Թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար․ Թագուհի Թովմասյան
Ուշադրության կենտրոնում
Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար․ հրատապ գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Աժ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Հայտարարությունը ստորեւ.
«Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության պատրաստակամությանը՝ ամեն ինչ անել, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը շարունակաբար կրակ է բացում խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր ընդամենը իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ։ Եվ այս մարդիկ՝ ներառյալ երեխաներ, կանայք և ծերեր, թիրախավորվում են ադրբեջանական ուժերի կողմից. ինչու՞, որովհետև Ադրբեջանը ձգտում է քայլ առ քայլ կյանքի կոչել պետության ղեկավարի մակարդակով հովանավորվող իր ցեղասպանական քաղաքականությունը։ Մասնավորապես Ադրբեջանը՝