Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Ի՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան «Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ Պետրոսյան Ինչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ


Զարդանախշերը նույնությամբ վերականգնելն այլևս անհնար է․ ճարտարապետը՝ Հրապարակի շինությունների վրա արված անցքերի մասին

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայրաքաղաքը ամանորյա տեսքի բերելու համար Հանրապետության հրապարակի շենքերի վրա անցքեր և ճեղքեր են արվել, ինչը համացանցում մեծ քննադատությունների ալիք է բարձրացրել թե՛ մասնագիտական շրջանակների, թե՛ հանրության շրջանում։ Թեմայի հետ կապված Tert.am-ը զրուցել է ճարտարապետ Տիգրան Գալստյանի հետ՝ հասկանալու ճարտարապետական տեսանկյունից այդ միջամտությունները ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկված Հանրապետության հրապարակի շենքերի վրա։

Տիգրան Գալստյանն առաջին հերթին կարևորեց այն հանգամանքը, որ Հրապարակի շենքերի զարդանախշերի վրա արված միջամտությունները հետագայում նույությամբ վերականգնելը անհնար է լինելու, ինչը պայմանավորված է տուֆից կառուցված լինելու հանգամանքով։

«Վերականգնելու միակ տարբերակն այն է, որ  քարն ապամոնտաժվի և տուֆից նոր քանդակ արվի, բայց քարի հետ աշխատող բոլոր մասնագետները գիտեն, որ նույնիսկ նույն հանքի տարբեր տեղերից հանված տուֆը տարբեր երանգներ ունի, ուստի նույնությամբ վերականգնել չի հաջողվի։ Վերականգնելու տարբերակներից մեկը տուֆի փոշիով մածուկ պատրաստելն ու այդպես անցքերը փակելը կարող է լինել, բայց դա ևս լուծում չէ։ Այդ տարբերակը ժամանակավոր բնույթ ունի և մի քանի տարի հետ անցքերը նորից կբացվեն։ Տուֆը մի շարք յուրահատկություններ ունի, այն ծակոտկեն քար է և հնարավոր է  անձրևաջրերը մտնեն նրա մեջ, ձմռանը սառչի և ճաքեր տա, տուֆի հետ պետք է մաքսիմալ զգույշ լինել, այն շատ փխրուն քար է»,- ասաց ճարտարապետը։

Հարցին՝ կա՞ն արդյոք մասնագետներ, որոնք կկարողանան նույնությամբ վերականգնել զարդանախշերը, հաշվի առնելով, որ ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում էր, թե քաղաքապետարանը վերականգնելու է բոլոր բացած անցքերը և արված ճաքերը, ճարտարապետը ասաց․ «Հայաստանում չկան այդպիսի լիցենզավորված մասնագետներ, նման մասնագիտական ուղղություններ որպես այդպիսին  չունենք,  ես կարծում եմ, որ շենքերը և զարդանախշերը նախկին տեսքին բերելը անհնար է, մշակութային հուշարձանը արդեն իսկ վնասվել է»։

Ճարտարապետի խոսքով՝ քաղաքը ամանորյա տեսքի բերելու համար հնարավոր էր այլ միջոցներ օգտագործել, որոնք կիրառվում են ամբողջ  աշխարհում ՝առանց շենքերը վնասելու։

«Եվրոպական շատ երկրների մայրաքաղաքներ տոնական տեսքի են բերում՝  առանց մայրաքաղաքի շենքերի վրա անցքեր բացելու։ Այդ տարբերակներից մեկը  տանիքից անտեսանելի ցանց կախելն է, այդ դեպքում բոլոր միացումներն արվում են այդ ցանցի վրա և որևէ շենք չի վնասվում։ Առհասարակ այստեղ միակ խնդիրը լուսավորությունը չէ, նույն օդորակիչները, դրանց համար արված անցքերը, գովազդային վահանակները և այլ ձևավորումներ վնասում են շենքերի ճարտարապետական հորիվածքը։ Այդ ամեն ինչը վստահաբար կարելի է այնպես անել, որ ապամոնտաժելուց հետո հետքեր չթողնեն»,- ընդգծեց ճարտարապետը։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, թե տարածվող լուսանկարներից մեկը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի մեջ, ամանորյա լուսավորության նախագծի հետ կապ չունի։
 

Բաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԶապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՓաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԱմպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերինԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըՀայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ըՄեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովԳեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՊաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ»
Ամենադիտված