18-ամյա վանաձորցին դանակահարել է 42-ամյա համաքաղաքացուն. նա ձերբակալվել է Պաշտոնական հաղորդագրություն Արցախից Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը World Challenge Cup-ի եզրափակչում են Մեթ Դեյմոնը խոստովանել է, որ «Ավատար» ֆիլմում դերից հրաժարվելը եղել է «երբևէ արած ամենահիմար քայլը» Ոստիկանությունը հայտարարություն է տարածել 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ըստ հարցումների հրակարակվել է, թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում որքան ձայն կհավաքի Էրդողանը Անկարող, ոչ կոմպետենտ իշխանությունը չի կարող որոշել մի ամբողջ ազգի ճակատագիր. Մանե Թանդիլյան «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը միացած կառույցներն ու անհատները շարունակում են հանդիպումներն աջակիցների խմբերի հետ Կրակոցներից սպանվել է 3 հոգի. ձերբակալվել է ՀՀ պատմության ամենադաժան հանցանքներից մեկի կասկածյալը


Շահումով խաղերի նկատմամբ կախվածությունն այսօր տարածվում է նաև կանանց շրջանում. Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգում է շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածության, դրա հետևանքով ընտանիքների կործանմա մասին։

«Կարևոր թեմա, որին պետք է անդրադառնանք յուրաքանչյուրս, այն պահանջում է հանրային առավել մեծ ուշադրություն և համատեղված ջանքեր։

Թեև պատերազմից առաջ էլ արցախյան հասարակության մեջ բավականին տարածված էր շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածությունը, և մեր շրջապատում մշտապես տեսնում էինք մարդկանց ու ընտանիքներ, որոնք ուղղակի մեր աչքի առաջ կործանվում էին, այնուամենայնիվ պատերազմից հետո պատկերն իրապես աղետալի է, ինչը միանշանակ կապված է նաև հասարակության ընդհանուր սոցիալ֊հոգեբանական խոցելի իրավիճակով։

Խաղամոլությամբ տառապող մարդիկ սոցիալ֊հոգեբանական անկայուն իրավիճակում հայտնում են վաշխառուների ձեռքում, որոնք մեծ տոկոսներով գումարներ են առաջարկում՝ վերջնականապես անդունդը գլորելով օգնության կարիք ունեցող անձին։

Քայքայվում են ընտանիքներ, խեղվում են այդ ընտանիքներում մեծացող երեխաների ճակատագրերը, որոնք լիարժեք ու համերաշխ ընտանիքում ապրելու իրավունք ունեն։ Եվ ի վերջո թուլանում է հասարակությունը։

Ընդորում այս կախվածության զոհ են դառնում ոչ միայն չափահասները, այլև հասարակության անչափահաս անդամները՝ վաղ տարիքում խրվելով պարտքերի մեջ ու հայտնվելով անելանելի իրավիճակում։ Նման իրավիճակներն էլ հոգեբանորեն անկայուն մարդուն դրդում են ամենատարբեր աղետալի գործողությունների։

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ եթե նախկինում ազարտային, շահումով խաղերի նկատմամբ կախվածություն ունեին հիմնականում հասարակության արական սեռի ներկայացուցիչները, ապա այսօր այն տարածվում է նաև կանանց շրջանում։

Հաղթելու և հաջողության մեկ֊երկու օրինակներն էլ այնպիսիս արագությամբ են տարածվում արցախյան փոքր հասարակության շրջանում, որ գայթակղում և օրեցօր ծուղակն են գցում ավելի ու ավելի շատ մարդկանց։

Ինքնին պարզ է, որ ինտերնետ շահումով խաղերի կայքերի արգելափակումը միայն հարցի լուծում չէ՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Խնդիրը նման մեկ քայլանոց և մակերեսային լուծում չունի։

Այս մարտահրավերի դեմ պայքարի համապարփակ քայլեր են պետք՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, հանրային ազդեցություն ունեցող անձանց, բժիշկների, հոգեբան֊մասնագետների ուժերի համատեղմամբ։

Պետք է ակտիվորեն խոսել այս բացասական երևույթի մասին՝ այն հասցեագրելով որպես հիվանդություն, և այդ հիվանդության բուժման ուղղությամբ իրականացնել թիրախային քայլեր։ Խաղամոլությունը, այո, հիվանդություն է, և այն հնարավոր է բուժել մասնագետի աջակցությամբ։

Պետք է խոսել շատ՝ օգտագործելով հանրային բոլոր հնարավորություններն ու հարթակները, ներգրավել հանրային խոսքի ազդեցություն ունեցող անձանց և դերակատարներին։ Պետք է խոսել դպրոցներում, համալսարաններում, կոլեկտիվներում և ամենուր։

Հոգեբան մասնագետների ակտիվ մասնակցությամբ ձևավորել հարթակ, որտեղ խաղամոլությամբ տառապող մարդիկ խորհրդապահական պայմաններում կարողանան հոգեբանական աջակցություն ստանալ։

Կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ցույց տալով խաղամոլության կործանարար հետևանքները և բացառել գովազդը։

Մեխանիզմներ ներդնել, որոնք օրինական ճանապարհով կզսպեն մարդկանց ներգրավվածությունը։

Մենք՝ որպես հասարակություն, պետք է օգնենք մարդկանց դուրս գալու այդ աղետալի շրջանից, որից տուժում է ինչպես անձն անհատապես, այնպես էլ հասարակությունն ընդհանուր առմամբ»։

ԱրարատԲանկը՝ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխողՓաշինյանը հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային օրինականությունը. Ադոնց Իտալացի ֆերմերները փրկում են հնագույն մրգերը արևային էներգիայովԱյս ամեն ինչը պետք է կանգնեցնել, մենք ունենք իրավիճակ, որ կարող է Արցախը չլինել. Ռուբեն Վարդանյան Իշխանությունները պետությունը դարձել են անշարժ գույք, որի «կադաստրի վկայականը» հենց իրենք էլ կորցրել են. Մեսրոպ ԱռաքելյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Լոնդոն Եվրամիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից արևի շնորհիվ Հրաժեշտ՝ Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցին. վերջին դասի պատվավոր հյուրը Ռոզա Ծառուկյանն է Աբսուրդ է․ Փաշինյանը հետևողականորեն մեր վզին կեղծիքներ է փաթաթում ձախողումներն արադարացնելու համար Տեղի ունեցավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող քննարկումների շարքի երրորդ հանդիպումը18-ամյա վանաձորցին դանակահարել է 42-ամյա համաքաղաքացուն. նա ձերբակալվել է Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Ապրելու երկիր» խմբակցություն Պաշտոնական հաղորդագրություն Արցախից Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը World Challenge Cup-ի եզրափակչում են Մեթ Դեյմոնը խոստովանել է, որ «Ավատար» ֆիլմում դերից հրաժարվելը եղել է «երբևէ արած ամենահիմար քայլը» Ոստիկանությունը հայտարարություն է տարածել 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԸստ հարցումների հրակարակվել է, թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում որքան ձայն կհավաքի Էրդողանը Անկարող, ոչ կոմպետենտ իշխանությունը չի կարող որոշել մի ամբողջ ազգի ճակատագիր. Մանե Թանդիլյան Թագուհի Թովմասյանը Չինաստանի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրները «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը միացած կառույցներն ու անհատները շարունակում են հանդիպումներն աջակիցների խմբերի հետ Կրակոցներից սպանվել է 3 հոգի. ձերբակալվել է ՀՀ պատմության ամենադաժան հանցանքներից մեկի կասկածյալը Դնեպրը հրթիռակոծվել է․ վիրավորների թիվն աճում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Պեսկովը՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին Լեզվակռիվ՝ Փաշինյանի ու Ալիեւի միջեւ Կրասնոդարի վրա անօդաչու սարքեր են հարձակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱրտաշատում շրջանավարտները 10-րդ դասարանցու են ծեծել․ աշակերտը հիվանդանոցում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար Ալիև- Փաշինյան բանավոր պայմանավորվածության շղթան բացվում էՊահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, 40-ի ղեկին եղել են անչափահասներՀուշագրի նպատակն է համատեղ ուժերով պայքարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման համար․ «Համախմբում» Արցախի պետնախարարի ուղերձը ՊՆ-ից տեղեկացնում ենԷրդողանը մերժել է ՔըլըչդարօղլուինՓաշինյանը ուղերձ է հղելՀրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում Ucom-ը կընդլայնի ֆիքսված ցանցը՝ բերելով Հայաստանում ամենաարագ ինտերնետը ևս 6 մարզային քաղաքներ Մեղադրանք է ներկայացվել Ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին․ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Ողբերգություն Արարատում. վիրավոր՝ Վերջին զանգին Հայտնի է՝ ինչ է քննարկվել եռակողմ հանդիպման ընթացքում4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Եթե տարածքներ հանձնենք, չենք ունենա Նոյեմբերյան-Իջեւան միջպետական ճանապարհՓորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը և չծուլանալ. Ալեն Սիմոնյանի ուղերձը` Վերջին դասի կապակցությամբ Դուք ոչ միայն մեր ապագան եք, այլ մեր ներկան եք, որը կարող է պայծառ և լուսեղեն դարձնել ապագան. Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբԷջմիածնում «ՎԱԶ» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրական սյանը և գլխիվայր շրջվել Ահազանգ Սյունիքից
Ամենադիտված