Ալիևի որդին ամուսնացել է
Միջազգային
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, ընտանիք է կազմել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հրապարակմամբ կիսվել է առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:
«Երեկ նեղ ընտանեկան շրջանակում մենք տոնեցինք մեր որդու ՝ Հեյդարի հարսանիքը։ Ուրախ եմ, որ հիմա մենք ունենք երրորդ դուստր:
Ինչպես բոլոր ծնողները, այնպես էլ մաղթում ենք մեր որդուն երկար և երջանիկ ընտանեկան կյանք: Թող Ալլահը օրհնի երիտասարդ ընտանիքին և օգնի պահպանել սերն ու հարգանքը միմյանց հանդեպ գալիք տարիների ընթացքում: Եղեք երջանիկ»,- ասվում է հրապարակման մեջ։