«Ողջ Վարդենիսը քաջ գիտի՝ ով է հրամանատար Կուկուն». զոհվել է Վեմիր Հարությունյանը
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոնա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վեմիր Կամսարի ( ԿՈՒԿՈՒ)
Հարությունյան...
Առանց չափազանցումի՝ նորօրյա Վարդան Մամիկոնյանի որդի Գոռ Իշխանիկ...
Ողջ Վարդենիսը ( և ոչ միայն) և անգամ թշնամին քաջ գիտի՝ ով է հրամանատար ԿՈՒԿՈՒՆ,և ով էր նրա որդին...
Առյուծի առյուծ որդին՝ սրբածին և սրբալույս այս հայը, գնաց ստույգ մահվան ընդառաջ...
Սա այն փառահեղ զոհողություն էր, որի գիտակցումից նսեմանում ու հալչում են ցանկացած վախ, հայրենիքը լքելու փոքրոգի միտք կամ...կսկիծ...
Զարմանալի է ՝ ողբացել եմ բոլոր զոհերի համար...բայց՝
սա բացառիկ է... Վեմիրի մահը անասելի հպարտությամբ և հիացմունքով է լցրել սիրտս...
Նա , առանց չափազանցումի, Գոռ Իշխանիկն էր՝ մերօրյա Մամիկոնյան Վարդանի որդին...»։