաև այն, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ունի դրական դիրքորոշում բարձրացված հարցի վերաբերյալ։ Այսինքն՝ նախարարությունը խոստացել է, որ առաջիկայում դատավորների կողմից բարձրացված հարցը կլուծվի։
Հետևողական եմ լինելու, որպեսզի խոստումը չմնա թղթի վրա, այլ վերածվի կիրառելի օրենքի:
 
Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության», իսկ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուստի առավել, քան հրամայական է ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ քայլեր, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով, որպեսզի գերծանրաբեռնված դատավորների կատարած աշխատանքը հնարավորինս թոթափվի, հատկապես, որ վերոնշյալի համատեքստում մերօրյա տեխնոլոգիական ոլորտի զարգացումը որոշակիորեն տալիս է դա իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներ։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան
Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալՁորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջումԳորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքումԱշխարհաքաղաքականության դժվար, բայց կարևոր դասեր Որքան գումար է Քավորը տալիս Սոֆիի եղբորը՝ որպեսզի նա իջեցնի թուրը․ Տեսանյութ Հնդկաստանում Պուտինին անվանել են «անկեղծ մարդ» Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ ՖադեևՀնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ Մեզ ազգային իշխանություն է պետք, որը պետությունը կտանի խաղաղության. Արմեն Մանվելյան Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանըԱվտովթար՝ Երևանում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցումՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից Հնդկաստանի քայլը` օրինակ նաև Հայաստանի համար Անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով Մեր տան գույքահարկը 30 անգամ բարձրացել է. քաղաքացի Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՕգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործությունՆազելիների նոր հաջողությունները Ունեցա ևս մեկ կարևոր հանդիպում. Մհեր Ավետիսյան Հայաստանի շրջափակումը միայն խորանալու է. Դավիթ ՍարգսյանԽաղաղություն ու՞մ հետ` ահաբեկիչ Ալիևի՞. Մենուա Սողոմոնյան Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված