ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ուշադրության կենտրոնում![ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ](/timthumb.php?src=disc/02-12-22/d34ec9e4b43e68f6106fa9d3b611a50a.jpg&w=780)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։