Թուրքիան մտադիր է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում և Իրաքում
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական օդային գործողությունը Հյուսիսային Իրաքում և Սիրիայում հաջող է անցել։
Նրան հարց են ուղղել Սիրիայում ցամաքային ռազմական գործողության հավանականության մասին, ինչի վերաբերյալ Էրդողանն ասել է, որ Անկարան խորհրդակցություններ կանցկացնի և համապատասխան միջոցներ կձեռնարկի․
«Անհնար է, որ սա սահմանափակվի միայն օդային օպերացիայով։ Թե ցամաքային զորքերի քանի ուժեր պետք է ներգրավվեն այս գործողության մեջ, մեր համապատասխան ստորաբաժանումները, ՊՆ-ն և Գլխավոր շտաբը միասին կորոշեն»։