Յակուտիայում ջրհեղեղների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ) Խանութները նոր ապրանք չեն ստանում․ Կիրանցի բնակիչներն ահազանգում են, պատկան մարմինները՝ հերքում Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին Նրանք միայն գեղեցկանում են. Կենդանակերպի այս նշանների գեղեցկությունը ծաղկում է տարիքի հետ Լենա տատիկին տեսա, օրհնեց, ասաց՝ «բա ո՞նց եք եկել նորից»․ Սրբազանը պատմում է Կիրանցից Շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. Ալիև ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Դենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից


ԱրարատԲանկն ու «4090» հիմնադրամը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության

Մշակույթ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունն ու «4090 Բարեգործական» հիմնադրամը ձեռք ձեռքի՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության և կրթության իրավունքի իրացման։  

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ նոյեմբերի  16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամին։ Տոմսերը կարելի է գնել www.tomsarkgh.am կայքից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝ [email protected]:

Համերգը կազմակերպվելու է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ  և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ 

Համերգի ընթացքում հնչելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը՝  նվագախմբի կատարմամբ և «Հայֆիլմ»-ից կինոդրվագների ուղեկցությամբ։ 

ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը հավատացած է, որ հայրենիքի պաշտպանների կյանքի որակը կարելի է փոխել կրթության միջոցով՝ գաղափարակից լինելով և կանգնելով «4090 Բարեգործական» հիմնադրամի կողքին։  

««Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը այս տարվա մեր ամփոփիչ և ամենասպասված միջոցառումն է, որը ևս մեկ հնարավորություն է քաջալերելու պատերազմի մասնակից մեր հայրենակիցներին և լավ առիթ ոչ միայն հանրության անմիջական մասնակցությամբ ապահովել մեր շահառուների 2022-2023թթ-ի ուստարվա կրթավճարի մի մասը, այլ նաև ըմբոշխնել մաեստրոյի անզուգական երաժշտությունը մեր լավ գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Եվ մենք ուրախ ենք, որ Հայաստանում կան սոցիալապես պատասխանատու ընկերություններ՝ ի դեմս ԱրարատԲանկի, որոնց համար կրթությունը կարևոր է, իսկ պատերազմի մասնակցի սխրանքն՝ անգին», - ասել է «4090 Բարեգործական» հիմնադրամի Գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։

«Մեր կողմից իրականացված յուրաքանչյուր սոցիալական ծրագրի հիմքում ընկած է գաղափարը, առանց որի պարզապես անհնար կլիներ կյանքի կոչել որևէ նախաձեռնություն։ Ուրախ ենք, որ մեր համեստ մասնակցությունն ունենք այս ինքնատիպ և ազգանվեր նախաձեռնության իրականացման մեջ։ Եվ առհասարակ, պետք է կրթենք և կրթվենք օր առաջ, ժամ առաջ և րոպե առաջ՝ հանուն գիտահեն և, հետևաբար, հզոր պետության», - նշել է ԱրարատԲանկի Հասարակայնության հետ կապերի գծով Գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

«4090 Բարեգործական» հիմնադրամի մասին

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ  պատերազմից հետո, որի նպատակն է տրամադրել  կրթության հնարավորություն  2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 60 ուսանող-շահառու։ 

Հիմնադրամը  չունի  քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։ 

Ավելին՝ https://www.4090foundation.am/

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին

Միայն հաջողակ ու կայացած ընկերությունն ունի աշխարհն ավելի լավը դարձնելու սոցիալական պատասխանատվություն։

ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը թիրախավորում է կրթական ոլորտը, քանի որ կրթությունը ապագայի բարեկեցության հիմքն է։ Կարևորելով նաև ազգային մտածողությունը՝ համոզված ենք, որ մենք՝ որպես ազգ, պետք է յուրովի նախանշենք մեր սեփական ուղին։

Մեզ հետաքրքրում են մեր վաղվա օրվան, հաղթանակներին, հաջողություններին միտված ազգանպաստ ծրագրեր։ Ուստի, ԱրարատԲանկի՝ մինչ օրս իրականացված ծրագրերը միտված են մեր հասարակաությունը ավելի կրթված ու բարկեցիկ, իսկ պետությունը ավելի հզոր դարձնելուն։ 

Ավելին՝ www.araratbank.am

«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Յակուտիայում ջրհեղեղների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ) Խանութները նոր ապրանք չեն ստանում․ Կիրանցի բնակիչներն ահազանգում են, պատկան մարմինները՝ հերքումԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԲիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին Նրանք միայն գեղեցկանում են. Կենդանակերպի այս նշանների գեղեցկությունը ծաղկում է տարիքի հետ Լենա տատիկին տեսա, օրհնեց, ասաց՝ «բա ո՞նց եք եկել նորից»․ Սրբազանը պատմում է Կիրանցից Շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. Ալիև ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Դենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանՔեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Բաքվում սարսափում են, որ ուղղաթիռի վթարը կարող են կապել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. իրանագետը մանրամասնում է Բագրատ Սրբազանը Կիրանցի եկեղեցու մոտ է Սուր բախում՝ ոստիկանության ու Կիրանցի մոտ հավաքվածների միջև. բերետներն անօրինակ բիրտ ուժ են կիրառում Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՀլը փորձեն լրագրողներին ճանապարհ չտան, Հ1-ին տարան ոստիկանության մեքենայով, ամիսներով Կիրանցի տեղը չեն իմացել. Գառնիկ Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»․ Թաթոյան Կադրեր Ռայիսիի ուղղաթիռից՝ վթարից մեկ ժամ առաջ Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ) «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը ՀՀ-ն և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարաններ. ԱՆՀայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՊարոն նախարար, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք․ Բագրատ Սրբազան«Հետս ձեռով չխոսես»․ Կիրանցում գերլարված է, քաղաքացիներին գյուղ չեն թողնում Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՈստիկանական մեծաթիվ ուժեր եւ սահմանային սյուներ Կիրանցում. Բագրատ Սրբազանը Տավուշում է (ուղիղ)Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ինչու էր Ռաիսիի և Ալիևի հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները ներկված երկու երկրների դրոշների գույներով Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունըՊատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ Քանի մետր է Կիրանցի սկզբանամից, մինչև ադրբեջանական առաջին սյունը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ նախագահ Ռաիսիի մաhվան կապակցությամբ Իրանում համազգային սուգ է հայտարարվել
Ամենադիտված