Ո՞վ է բացառում, որ Պեմզաշենի ողբերգության հետևում կանգնած չեն եղել այլ պատվիրատուներ․ փաստաբան․ «Իրավունք»
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Պեմզաշենում մոր եւ երկու երեխաների առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված 32-ամյա Վրույր Բարսեղյանը կարող է անմեղսունակ ճանաչվել ու խուսափել պատժի կրումից: «Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից», -այս մասին Հանրայինի եթերով հայտարարել է վերը նշված գործով քննչական խմբի ղեկավար Նարեկ Գարեգինյանը: Այս հարցի եւ սպանության հնարավոր շարժառիթների մասին զրուցել ենք աղմկոտ գործերով հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, ով նկատեց.
— Նախ արձանագրենք, որ հանցագործության այդ տեսակը նորություն էր Հայաստանի համար, ի տարբերություն այլ երկրների: Ինչ վերաբերում է անձի անմեղսունակությանը, ապա եթե հաստատվի, որ տվյալ անձը հանցագործություն կատարելու ընթացքում գտնվել է անմեղսունակ վիճակում, ապա վերջինս ազատվում է պատժի կրումից եւ տեղափոխվում հոգեբուժարան հարկադիր բուժման: Ես ցանկանում եմ անդրադառնալ մեկ այլ կարեւոր հանգամանքի եւս: Շատ հաճախ առերեւույթ կատարված հանցագործություններին շատ պրիմիտիվ իրավական գնահատական է տրվում: Մինչդեռ բոլոր վարկածները քննելուց հետո՝ միայն վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դիտարկել եւ նոր միայն հրապարակել վերջնական պաշտոնական հայտարարություն:
Ավելին՝ այստեղ