Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումները նշվում են ըստ 1991 թ․ քարտեզների․ ՌԴ ՊՆ-ը
Ուշադրության կենտրոնում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի մեղադրանքներին, ըստ որոնց՝ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ կոնտինգենտն իր հայտարարություններում կիրառում է Լեռնային Ղարաբաղի տարածքների՝ հայկական անվանումները, և որ իբր պետք է կիրառի ադրբեջանական անվանումները։
ՌԴ ՊՆ-ն, պատասխանելով Ադրբեջանին, նշել է․
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տալիս է բնակավայրերի և շրջանների անվանումները՝ համաձայն 1991 թվականի քարտեզների, որոնց համաձայն՝ Ադրբեջանը պատրաստ է սահման գծել և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Այս հաշտության պայմանագրի կնքումից և ռուսական զորախմբի մանդատը երկարացնելուց հետո, անկասկած, հնարավոր կլինի պաշտոնապես անցնել Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական քարտեզներին»։