Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում


Ասա, ով է վարչապետդ, ասեմ, ով ես դու. Արմեն Աշոտյան

Blog

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. 

Ասա, ով է վարչապետդ, ասեմ, ով ես դու։

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում պնդում էր, թե Արցախը Ադրբեջանի կազմում Հայաստանը ճանաչել է դեռևս 2007-ին:

Սա անբարո սուտ թեզ է:
Ապացույցներ.

1. Մադրիդյան կոչվող սկզբունքները (2007 թ. նոյեմբեր) իրենց մեջ պարունակում են 3 հիմնական սկզբունք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:
Այսինքն՝ 2007-ի փաստաթղթի մեջ, որով Նիկոլը փորձում է արդարացնել իր դավաճանությունները, գրված և միջազգային միջնորդական խմբի կողմից արձանագրված սկզբունք է ՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:
2. «Մայնդորֆյան հռչակագրով», որը ստորագրվել է 2008-ին ՝ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Մեդվեդևի կողմից, Ադրբեջանը համաձայնել է, որ «Մադրիդյան սկզբունքները» հիմք են հանդիսանալու կոնֆլիկտի կարգավորման համար:
3. 2009-2013 թթ. Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները 5 անգամ ընդունել են համատեղ հայտարարություն, որոնցով բացահայտել են Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները և տարրերը:
Դրանք հիմնված են եղել 2007 թ.-ի «Մադրիդյան սկզբունքների» վրա, բայց առավել բանակցված, առավել պրոհայկական ձևակերպումներ պարունակող:
4. 2011թ. հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիևը ապացույց է, ապտակ է Նիկոլի ստին, թե 2007-ից Հայաստանը Արցախը տվել էր Ադրբեջանին:
5. 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հայտարարում էր, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը:
6. 2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՍԵՊԱ), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:
7. 2019-ին Նիկոլ Փաշինյանն ընդունում է Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանը և խոստովանում, որ Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը իրեն ասում են՝ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու:
8. 2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը՝ Արցախը պետք է ունենար ոչնչով չսահմանափակված, պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի հնարավորություն՝ միջանկյալ կարգավիճակով:
9. Անգամ պատերազմից հետո 2020-ի ձմռանը ՌԴ ԱԳՆ-ն ռուս նախկին համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով ներկայացնում է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը ՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, վերջնական կարգավիճակ, հանրաքվե և այլն:
Սա մինչ այն պահը, երբ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն:
10. Ֆրանսիայի սենատը 2020-ի նոյեմբերին, պատերազմից հետո, ընդունել է բանաձև՝ կոչով դիմելով Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը:
11. 2020-ի նոյեմբերին ԵՄ ԱԳ նախարար Բորելը ԵՄ պաշտոնական տեսակետ է հայտնում ՝ ԼՂ խնդիրը կարգավորված չէ և Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի բանակցությունների փաթեթում:
12. Մինչ 2021-ի ապրիլի խայտառակ խորհրդարանական ընտրությունները, ՄԽ համանախագահ երկրները պաշտոնական տեսակետներում հայտնում էին, որ Արցախյան խնդիրը կարգավորված չի, չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
13. 2022-ի մայիսի 19-ին ԱՄՆ դեսպանը Հայաստանում (անգամ պատերազմից և խորհրդարանական ընտրություններից հետո), տրված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ բնակչության իրավունքը ՝ որոշելու սեփական ապագան:

Նիկոլի անբարո, լկտի ստերի դիմաց Ծերեթելիի անբարոյականներն աշխարհի բարոյականն են դառնում բոլորիս աչքերում:

Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ 1993-ի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը մոռացել ենք:

Էյ, Էդմոն Մարուքյան, երբ ասում ես ընդդիմությունն ադրբեջանական թեզեր է տարածում, տղա ես, ասա Նիկոլն ինչ է կամ ինչի տղա է, որ հայր և որդի Ալիևների փաստարկները բերում է հայկական քաղաքական լրատվական դաշտ ու դարձնում պետական դիրքորոշում:

Համարու՞մ ես Նիկոլին թուրքի տղա, թե՞ ՝ ոչ:

Մինչ Նիկոլի իշխանազավթումը ՝ հպարտանում էինք, որ աշխարհի աչքերում հետսովետական կոնֆլիկտները մի կողմում են, Արցախը ՝ մյուս կողմում:

2008-ին ՄԽ համանախագահ երկրները՝ ՌԴ, Ամերիկա, Ֆրանսիա, չեն քննարկել ՄԱԿ-ով, որին հղում է անում Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական մազութածին թղթի օգտին:

Եթե 93-ի բանաձևերը այդքան ճակատագրական և լուրջ թղթեր էին, ինչու՞ Հայաստանը ագրեսոր չճանաչվեց, ինչու՞ սանկցիաներ չկիրառվեցին:

Եթե այդ բանաձևերը, որոնք ադրբեջանական իշխանության երազախաբությունն էին մինչ Նիկոլ Փաշինյանը, ինչու՞ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունների մեջ հղում չկար՝ որպես կարգավորման թուղթ:

Նիկոլ Փաշինյանը իրականություն դարձրեց ադրբեջանցիների ամենալկտի, կեղտոտ և էրոտիկ աշխարհաքաղաքական երազանքները:

Գեղցի, տգետ, անլվա անհայրենիքին թվում է՝ Էրդողանի հետ հանդիպումը, շփումները դրական համարելով, Էրդողանին գովալով, դառնալու է նրա յոլդաշը:

 Ի՞նչն էր դրական, գուցե Էրդողանի կնոջ հայտարարությու՞նը, որ հայ ռազմագերիներին պահեք առևտրի համար:

Դու սադոմազոխի՞ստ ես:

Սեփական կուսակցությունում ընտրությունները կեղծած մարդիկ հայտարարում են՝ ընտրություն չեն կեղծում:

Նիկոլն ամենուր «խցկում» է սեփական տգետ թափթփուկներին:

Նիկոլն այս պահին ունի աշխարհաքաղաքական պատուհան, այդ պատճառով նորից վերաբացվել է իմ գործը, բայց սխալ տեղերից է «բռնել» և սխալ մարդկանց:

Նիկոլ, եթե մեր օրենսդրությունը հարգող տղա ես, 1992-ի Գերագույն Խորհրդի ոչ թե Ալմաթայի, այլ ՝ այն որոշումը Պրահայի հռչակագրի մեջ մտցնեիր, որով ՀՀ-ն չի ճանաչելու որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրված չի:

Ալմաթայի հռչակագիրը վավերացված է վերապահումներով:

Հայաստանը համաձայնել էր նոր հանրաքվեի, իսկ Ադրբեջանը ՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքին:

Արցախի անկախության առաջին հանրաքվեն կատարեց իր առաքելությունը, բայց այդ հանրաքվեի ժամանակ միջազգային դիտորդներ չկային:

ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Նիկոլը «դիշովի», էժան սուտ հայտարարություն արեց՝ դիտորդները հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց առաքելությունն ավելի խորն է:

ԵՄ պաշտոնական կայքում բառացի նշված է՝ ԵՄ մոնիտորինգային առաքելությունը պետք է իրականացնի 2 կարևորագույն խնդիր.
1. հրադադարի պահպանման մեխանիզմների մշտադիտարկում,
2. հաշվետվություն:

Նիկոլ Փաշինյանի համար առավել կարևոր է իր աթոռի պահպանումը, քան ՝ Արցախը:



Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել
Ամենադիտված