Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Մարտունիում ու Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչներին
Ուշադրության կենտրոնում![Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Մարտունիում ու Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչներին](/timthumb.php?src=disc/25-11-22/dade7e8737cf3db6f8a6323e157ed9c0.jpg&w=780)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:55-ին, Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի Ծմակեն տակ կոչվող տեղամասում «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչության ուղղությամբ, խոչընդոտել իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:
Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին: