Մարիամ Մկրտչյանը Թուրքիայյում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Սպորտ
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչև 18 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Տրիշա Կանյամարալային ու 7.5 միավորով ժամանակից շուտ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Մինչ այդ՝ 7-րդ տուրում Մարիամը սպիտակներով հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Լեա Գարիֆուլինային և առաջ անցել Իռլանդիայի, Վրաստանի ու Էստոնիայի ներկայացուցիչներից։