Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ են պետք. Թագուհի Թովմասյան
BlogԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ են պետք: Շարունակ անհասցե պահանջներ հնչեցնելը, դատարկ դատապարտումները չեն կարող զսպել այլևս Ադրբեջանին, Ալիևի ծավալապաշտական նկրտումներն ու ագրեսիան: Կա՛մ կպատժվի, կա՛մ կշարունակի աշխարհին դեմ գնալ:
Իսկ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այնտեղ հայերը ապագա չունեն, նրանց ապագան լինելու է նոր ցեղասպանությունը: Աշխարհը պետք է սա մեկընդմիշտ հասկանա:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ պետք է մեր սահմաններն ամրացնի, բանակը հզորացնի, այլ ոչ թե իր պաշտոնավարման անկարողությունը մուննաթով բարդի բոլորի վրա: